Yerevan, 21.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Խոստացա որդուս՝ թեկուզ կյանքիս գնով, դու վերածնվելու ես, որ քեզ նորից գրկեմ ու մեր տան մեջ Վահե կանչեմ». Վահե Բաղդասարյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Թալիշում. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Յուրաքանչյուր ծնողի համար իր երեխան յուրահատուկ է: Իմ Վահեն թե՛ ընտանիքում, թե՛ իր ընկերական շրջապատում, թե՛ գյուղում սիրված ու հարգված էր: Շատ բարի էր, հոգատար իր ընկերների հանդեպ, կարող էր իրեն նեղություն տալ, բայց ուրիշին օգնության հասնել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Ստելլան՝ Վահեի մայրիկը:

Նա դպրոց է գնացել դեռ վեց տարեկան չդարձած: «Օգոստոսի 31-ին մեր տուն եկան, դպրոցի տնօրենն ասաց՝ տիկի՛ն Ստելլա, Վահեին պիտի դպրոց տանենք, նախակրթարան, Վահեն էլ՝ փոքրամարմին, կապույտ աչքերով: Հարցրեցին՝ Վահե՛ ջան, ուզո՞ւմ ես դպրոց գնալ, ասաց՝ մամաս որ տանի, ինչի՞ չեմ գնա: Մեծ սիրով առաջին օրվանից դպրոց է հաճախել, շատ ընդունակ էր, տարիների ընթացքում ընդունակությունը մնաց, բայց սովորելու սեր չուներ: Երբ ինչ-որ դասի դեպքում իրեն ասում էի՝ կես ժամից պատրաստ լինես, 15 րոպեից արդեն պատրաստ, դասը սովորած էր: Ֆուտբոլ էր սիրում: Գյուղերով հավաքվում էին, թիմերի բաժանվում ու սկսում խաղալ: Իրեն անընդհատ ասում էի՝ ընկնելու ես, ձեռքդ կամ ոտքդ կոտրես: Մի օր այդպես էլ եղավ՝ ձեռքը կոտրեց: «Մա՛մ, տեսա՞ր, քո ասածն եղավ»: Բայց անգամ այդպես խաղում էր:

Համակարգիչների հետ սեր ուներ, ասում էի՝ հնարավո՞ր է՝ դասընթացների գնաս, ասում էր՝ չէ, մա՛մ, ես ֆուտբոլ եմ սիրում»: Վահեն 2019 թ. հունվարի 18-ին զորակոչվում է բանակ: Ծառայության առաջին վեց ամիսն անցել է Մատաղիսում, հետո տեղափոխվել է Թալիշ: «Վահեն շատ էր կապված մեզ հետ, զորակոչվելուց ու երդմնակալության արարողությունից հետո շատ արագ հարմարվեց զինվորական ծառայությանը: Շատ գոհ էր, հպարտ, որ ծառայում է հայրենիքին: Միայն առաջին օրը տխուր դեմքով գնաց, բայց հետո շատ ուրախ էր: Մեկ տարվա ծառայող էր, և երբ իրենց զորամաս նորակոչիկներ էին գալիս, նույն հոգատարությունը նրանց հանդեպ էր դրսևորում: «Տղե՛րք, ծառայությունը շատ լավ բան է, ամեն մարդ էլ պետք է ծառայի հայրենիքին, պետք է ծառայի, որ կոփվի ու տղամարդ դառնա»:

Ես դա իր դեպքում տեսնում էի, լրիվ փոխվել էր: Ասում են, չէ՞, բանակ երեխա ես ուղարկում, տղամարդ ընդունում, ճիշտ են ասում, բայց ես չհասցրեցի ընդունել»: Համավարակը խանգարեց, որ Վահեն արձակուրդ գա, բայց ծնողներն ավելի վաղ այցելել էին նրան: «Իրենով շատ հպարտ էին, թե՛ ընկերները, թե՛ իր անձնակազմը: Շնորհակալ էին, որ Վահեի պես զինվոր ունեն: Ինքը ծառայության ընթացքում չի եղել սերժանտ, դիրքի ավագ: Նախ՝ ինքը չէր սիրում, մյուս կողմից էլ՝ ես էի ասում, որ դա շատ մեծ պատասխանատվություն է: «Դու քո շարքային ծառայությունն ավարտի ու տուն արի, ինձ այլևս ոչինչ պետք չէ»: Բայց Վահես շատ կազմակերպված ու ակտիվ զինվոր էր: Թե՛ ինքն էր գոհ ծառայությունից, թե՛ իրենից էին գոհ, ամեն ինչ շատ լավ էր, եթե չլիներ այս անիրավ պատերազմը»: Զրույցի՝ պատերազմի մասին հարցերի ժամանակ միշտ ներքին վախ ունես, թե այս անգամ քեզ ինչ են պատմելու, ինչ անհավանական թվացող պատմություն ես լսելու:

