Yerevan, 27.July.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Երևանում ավարտվեց ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքները

POLITICS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվել է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը: Նոյեմբերի 19-ի նիստում քննարկվել են հակամարտությունների գոտիներում մարդկանց, փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հարցերը, տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։

ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ Դանիելա դե Ռիդերը կարեւորել է միջազգային հումանիտար իրավունքի նորմերի պահպանումը, ինչն ամրագրված է նաեւ Վանկուվերի հռչակագրում: Զեկուցողն անդրադարձել է փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը, հակամարտությունների հումանիտար հետեւանքներին, էսկալացիայի դեպքերին: Այս համատեքստում նա խոսել է Լեռնային Ղարաբաղի հայերի տեղահանման մասին եւ հավելել՝ ՀՀ իշխանությունները հնարավոր բոլոր քայլերն իրականացնում են, սակայն անհրաժեշտ է օգնություն ցուցաբերել խնդիրների լուծման հարցում: Արժեւորելով ԵԱՀԿ տարածաշրջանում խաղաղությունը՝ փոխնախագահը կարծիք է հայտնել, որ համատեղ քայլերն ու քաղաքական կամքը կարող են դրական արդյունք ապահովել:

Ճգնաժամերի հաղթահարման ուղիներ, կոնֆլիկտային գոտիներում հումանիտար խնդիրներ, հակամարտությունների պատճառներ. առցանց ձեւաչափով այս հարցերին է անդրադարձել փոքրամասնությունների հարցերով ՄԱԿ-ի նախկին հատուկ զեկուցող (2017-2023) Ֆերնան դը Վարենը: «Միլիոնավոր մարդիկ չեն կարողանում իրացնել իրենց իրավունքներն աշխարհում, եւ դրա պատճառը հաճախ նրանց փոքրամասնություն լինելն է»,- փաստել է Ֆերնան դը Վարենը: Զեկուցողի գնահատմամբ հակամարտությունների կանխարգելումն ու փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը պետք է լինեն բոլորի գործողությունների հիմքում: Անդրադարձ է եղել նաեւ տարբեր պատճառներով դրսեւորվող այլատյացության ու անհանդուրժողականության դեպքերին, որոնք հաճախ ծանր հետեւանքներ են ունենում:

Միջազգային-իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը կարեւորել է նման հարթակում հարցերի քննարկումը: Զեկուցողը ներկայացրել է վերջին տարիներին մեր երկրին պատուհասած խնդիրները, մանրամասնել Ադրբեջանի լայնածավալ պատերազմի աղետալի հետեւանքները: «Երբ Ադրբեջանն ագրեսիվ պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի դեմ, մենք բախվեցինք մարդկային տառապանքների, խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի, գերեվարման եւ բռնի անհետացման, անհայտ կորածների, գերիների եւ խաղաղ բնակիչների սպանությունների, իրենց տներից զրկված տասնյակ հազարավոր մարդկանց զրկանքների տխուր իրողությունների հետ»,- շեշտել է ՀՀ ներկայացուցիչն ու հավելել, որ ավելի քան մեկ ամիս առաջ մենք ականատես եղանք Լեռնային Ղարաբաղի հայերի զանգվածային տեղաշարժին դեպի Հայաստան: Նրա խոսքով այն իրողությունները, որոնց բախվել է Հայաստանը վերջին երեք տարիների ընթացքում, դրդել են մեր երկրին շատ ակտիվ լինել միջազգային իրավական մեխանիզմների կիրառման առումով: ՀՀ ներկայացուցիչն այս համատեքստում նշել է, որ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան եւ ներկայացրել դատական հայցերի արդյունքները:

«Մենք ունենք շատ ու շատ հակամարտություններ, որոնք բռնկվում են երկրագնդի տարբեր կետերում, իսկ սառեցված հակամարտությունները պայթում են եվրոպական մայրցամաքում ու այլ վայրերում, եւ դա մեզ շատ է անհանգստացնում: Սա փորձության է ենթարկում միջազգային իրավական կարգը՝ տեսնելու, թե ինչ կարող է անել միջազգային իրավական կարգն այս հակամարտությունները լուծելու համար»,- ընդգծել է Եղիշե Կիրակոսյանը: Նա անդրադարձել է նաեւ սոցիալական ցանցերում հնչող  ատելության խոսքի անթույլատրելիությանը, որը եւս ունենում է աղետալի հետեւանքներ: ՀՀ ներկայացուցիչը խոսել է նաեւ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման ու դրա հետեւանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին, որն էլ հանգեցրեց էթնիկ զտման:

