Yerevan, 18.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Նրանց պատճառով այդ ամենը աղբարկղ նետելը սխալ է և անարդյունավետ. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

nsn.fm-ն «Ժողովուրդը կցանկանա պարզել դա. Վոդոլացկին Հայաստանի համար ուկրաինական սցենար է կանխատեսել» վերնագրով հոդվածում գրում է, որ Նիկոլ Փաշինյանը բողոքի ալիքով է բարձրացել, և նրա բողոքական բնույթը պահանջում է ինչոր գործողություն, նա չի կարող տեղում նստել, ուստի Հայաստանում զարգացող իրադարձությունները կարող են կրկնել Ուկրաինայի ճակատագիրը: Այդ մասին NSN-ին ասել է Պետդումայի ԱՊՀ գործերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Վիկտոր Վոդոլացկին: Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր իր երկրի՝ Եվրամիությանն անդամակցելու ցանկության մասին։ Նրա խոսքով, Երևանը պատրաստ է եվրաինտեգրման ճանապարհով գնալ։ Վոդոլացկին Հայաստանի նման որոշման մեջ տեսնում է նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի օրոք Ուկրաինայի ճակատագրի կրկնությունը:

«Հայաստանի ղեկավարությունը Հայաստանի ժողովուրդը չէ: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Փաշինյանի մարդն է, որին նա բարձրացրել ու պաշտոնի է դրել, ուրեմն Սիմոնյանը կասի այն, ինչ իրեն թելադրեն ասել։ Փաշինյանն էլ ասում է միայն այն, ինչ իրեն են ասել, նրան ոսկու սարեր են խոստացել, ուստի, նա որոշել է միանգամից երկու աթոռի վրա նստել: Ես նույնիսկ չգիտեմ, թե հայ ժողովուրդը ինչպես կարձագանքի այս ամենին՝ հաշվի առնելով այն, որ շատ հայեր ապրում են Ռուսաստանում, ոմանք ունեն Ռուսաստանում ապրող բարեկամներ, շփումներ, ընկերություն, ընտանեկան բիզնեսներ և շատ ավելին, ինչը կապում է Ռուսաստանն ու Հայաստանը։ ԵՄ-ին անդամակցելով՝ այլ հարաբերություններ կլինեն երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ։ Դրա պատճառով Հայաստանը շատ բան կկորցնի»,- ասել է NSN-ի զրուցակիցը։

«Փաշինյանը եկել է բողոքի ալիքով, նրա բողոքական բնույթը պահանջում է ինչ-որ գործողություն, նա չի կարող հանգիստ նստել, ուստի այն իրադարձությունները, որոնք կզարգանան Հայաստանում, ցավոք, կարող են կրկնել Ուկրաինայում եղածը։ Սա շատ վատ է մեզ համար, քանի որ Հայաստանի հետ ունենք երկարաժամկետ պայմանագրեր ու համաձայնագրեր։ Փաշինյանի ու Սիմոնյանի պատճառով այդ ամենը աղբարկղ նետելը սխալ է և անարդյունավետ։ Կարծում եմ, որ Հայաստանի ժողովուրդը նույնպես կցանկանա հասկանալ այն իրավիճակը, որը հիմա առկա է, որպեսզի բացասական հետևանքները կանխվեն»,- նշել է Վոդոլացկին։

«Մենք չենք կարող ազդել այս իրավիճակի վրա։ Կա Հայաստանի ղեկավար, նա է նման որոշում կայացնում, նույնը, ինչ ժամանակին արեց Պորոշենկոն՝ ստորագրելով ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին անդամակցելու ցանկությունը։ Սրանից հետո անգլո-սաքսոնները նրան մղեցին եղբայրասպան պատերազմի։ Նույնը կլինի Փաշինյանի հետ: Մենք կարող ենք աշխատել միայն դիվանագիտական խողովակներով, համոզելով, որ դա կվնասի Հայաստանին»,- եզրափակել է Վոդոլացկին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli