Yerevan, 14.January.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Սահք ձյունապատ լեռների լանջերով. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Լեռնադահուկային սպորտը հանգստի ակտիվ տեսակ է. դա դահուկներով սահք է լեռների ձյունածածկ լանջերից։ Ժամանակակից աշխարհում այն պատվավոր տեղ է զբաղեցնում ինչպես սիրողական մակարդակում, այնպես էլ՝ պրոֆեսիոնալ։ Լեռնադահուկները հայտնվել են 18-րդ դարում սկանդինավյան երկրներում։ Սա բացատրվում է նրանով, որ ձմեռային դաժան պայմաններում լեռների լանջերով հնարավոր էր շարժվել միայն դահուկների պես մի բան օգտագործելով։ 18-րդ դարում դահուկները շատ ավելի կարճ և լայն էին, քան ժամանակակիցները, և ավելի շատ նման էին ձյան համար նախատեսված կոշիկների: Սկանդինավիայում լեռնային տեղանքը բարձր է, բայց հաճախ հանդիպում էին աճող ծառեր և տարատեսակ թփեր:

Մարդիկ, ովքեր ամեն օր ճանապարհ էին անցնում և հասնում նոր տարածքներ, ստիպված էին մանևրել այդ բնական խոչընդոտների միջև: Հավասարակշռությունը չկորցնելու համար սկանդինավ յան հայտնագործողները օգտագործել են նիզակ։ Հետո սկսել են փայտից երկար ձողեր պատրաստել, որը հիմքում հաստանում էր։ Զարմանալի չէ, որ Նորվեգիայում է առաջին անգամ հայտնվել սլալոմի նման մի բան, որը թարգմանաբար նշանակում էր «հետք ձյան մեջ»: Ընդհանրապես, ընդունված է, որ լեռնադահուկային սպորտի առաջին նշանակալից մարզական իրադարձությունը եղել է Նորվեգիայի Տրոմսո քաղաքի լեռներից իջնելը։ Հենց այնտեղ 1843 թվականին որոշվեց այդ դահուկավազքի առաջին չեմպիոնը։ 1879 թվականին Տելեմարկեն քաղաքում անցկացվել է արագ դահուկավազքի մրցաշար՝ սլալոմ՝ Գասբի լեռան վրա: Այն ժամանակ ամենահայտնիներից ԵՆ եղել Հոլմենկոլեն լեռներից իջնելու մրցումները։ Այդ լեռները բարձր են, և մասնակիցները մեծ արագություն պետք է զարգացնեն ժայռոտ սարերի երկայնքով։

Ի տարբերություն տեղացիների, այլ վայրերի մարզիկները վախենում էին բարձր արագություններ զարգացնել, հետևաբար, շատ հաճախ կանգ էին առնում և շրջանցում բլրակները՝ դրանց վրայով ցատկելու փոխարեն: Նման մրցումներից հետո ամբողջ Եվրոպան իմացավ նման անսովոր և հետաքրքիր սպորտաձևի մասին։ Ժամանակակից դահուկային սպորտի առաջամարտիկներից է եղել ավստրիացի Մաթիաս Զդարսկին, որը կատարելագործել է լեռներից վայրէջքի տեխնիկան։ Նա է 1896 թվականին կիրառել և զարգացրել բարձր լեռներից անդադար վայրէջք կատարելու հմտությունը։ Ընդ որում, այդ ժամանակ են ծառերի և ժայռերի տեսքով խոչընդոտներից ճշգրիտ խուսափելու համար առաջին անգամ օգտագործվել կողմնորոշիչ դրոշակները։