«Սեպտեմբերի 26-ի երեկոյան ժամը 8-ի կողմերն եմ իր հետ խոսել: Ամեն օրվա պես բավականին երկար զրուցեցինք: Մեզ միշտ գանձեր էր ասում: «Գանձե՛րս, նոր եմ իջել պոստերից, ամեն ինչ լավ է, վաղը նորից նույն ժամին կզանգեմ: Բարի գիշեր»: Դա մեր վերջին զրույցն էր: Սեպտեմբերի 27-ը լուսացավ, ոչ մի զանգ: Էլ իր ձայնը չեմ լսել: Վահեն զոհվել է սեպտեմբերի 30-ի գիշերը՝ Թալիշում: Պատմել են, որ տղաները եղել են անտառներում, ԱԹՍ-ն ֆիքսել է նրանց, մեկ հարված այդ ժամանակ է եղել, Վահեն երկու ոտքից վիրավորվել է: Տղաները ցանկացել են օգնել, հասցնել շտապօգնության մեքենայի մոտ, բայց հինգ րոպե անց երկրորդ՝ մահացու հարվածն է եղել: Մինչև հոկտեմբերի 4-ը իրենից տեղեկություն չունեինք: Բայց իմ սիրտը զգում էր, որ մի բան այն չէ: Ասում էի, որ հնարավոր չէ՝ Վահեն չզանգի: Մի կնոջ համար կարողացանք գտնել, ասացին, որ Մատաղիսի զորամասից է, գուցե կարողանա ինչ-որ տեղեկություն տրամադրել:

Հոկտեմբերի 4-ն էր, այնքան լավ եմ հիշում օրը, ամուսինս զանգեց, խոսեց, տղայիս տվյալները հարցրեց ու ասաց, որ քիչ հետո կզանգի: Րոպեներ անց զանգահարեց, ես պատասխանեցի հեռախոսին, խնդրեց փոխանցել ամուսնուս: «Հովհաննե՛ս ջան, կներեք, ցավակցում եմ, ձեր տղան զոհվել է»: Խուճապի մատնվեցինք, բայց ինձ հուսադրում էին, որ գուցե սխալմունք լինի, չնայած գիտեինք, որ այդպես չէ: Հոկտեմբերի 5-ին ամուսինս գնաց «Մուրացան»՝ ինչ-որ նորություն իմանալու: Իմացանք, որ մի տղա՝ Ռուբենը, որ Վահեիս հետ է եղել, ուսից վիրավորվել է և հիվանդանոցում է: Ամուսինս կարողացել էր տեսակցել նրան, տարբեր հարցեր տվել, սպա էր եղել նույն սենյակում՝ զինվո՛ր, ծնողից ոչինչ մի թաքցրու, ավելի լավ է՝ ճիշտն իմանա:

Ռուբենն ասել էր, որ Վահեն իր ձեռքերի վրա է մահացել: Հոկտեմբերի 5-ին ամուսինս արդեն գիտեր, թե ինչ է եղել, երկու օր ինձանից թաքուն պահեց, հոկտեմբերի 7-ին անիծյալ ցուցակները հայտնվեցին սոցիալական ցանցերում: Ամեն ինչ անում էին, որ դրանք չկարդամ: Մի կես ժամ չանցած, ամուսնուս ընկերը եկավ, դուրս եկավ տնից, հետո վերադարձավ՝ կարծես անգիտակից վիճակում լիներ: «Ստելլա՛, Վահեից լուր ունեմ: Ստեփանակերտում է, կոմայի մեջ»: Ասացի, որ բոլոր հնարավոր տեղերը զանգել եմ, ու Վահեի անուն ազգանունով տղա չկա: Այլևս ոչինչ ասել չկարողացավ՝ մենք էլ Վահե չունենք»: Երկու ամիս անց Վահեն տուն է «վերադառնում»: «Բավականին երկար պատմություն է, արգելված գոտի էր, ականապատված, չէր թույլատրվում մուտք գործել…

Եթե այդ տղան չլիներ, Վահես կմնար անտառներում: Այնքան շնորհակալ եմ իրեն: Նման դեպքերում երևի տարօրինակ է հնչում, բայց մեծ ուրախություն է, որ տեղ ունենք, ուր կարող ենք գնալ»: Վահեն ավագ քույրիկ ունի, իսկ նրա զոհվելուց մեկ տարի անց ընտանիքում կրկին մանկան ճիչ է լսվել՝ ծնվել է փոքրիկ Վահեն: Փոքրիկ Վահեի ձայնը լսելի էր մեր զրույցի ընթացքում, երբեմն-երբեմն իր քաղցր ձայնով մամա էր կանչում: «Վահեիս մարմինը եկեղեցում էր, մի պահ միայն ես ու ամուսինս էինք ներսում, այդ ժամանակ խոստացա՝ Վահե՛, թեկուզ կյանքիս գնով, դու նորից ծնվելու ես, վերածնվելու ես, որ քեզ նորից գրկեմ ու մեր տան մեջ Վահե կանչեմ: Դու անփոխարինելի ես, բայց քո անունը մեր տան մեջ պիտի նորից հնչի»:

Մայրիկն ասում է՝ արտաքինով Վահեները իրար նման չեն, ավագը շեկ մազերով էր, կապուտաչյա ու պեպենոտ դեմքով, կրտսերը՝ սպիտակամաշկ, շագանակագույն աչքերով ու մուգ մազերով: Հետո հավելում է՝ մի քիչ բնավորությամբ են նման: «Ավագ Վահես շատ խելոք էր, համբերատար, փոքրն էլ է համբերատար, որևէ մեկին չնեղացնող, բայց իր աշխուժությունն այլ է: Մեր փոքր Վահեն իր ներկայությամբ տան մթնոլորտը փոխեց, մեզ ապրելու և կյանքը շարունակելու հույս տվեց: Վահեին տված երդումս չդրժեցի»:

Հ. Գ. - Վահե Բաղդասարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» և «6-րդ ՊՇ Անձնուրաց Պաշտպան» մեդալներով: Հուղարկավորված է Շիրակի մարզի հայրենի Վարդաքար գյուղում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime packageInterview with Chairman of BOGG PLC Mel CarvillGet 5% cashback on your AMIO digital card!