ԵԱՀԿ ԽՎ պատվիրակներն իրենց ելույթներում խոսել են միջազգային հումանիտար իրավունքի նորմերի պահպանման կարեւորության, ցեղասպանությունների կանխարգելման, Գազայում տեղի ունեցող իրադարձությունների, փոքրամասնությունների նկատմամբ ատելության դրսեւորումների վերացման ու այս հարցում համատեղ պայքարի անհրաժեշտության մասին: Բելգիայի ներկայացուցիչը կարեւորել է հակամարտությունների գոտիներ այցելելն ու տեղում իրավիճակը հասկանալը: Պատվիրակներն անդրադարձել են ռուս-ուկրաինական, իսրայելա-պաղեստինյան հակամարտություններին, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ռազմական գործողություններին: Հնչել է տեսակետ, որ չի կարող լինել խաղաղություն՝ առանց արդարադատության, կարեւորվել է բոլոր խաղաղ քաղաքացիների իրավունքների հավասար պաշտպանությունը: Պատվիրակների կողմից մերժվել է երկակի ստանդարտների քաղաքականությունը: Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացում կարեւորվել է ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հարգումը:

ԵԱՀԿ ԽՎ պատվավոր նախագահ, Շվեդիայի պատվիրակությունից Մարգարետա Սեդերֆելտը նշել է, որ ցեղասպանությունները մեր պատմության մի մասն են, սակայն կան մարդիկ, որոնք դեռեւս մերժում են այն: Պատվիրակը խոսել է ռասիզմի եւ հակասեմիտականության դրսեւորումների, կրոնական բռնությունների մասին, որոնց մարդկությունը դեռ ականատես է լինում: Այս համատեքստում նա անթույլատրելի է համարել ցեղասպանության ժխտումը՝ ընդգծելով, որ խորհրդարանականները պետք է իրենց ներդրումն ունենան այս հարցում:

ԵԱՀԿ ԽՎ-ում Բելգիայի պատվիրակության ղեկավարի տեղակալ, Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարկ Դեմեսմեկերը խոսել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտման քաղաքականության մասին եւ նշել, որ պատրաստվում է այցելել փախստականների կենտրոն՝ տեղում հանդիպելու եւ նրանց խնդիրները լսելու համար: «Պետք է աջակցենք Հայաստանին՝ հաղթահարելու այս իրավիճակը»,- ընդգծել է պատգամավորը:

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Լիլիթ Գալստյանը հիշեցրել է գործընկերներին, որ միջազգային հանրությանն ուղղված մեր կոչերը տեղ չհասան եւ հնարավոր չեղավ կանխել աղետը Լեռնային Ղարաբաղում: Նա անդրադարձել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների խնդրին, հիշեցրել Ադրբեջանի հակահայ քաղաքականության մասին՝ նշելով, որ այդ երկիրը Հայաստանն անվանում է «Արեւմտյան Ադրբեջան»:

«Մարդու իրավունքների պաշտպանության լավագույն միջոցը ժողովրդավարությունն է, լավագույն միջավայրը՝ խաղաղությունը»,- նշել է ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը եւ խոսել ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի խնդիրների մասին: Նա հիշեցրել է, որ ըստ բանաձեւերի, հայտարարությունների եւ անգամ միջազգային դատարանի որոշումների՝ նրանք պետք է ապրեին իրենց հայրենիքում եւ ոչ թե դառնային փախստականներ:

ԵԱՀԿ ԽՎ պատվիրակներն իրենց ելույթներում խոսել են հակամարտությունների գոտիներում երեխաների ու կանանց իրավունքների պաշտպանության խնդիրների մասին: Կարծիք է հնչել, որ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը միայն պետությունների խնդիրը չէ, այլ՝ միջազգային հանրության, եւ միայն բանաձեւեր պետք չեն, այլ գործուն քայլեր են անհրաժեշտ՝ մարդկանց իրավունքների իրական պաշտպանություն ունենալու համար: Կարեւորվել են Հարավային Կովկասի տարածաշրջանում հայերի իրավունքների պաշտպանությունն ու անվտանգությունը, Ադրբեջանում հայերի վերաինտեգրմանն առնչվող խոստումների կատարումը:

Եզրափակիչ ելույթում ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը համոզմունք է հայտնել, որ վերջին երկու օրերի ընթացքում կարեւոր քննարկումներ են անցկացվել ԵԱՀԿ տարածաշրջանում ներքին եւ արտաքին սպառնալիքների ու անվտանգության վատթարացող իրավիճակի վերաբերյալ:

«Ամեն անգամ, երբ հավաքվում ենք խորհրդարանական այս հարթակում, ի վերջո, հույս ենք հայտնում, որ հաջորդ անգամ, երբ նորից հավաքվենք, կհայտնվենք ավելի լավ վիճակում՝ ԵԱՀԿ ավելի կայուն եւ խաղաղ տարածաշրջանում: Այնուամենայնիվ, թվում է, որ հույսը բավարար չէ, տեղի ունեցածին արձագանք արտահայտելը բավարար չէ, մենք պետք է ավելի վճռական գործողություններ ձեռնարկենք այս ճակատամարտում հաղթելու համար»,- ասել է Սարգիս Խանդանյանը: Ավարտելով խոսքը՝ հայկական պատվիրակության ղեկավարը երախտագիտություն է հայտնել այն մարդկանց, որոնց շնորհիվ հնարավոր դարձավ այս հանդիպումը:

ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելան եւ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաուման շնորհակալություն են հայտնել հայկական կողմին՝ նստաշրջանի աշխատանքը բարձր մակարդակով եւ արդյունավետ կազմակերպելու համար: Պիա Կաուման համոզմունք է հայտնել, որ վերջին երկու օրերի քննարկումները ցույց տվեցին, որ կառույցի աշխատանքն ընթանում է ճիշտ ուղղությամբ: Նա կարեւորել է աշխարհում խաղաղության հաստատումը, նշել, որ վեհաժողովի առաքելությունն է աշխատել այդ ուղղությամբ:

ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանն ավարտել է աշխատանքը:

Free statements and references from IDBankUcom and Sunchild Launch New Phase of Joint Environmental Project Ameriabank Receives 3 Awards for Excellence by Euromoney: the Best Bank, the Best Digital Bank, and the Best Bank for SMEs in Armenia for 2024 Unibank and Visa are gifting a trip to Tunisia for two How to cut costs? 5 tips from IDBank and Idram The Renovated Ucom Sales and Service Center Opened at Komitas 60 Choosing the seats: new feature in Idram&IDBank app"Past" (Fact in Armenian) Armenians bought real estate in Dubai worth about $60 million in two days Ucom and Impact Hub Yerevan jointly announces the launch of the Ucom Fellowship Incubation Program EBRD and Ameriabank to support Armenian businesses through stable trade finance fundingIDBank continues the "By Your Side" ProgramUnibank placed bonds ahead of scheduleUcom’s fixed network has reached Byureghavan How is the largest solar power plant in Armenia built? AMD 4․046․161 to the Strong Mind NGO. July's beneficiary is the SIA Armenia programUcom is the main sponsor of the Armenian team at the Summer Olympic Games Get 3000 idcoins by synchronizing your Idram and IDBank accountsNo payment via Idram? More than 21,000 points of sale accept payment via IdramUcom Offers New Affordable Bundle for Subscribers Traveling This Summer Ucom’s General Director Participated in The Silicon Mountains Shirak Technology Forum Ameriabank and COAF Pool Efforts to Develop Beekeeping in Lori Region Araratbank allocates $10 million in funding to women entrepreneursMoody's Ratings affirms ratings of Unibank with positive outlook on the long-term deposit ratings AraratBank convenes Annual General Meeting of Shareholders The Silicon Mountains Shirak Technology Forum will take place with Ucom’s support Renowned Pianist Hayk Melikyan in South America: A Tribute to Armenian Classics The CB RA has granted permission for the cooperation of UBPAY Armenian and KWIKPAY international transfer systems Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Ucom Hosts a Student Program during the Summer HolidaysSaving on Wildberries with IDBankAmio Era. Memorandum was signed with the Armenian National Agrarian University IDBank issues the 3rd tranche of dollar bonds of 2024Ucom’s General Director Spoke about Personal Growth and Quality Management EventHub.am is the official ticketing agent for the concert of the world renowned Black Eyed Peas in TbilisiUcom Launches New Postpaid Packages Amio Era. Memorandum was signed with Yerevan State UniversityExclusive access to all EURO 2024 games for Ucom subscribers idcoin: New tool in IDBank’s loyalty systemUcom’s Fixed Network Launches in Nor HachnAbout 173 Million Drams and More Than 30 Beneficiary Funds. "The Power of One Dram" is 4 Years OldAmio Era. Memorandum was signed with Russian-Armenian UniversityThe Power of One Dram to The Road of Life: July's Beneficiary is Strong MindAraratBank places dollar bonds Yerevan State University and Ucom signed a Memorandum of Cooperation Amio Era: Memorandum was signed with the Armenian State Pedagogical University after K. Abovyan IDBank and Dalma for the Caucasian Deer Reintroduction ProgramThrough Ucom’s Support the 12th Sunchild Festival Concludes Carpisa gift card worth AMD 50.000 from IDBankAmio Bank and Visa celebrated the launch of the Visa Business Signature CardUcom’s General Director participates in Graduation Ceremony of Leadership School