Yerevan, 26.January.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Այդ «խաղաղության խաչմերուկը» վերածվելու է փաշինյանական տուպիկի». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թվում է, թե քաղաքական պասիվ փուլում ենք՝ չկայացած բանակցություններ, խաղաղության պայմանագիրը չի ստորագրվում, Ադրբեջանն էլ ասում է, թե տարածքային հավակնություններ չունի Հայաստանի նկատմամբ: Ի վերջո, ո՞ւր ենք հասել: Այս հարցն ենք ուղղում «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանին: Արձագանքում է՝ այդ մասին Նիկոլ Փաշինյանը ԵԱՀԿ վեհաժողովի ընթացքում խոսեց:

«Փաստացի ասաց այն, որ Ադրբեջանը նախապատրաստվում է Հայաստանի դեմ պատերազմի, որովհետև այն, որ Ադրբեջանում Հայաստանը ներկայացնում են որպես «Արևմտյան Ադրբեջան», այլ կերպ մեկնաբանել չի կարելի: 2022 թ. հոկտեմբերին Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունը խաչ քաշեց Արցախի Հանրապետության վրա: Մեկ տարի անց գրեթե նույն օրը Գրանադայում ընդունվեց մի հռչակագիր՝ առանց Ադրբեջանի մասնակցության, որը բովանդակային առումով չի տարբերվում այն փաստաթղթից, որով խաչ քաշվեց Արցախի Հանրապետության պատմության վրա»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մաթևոսյանը:

Ադրբեջանի նախագահը նշում է, թե տարածքային հավակնություններ չունի Հայաստանից, խոսում է «խաղաղ ճանապարհով իր պատմական տարածքներ վերադառնալու» մասին: Շատ փորձագետներ սա դիտարկում են որպես Հայաստանի գլխի տակ փափուկ բարձ դնելու քաղաքականություն, ոմանք էլ պնդում են՝ Ադրբեջանը դեռ պետք է «մարսի» Արցախում տեղի ունեցածը: «Ադրբեջանն այդ տարածքները համարում է իրենը, տարածքն իրենցն է, դրա վերաբերյալ նկրտումներ չունեն, ասում են՝ «մերն ենք վերադարձնում»: Թե ինչպես են Հայաստանում մարդիկ դա ընկալում, դա էլ նրանց խնդիրն է: Երկար ժամանակ Հայաստանում քարոզչական ֆոնն այլ էր, և դա՝ ոչ միայն Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք: 90-ականներից էլ դա կար, երբ Արցախը ներկայացվում էր որպես բեռ, այլ ոչ որպես կենդանի վահան: Մարդկանց մոտ չկար ընկալումն այն բանի, որ Արցախի կորստից հետո Ադրբեջանը զբաղվելու է Հայաստանով: Ռազմական գործողությունները նախկինում Արցախի Հանրապետության տարածքում էին, հիմա այն չկա: Սա պատահականություն չէ, սա արդեն օրինաչափության դրսևորում է լինելու:

Օրերս կրակոց եղավ, և մեկ վիրավոր ունեցանք: Կենդանի վահանն իրենք ոչնչացրել են: Հաշվի առնելով իրենց քաղաքական անցյալը՝ սա չեն համարում ձախողում, որովհետև միշտ էլ ձգտել են ազատվել «ղարաբաղցի տականքներից»: Դա էր չէ՞, «Մարտի մեկի» գիշերն ասում Փաշինյանը: Իրենք համարում են, որ Հայաստանն են ազատել այդ «ղարաբաղցի տականքներից ու տականք Արցախից»: Հիմա քաղելու են իրենց իսկ վարած քաղաքականության դառը պտուղները: Բողոքում են, որ Ադրբեջանում Հայաստանն անվանում են Արևմտյան Ադրբեջան: Ո՞վ է դրանում մեղավոր, ո՞վ է ադրբեջանական այս քաղաքականությանը հիմք տվել»,-նշում է մեր զրուցակիցը:

