Yerevan, 27.July.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Պետք են ավելի քիչ հույզեր ու ավելի լուրջ մտադրություններ. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

news.ru-ն «Հայաստանը ցանկանում է մտնել ԵՄ» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը, որը հայտնի է Մոսկվայի վրա հաճախակի հարձակումներով, հայտարարել է Երևանի պատրաստակամության մասին՝ դառնալ ԵՄ անդամակցության թեկնածու։ Նա ասել է, որ դա հաստատում է հանրապետությունում ժողովրդավարության բարձր մակարդակը, որն «ավելի բարձր է, քան ԵՄ-ի անդամ որոշ այլ երկրներում»։ Այդ իսկ պատճառով, նկատել է Սիմոնյանը, Հայաստանը պետք է ձգտի ԵՄ անդամակցության։ Միևնույն ժամանակ, նա զգուշացրել է, որ դա պետք է անել զգույշ ու կանխամտածված՝ «չսխալվելու համար»։ Միաժամանակ, քաղաքական գործիչը հերքել է ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին լուրերը, սակայն չի բացառել, որ դա կարող է տեղի ունենալ ապագայում։ Նա նաև ասել է, որ երկրի քաղաքական շրջանակներում չի քննարկվում ՆԱՏՕ-ին միանալու հարցը: «Ինչ վերաբերում է ԵՄ-ին, ապա դա ռազմական դաշինք չէ»,- ասել է նա՝ ավելացնելով, որ Հայաստանը փորձում է «զենք գնել բոլոր հնարավոր տեղերից»։

«Եթե որևէ մեկին դա դուր չի գալիս, ապա դա իր խնդիրն է», - ավելացրել է Սիմոնյանը: Մոսկվայի և Երևանի հարաբերությունները վերջին շրջանում խիստ վատթարացել են։ Հայաստանի իշխանությունները, մատնանշելով ՀԱՊԿ դաշինքը, դժգոհություն են հայտնում այն փաստի կապակցությամբ, որ Ռուսաստանը չի պաշտպանել Ղարաբաղն ու նրա բնակիչներին 2020 թվականին Ադրբեջանի հետ պատերազմի ժամանակ։ Դա, ըստ Նիկոլ Փաշինյանի, ստիպել է հանրապետության իշխանություններին սառեցնել իրենց մասնակցությունը ՀԱՊԿ-ին, և Երևանը ցանկանում է հասկանալ, թե Հայաստանի ո՞ր սահմաններում է ՀԱՊԿ-ը ճանաչում իր պատասխանատվությունը։ ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցության սառեցման ֆոնին խոսակցություններ են ծավալվել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների հնարավոր դուրսբերման մասին։ Համենայն դեպս, այդ տեղեկությունը հաստատել է Հայաստանի իշխող ՔՊ կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ ասելով, որ նման քննարկումներ կան, բայց դեռ որոշում չկա։ Նրա գործընկեր Վլադիմիր Վարդանյանն էլ հավելել է, որ «հայկական ուժերը պետք է պահպանեն երկրի օդային սահմանները»։

Ալեն Սիմոնյանը ավելի վաղ հայտարարել էր, որ կուսակցության ղեկավարությունը պետք է դրական որոշում կայացնի օդանավակայանից ռուս զինվորականների դուրսբերման հարցում։ Նա կասկած է հայտնել, որ ռուս սահմանապահները կարող են լուծել խնդիրները։ Սիմոնյանի խոսքով, ռուս սահմանապահների գործողությունների պատճառով Հայաստանի սահմանները մեկ անգամ չէ, որ դարձել են «ավելի խոցելի»։ «Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու ցանկության մասին հայտարարությունը չի արտացոլում իրական հնարավորությունները, այլ ավելի շատ քաղաքական բնույթ է կրում՝ պայմանավորված 2020 թվականի պատերազմից հետո Ռուսաստանի նկատմամբ խիստ դժգոհությամբ,- NEWS.ru-ի հետ զրույցում ասել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ, նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը,- ներկայիս իշխանությունը դժգոհ է, որ Մոսկվան թերհասկացողությամբ է վերաբերվել Ղարաբաղի հարցերին, անգործության է մատնվել տարածաշրջանում ռազմական գործողությունների ժամանակ։ Այնուամենայնիվ, ամբողջ հայ ժողովուրդը հարցեր ունի տալու Մոսկվային:

