Վերին Լարսում մեծ հերթ է գոյացել (տեսանյութ)
VIDEOՌուսաստանի և Վրաստանի սահմանին գտնվող «Վերին Լարս» հսկիչ անցակետում եղանակային վատ պայմանների պատճառով մեծ հերթ է գոյացել, հաղորդում է «Իզվեստիա»-ն։
«Մենք գտնվում ենք Վերխնի Լարսի անցակետում։ Երբ այստեղ էինք գալիս, հաշվարկեցինք, որ խցանման երկարությունը 6 կմ է։ Դեռևս պարզ չէ, թե այն երբ կավարտվի, և երբ մարդիկ կկարողանան շարունակել իրենց ճանապարհը»,- «Իզվեստիա»-ին ասել է ականատես Իրինա Հալլաևան։
Նա պարզաբանել է, որ խցանումը տեղի է ունեցել նոյեմբերի 19-ին, ժամը 18:00-ին, քանի որ Վրաստանը փակել է ճանապարհը եղանակային վատ պայմանների պատճառով։



















































1
An announcement of Zangezur Copper-Molybdenum Combine" CJSC
2
The best time to buy smart gadgets, devices and smartphones is now. “Black Friday” at Ucom runs unti...
3
Ucom prepared two new offers for compatriots forcibly displaced from Artsakh
4
Unibank has become the main sponsor of the Wrestling Federation of Armenia