Ակնհայտ դեմարշ է սկսվել Ռուսաստանի նկատմամբ: Իշխանությունն ասում է, օրինակ՝ «չենք մեկնում ՀԱՊԿ նիստին, քանի որ անպատասխան հարցեր ունենք»: Փորձագետները փաստում են, որ Հայաստանը փորձում է այլընտրանքներ գտնել Ռուսաստանին, արտաքին քաղաքական ու ռազմական դաշտում դա Արևմուտքն է: Մաթևոսյանը կարծիք է հայտնում՝ Արևմուտքում այլընտրանք չեն գտնի, որովհետև չեն էլ փնտրում:«Իրենց այլընտրանքը թուրքական է: Սա քարոզչական ֆոն է: Կոնգրեսում վերջին լսումների ժամանակ Ջեյմս Օ՛Բրայենն ասում է՝ Հայաստանն ու Ադրբեջանն ունեն ապագա, և այն Ռուսաստան-Իրան առանցքից դուրս է: Դեռևս մայիսին ԵԱՀԿ Մինսկի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոն ասել էր՝ Վաշինգտոնը ձգտում է, որ կողմերը ոչ միայն կարողանան խաղաղ ապրել, տնտեսական կոոպերացիա ունենալ, այլ նաև կոլեկտիվ անվտանգություն ապահովել տարածաշրջանում: Երբ միացնում ենք ամերիկացի դիվանագետների այս երկու ձևակերպումները, մեր հասարակությանը գրեթե բաց տեքստով ասվում է՝ իրենք ակնկալում են, որ այստեղ լինի ռազմաքաղաքական դաշինք Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի մասնակցությամբ՝ ընդդեմ Ռուսաստանի և Իրանի: Մնացած ամեն ինչն ուղղակի ֆարս է:

Իսկ ինչո՞ւ է Փաշինյանը սա անում: Միայն այդ տիպի՝ թուրքական Հայաստանում ինքը որպես քաղաքական գործիչ ունի ապագա: Իր անձնական, նաև իշխանական խմբավորումների տեսանկյունից հասկանում է, թե ինչ է անում: Մեկ օրինակ բերեմ Արգենտինայից: Նախագահական ընտրությունների արդյունքում իշխանության է եկել մի մարդ, որն ասում է՝ ազգային արժույթից պետք է հրաժարվենք, դոլարը պետք է լինի մեր արժույթը, պետք է հրաժարվենք համագործակցությունից Բրազիլիայի, Չինաստանի, Ռուսաստանի հետ, և մեր ուղեգիծը պետք է լինի դեպի ԱՄՆ: Այս մարդու քաղաքական ապագան այդ ուղղությամբ է, Փաշինյանի ապագան Թուրքիայի ուղղությամբ է: Ուղղակի մեր ու Արգենտինայի տարբերությունն այն է, որ նրանց հարևանները նույնաբովանդակ ծրագրեր Արգենտինայի նկատմամբ չունեն, ինչ Թուրքիան ունի: Ադրբեջանն ու Թուրքիան կարողանում են այս ամենը շատ լավ խաղարկել: Ռուբեն Ռուբինյանի գործընկեր Քըլըչը եկել էր Հայաստան, սահմանամերձ տարածք, այնտեղ ուսումնասիրում էին, թե ինչպես են ականազերծման աշխատանքները կատարվում և այլն:

Իրենք սիմվոլիկ ժեստեր են անում, տպավորություն ստեղծում, որ սահմանը կբացեն և այլն: Շատ լավ հասկանում են, որ պատմական հնարավորություն կա Հայաստանի ձեռքով իր անվտանգային համակարգը ոչնչացնել, ռուսներին այստեղից դուրս բերել: Եթե կորցնենք Իրանի հետ սահմանի վերահսկողությունը, Իրանն ու Ռուսաստանը տեսական հնարավորություն էլ չեն ունենա Հայաստանին քաղաքական կամ ռազմական աջակցություն ցուցաբերել, ֆիզիկապես այդպիսի տարածք չի լինելու, որով իրենք կկարողանան դա իրականացնել: Դրանից հետո ի՞նչն է Թուրքիային և Ադրբեջանին խանգարում պարզապես ոչնչացնել Հայաստանի Հանրապետությունը:

Արցախը դատարկվեց, արցախահայերին շնորհում են Փարիզի պատվավոր քաղաքացու կոչում, 1-2 մլն դոլար են ուղարկում և այլն: Չեմ ծաղրում, այլ պարզապես ֆիքսում եմ սա՝ որպես իրողություն: Ինչ-որ մեկին թվում է, որ Հայաստանի հետ նույնը լինելու դեպքում այլ իրողություններ են լինելո՞ւ: Գուցե մեզ Նյու Յորքի պատվավոր քաղաքացիություն տան, բայց իրողությունը սրանից չի փոխվում: Սարսափելի իրավիճակում ենք, մարդիկ ուղղակի սա չեն հասկանում: Պնդում եմ՝ այն, ինչ նա ստորագրել է Գրանադայում, քաղաքական բովանդակության առումով չի տարբերվում նրանից, ինչը 2022 թ.-ին ընդունել է Պրահայում, որով ոչնչացրեց Արցախի Հանրապետությունը: Արցախը Պրահայից հետո մեկ տարի դիմացավ, տեսնենք՝ Հայաստանը Գրանադայից հետո ինչքան կդիմանա»,-ընդգծում է քաղաքագետը:

Այսքանով հանդերձ, Հայաստանը «հավակնում է» դառնալ տարածաշրջանի «խաղաղության խաչմերուկը»: «Հետաքրքիր է ուսումնասիրել ադրբեջանական ու թուրքական մամուլը: Իրենք ասում են, որ այն վատ ծրագիր չէ, բայց ո՞վ ասաց, որ այդ խաչմերուկը պետք է լինի Հայաստանը, այլ ոչ Նախիջևանը: Երկրորդ՝ տեսնում ենք, որ Հայաստանի այս փորձերն՝ ամեն կերպ ներգրավել Արևմուտքին մեր տարածաշրջան, ընդդիմության են արժանանում Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի կողմից: Այն բանից հետո, երբ Ալիևը կլանեց Արցախը, առաջին որոշումներից մեկը Ջաբրայիլից դեպի Իրան նոր ճանապարհ կառուցելու մասին էր: Տեսնում ենք, որ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկն ասում է, թե Հյուսիս-հարավ նախագծի շրջանակներում երկաթգիծը կարող է Հայաստանի տարածքով չանցնել: Նույնն ասում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան բրիֆինգի ժամանակ: Այդ «խաղաղության խաչմերուկը», մեղմ ասած, վերածվելու է փաշինյանական տուպիկի:

Արևմուտքի հովանու ներքո այս գործընթացի արդյունքում Ադրբեջանը ստացավ Արցախն առանց հայերի, իսկ Հայաստանը ոչինչ չստացավ, հակառակը՝ ավելի մեծ խնդիրների առջև կանգնեց: Ադրբեջանը Արևմուտքին բերում է մեր տարածաշրջան, խոսքը Մեծ Բրիտանիայի մասին է, բայց իրենք, ի տարբերություն Փաշինյանի, բրիտանացի դիտորդներ չեն բերում Ադրբեջանի և Իրանի սահմանին, ինչը կգրգռի թե՛ Իրանին, թե՛ Ռուսաստանին, թե՛ անգամ Թուրքիային: Ադրբեջանը համագործակցության լայն ծրագրեր ունի Արևմուտքի հետ, ի դեմս Մեծ Բրիտանիայի, իսկ այն ծրագրերը, որոնք Բրիտանիայի շահերից են բխում՝ որպես Արևմուտքի ներկայացուցիչ, պատրաստ են իրենց ձեռքով իրականացնել՝ ծրագրեր ընդդեմ Իրանի:

Մեր պարագայում նույնն այլ կերպ են անում, փորձում են Արևմուտքին բառի բուն իմաստով այստեղ բերել՝ դիտորդներ, ՆԱՏՕ-ի հետ համագործակցության անհասկանալի ծրագրեր և այլն: Դա հանգեցնելու է նրան, որ Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանն ու Իրանը միավորվելու են այն գաղափարի շուրջ, որ պատժեն Հայաստանին դրա համար: Սա պարադոքս է: Նույնն անում է Ադրբեջանը, բայց այնպես, որպեսզի հակազդեցություն չստանա Իրանից, Թուրքիայից, Ռուսաստանից: Վերադառնալով Կոնգրեսում տեղի ունեցած լսումներին. երբ իրենք ասում են, որ կարող ենք Ռուսաստանի և Իրանի առանցքից դուրս ապագա ունենալ, ստացվում է՝ և՛ մեր, և՛ Ադրբեջանի համար մեկ ճակատագիր են նախատեսել, որ պետք է թնդանոթի միս դառնանք իրենց պատերազմում ընդդեմ Ռուսաստանի և Իրանի: Իրականում մարդիկ չեն հասկանում, թե ինչ վտանգների առջև ենք կանգնած»,-եզրափակում է Բենիամին Մաթևոսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank issues the 1st tranche of dollar bonds of 2025AraratBank Wins Mastercard's Excellence in SME Banking Services AwardIDBank concluded the raffle of 5 iPhone 16 ProUcom Accelerates Digital Transformation with Cerillion's Cutting Edge Convergent Platform When a one dram transforms into a mighty force: "The Power of One Dram" wraps up 2024I primi cavalieri dell'Apocalisse armena Unibank opens new branch in Malatya-Sebastia district of Yerevan5,119,225 AMD to the Children of the Regions Foundation. January's beneficiary is the "Armath" educational program Ameriabank Raises $200 Million from IFC, Marking the Largest Transaction by IFC ever with a Financial Institution in ArmeniaUcom Receives the International ISO 37001 Standard to Prevent, Detect and Address Bribery May the Holiday Warm Hearts: Idram and IDBank Support the Children of HeroesBeneficiaries of the "By Your Side" program at IDBankAraratBank Named Large CSR Company of the Year Idram Joins the Fight Against Food Insecurity Ucom’s Renovated Sales and Service Center in Yerevan Mall Reopens 1% idcoin instead of New Year’s suffering: practical tips Idram Junior Donated Books to SchoolsBig Christmas Market with Idram, IDBank and idplusUcom Supports Wildlife Monitoring in Ararat Region IDBank, Idram, and idplus at the Big Christmas MarketConverse Bank Deputy CEO and CFO, Grant Akopian, Elected to BACEE BoardThe Best Gifts for New Year for Your Loved OnesUcom and SunChild NGO Install a Solar Plant in Alaverdi Kindergarten Converse Bank has been included in the list of Confirming Banks of the EBRD TFPIn 2024, Ucom Expands and Modernizes Fixed and Mobile Networks, Launches 5G in 8 More Cities, Covering a Total of 28 Cities. Acba bank to Allocate $50 Million for MSME Development Team Telecom Armenia Presents Sustainability-Linked Bonds to Prospective Investors at an Official EventConverse Bank and IFC join forces to support the growth of SMEs in Armenia4.479.792 AMD to Armenia Tree Project. the next beneficiary is Children of the regions NGO Ameriabank Presents EventHub.am: a Streamlined and User-Friendly Ticketing SolutionUcraft Introduces a New Solution for Businesses: The UC ERP Platform Ucom Announces a New Year's Deal for Those Who Join the Fixed Line AraratBank Presents the Final Part of "The Will to Get Back on Your Feet Again" Film SeriesIDMerch: IDBank’s New LoanUcom Announces New Year's Promotion for HONOR X7c Smartphones Converse Bank has become an official signatory of the UN Principles for Responsible BankingKindergarten in Artashavan Powered by Solar Energy Thanks to Ucom and SunChild Ameriabank named the Bank of the Year 2024 in Armenia by The Banker MagazineIDBank donated 10,000,000 AMD to the 27th "For You, Armenia!" Telethon “The Will to Get Back on Your Feet Again” ։ A Film Series Funded by AraratBank EasyPay has joined Idram's open QR infrastructureAmeriabank Named Armenia’s Best Bank for Real Estate by Euromoney Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping Tips