Որպեսզի մարմնի քաշը չխանգարի կտրուկ վայրէջքին, ավստրիացին հորինել է ավելի կոշտ կապեր և կոշիկներ, որոնք հիանալի կերպով օգնում էին ֆիքսել դահուկները: 19-րդ դարի վերջում Մաթիասը հրատարակել է ձեռնարկ, որտեղ նկարագրված են լեռնադահուկորդի բոլոր տեխնիկական հնարքները։ 10 տարի անց սկսել են մրցումներ անցկացվել ոչ միայն արագության, այլ նաև որոշակի հատվածում հնարավոր առավելագույն քանակի պտույտների համար։ Միևնույն ժամանակ, հաշվի է առնվել որոշակի ժամանակահատված, որի ընթացքում մարզիկը կարողացել է դրանցից ավելի շատ կատարել: Այդ ժամանակվանից էլ երկրպագուներն ու մարզիկները «հիվանդացել են» նոր մարզաձևով և այն հասցրել պաշտոնական միջազգային մակարդակի։

20 տարի է պահանջվել, որպեսզի Դահուկավազքի միջազգային ֆեդերացիան որոշի լեռնադահուկային սպորտը ներառել իր մրցումների ցանկում։ Լեռնադահուկային սպորտի աշխարհի առաջին առաջնությունն անցկացվել է 1931 թվականին, մրցութային ծրագրում ներառված էր ինչպես լեռնադահուկային սպորտը, այնպես էլ սլալոմը։ Կարող էին մասնակցել և՛ կանայք, և՛ տղամարդիկ։ 1936 թվականին դահուկավազքը ներառվել է Գերմանիայի ԳարմիշՊարտենկիրխեն քաղաքի ձմեռային օլիմպիական խաղերի ծրագրում։ Այդ ժամանակից ի վեր ամբողջ աշխարհում լեռնադահուկային սպորտի սիրահարների թիվը անշեղորեն աճում է, և այդ սպորտաձևը զարգանում ու մասսայականանում է:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ameriabank Raises $200 Million from IFC, Marking the Largest Transaction by IFC ever with a Financial Institution in ArmeniaUcom Receives the International ISO 37001 Standard to Prevent, Detect and Address Bribery May the Holiday Warm Hearts: Idram and IDBank Support the Children of HeroesBeneficiaries of the "By Your Side" program at IDBankAraratBank Named Large CSR Company of the Year Idram Joins the Fight Against Food Insecurity Ucom’s Renovated Sales and Service Center in Yerevan Mall Reopens 1% idcoin instead of New Year’s suffering: practical tips Idram Junior Donated Books to SchoolsBig Christmas Market with Idram, IDBank and idplusUcom Supports Wildlife Monitoring in Ararat Region IDBank, Idram, and idplus at the Big Christmas MarketConverse Bank Deputy CEO and CFO, Grant Akopian, Elected to BACEE BoardThe Best Gifts for New Year for Your Loved OnesUcom and SunChild NGO Install a Solar Plant in Alaverdi Kindergarten Converse Bank has been included in the list of Confirming Banks of the EBRD TFPIn 2024, Ucom Expands and Modernizes Fixed and Mobile Networks, Launches 5G in 8 More Cities, Covering a Total of 28 Cities. Acba bank to Allocate $50 Million for MSME Development Team Telecom Armenia Presents Sustainability-Linked Bonds to Prospective Investors at an Official EventConverse Bank and IFC join forces to support the growth of SMEs in Armenia4.479.792 AMD to Armenia Tree Project. the next beneficiary is Children of the regions NGO Ameriabank Presents EventHub.am: a Streamlined and User-Friendly Ticketing SolutionUcraft Introduces a New Solution for Businesses: The UC ERP Platform Ucom Announces a New Year's Deal for Those Who Join the Fixed Line AraratBank Presents the Final Part of "The Will to Get Back on Your Feet Again" Film SeriesIDMerch: IDBank’s New LoanUcom Announces New Year's Promotion for HONOR X7c Smartphones Converse Bank has become an official signatory of the UN Principles for Responsible BankingKindergarten in Artashavan Powered by Solar Energy Thanks to Ucom and SunChild Ameriabank named the Bank of the Year 2024 in Armenia by The Banker MagazineIDBank donated 10,000,000 AMD to the 27th "For You, Armenia!" Telethon “The Will to Get Back on Your Feet Again” ։ A Film Series Funded by AraratBank EasyPay has joined Idram's open QR infrastructureAmeriabank Named Armenia’s Best Bank for Real Estate by Euromoney Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and Idram