Նիժնի Նովգորոդի գաղութներից մեկի հոգեբուժարանում հայտնաբերվել է Քննչական կոմիտեի անվտանգության ծառայության նախկին ղեկավար Միխայիլ Մաքսիմենկոյի դին
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նիժնի Նովգորոդի գաղութներից մեկի հոգեբուժարանում հայտնաբերվել է Քննչական կոմիտեի անվտանգության ծառայության նախկին ղեկավար Միխայիլ Մաքսիմենկոյի դին, հայտնում է Mash-ը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ մահացածը հայտնաբերվել է այսօր առավոտյան։
«Դին <...> հայտնաբերվել է խորդանոցում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
RBC-ի փոխանցմամբ՝ նախկին գնդապետը «ինքնասպանության փորձից հետո բուժվել է հոգեբուժարանում»։ Մաքսիմենկոյի մահվան մասին տեղեկատվությունը հրապարակմանը հաստատել է նրա փաստաբան Անդրեյ Գրիվցովը։




















