Բայց ինձ, որպես Հայաստանի քաղաքացու, քիչ է հետաքրքրում, թե ինչպես են իրենց դիրքավորում հանրապետության իշխանությունները և ում կողմից են։ Այսօր կարող են մեղադրել մեկին, վաղը՝ մյուսին։ Իսկ ամենակարևորը հենց Հայաստանի ազգային շահերն են»։ «Եդինայա Ռոսիայից» պատգամավոր Ալեքսեյ Գովիրինի կարծիքով, Ֆրանսիան է օգտագործում Հայաստանն Աֆրիկայի համար Ռուսաստանից վրեժ լուծելու նպատակով։ Նրա խոսքով, Մոսկվան աֆրիկյան երկրներին ցույց է տվել, որ պետք չէ վախենալ Ֆրանսիայից, և դրանով իսկ նվազեցրել է Փարիզի ազդեցությունը։ «Ֆրանսիայի էներգիայի երկու երրորդը հիմնված է աֆրիկյան ուրանի վրա, բոլոր տարիների ընթացքում ֆրանսիացիները փող են աշխատել, ռեսուրսներ կորզել այնտեղից չնչին գներով, իսկ հիմա ստիպված են կնքել պայմանագրեր աֆրիկյան երկրների համար առավել բարենպաստ պայմաններով», - բացատրել է Գովիրինը NEWS.ru-ի հետ զրույցում:

Նրա խոսքով, Ֆրանսիան օգտվել է իր երկրում առկա հզոր հայկական սփյուռքից՝ սեփական քաղաքական նպատակներին հասնելու համար։ «Հայաստանի համար եվրոպական երազանքը կեղծ նպատակ է: Նրանք շրջվել են Ռուսաստանի հետ դաշինքից՝ աջակցություն փնտրելով Վաշինգտոնում, Փարիզում, Բեռլինում, և ամեն առիթով զանգահարում են այնտեղ։ Դա վաղ թե ուշ կարող է հանգեցնել նրան, որ միայն Սևանա լճի շրջակայքում մնան մի քանի տնակային գյուղեր։ Չմոռանանք, որ Հայաստանն արդեն իսկ փոքր է»,- հիշեցրել է պատգամավորը։ Հայաստանն արդեն մաս է կազմում տնտեսական միության՝ ԵԱՏՄ-ին, և մեկ այլ տնտեսական միավորման անդամագրվելը տեխնիկապես շատ դժվար կլինի և շատ ժամանակ կպահանջի, ընդգծել է Թևան Պողոսյանը՝ նշելով, որ դրա համար տարիներ կպահանջվեն։

«Այդ ամբողջ գործընթացն ունի մեծ տեխնիկական և անորոշ դժվարություններ։ ԵՄ-ի մաս դառնալու համար Երևանը պետք է դուրս գա մնացած բոլոր կառույցներից»,պարզաբանել է քաղաքագետը։ Ընդհանուր առմամբ, Հայաստանից բազմաթիվ էմոցիոնալ հայտարարություններ են հնչում, NEWS.ru-ին տված հարցազրույցում ասել է Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը, նման հայտարարությունների թիվն օրեցօր ավելանում է, և Մոսկվան իսկապես անհամբեր սպասում է այդ բոլոր հայտարարությունների լուրջ և մանրամասն բացատրություններին։ «Դա վերաբերում է թե՛ ՀԱՊԿ-ին, թե՛ ԵՄ-ին անդամակցությանը։ Մենք լուրջ մարդիկ ենք և պետք է լուրջ վերաբերվենք այդ հարցերին։ Ուստի, նման հրապարակային հայտարարությունները պետք է դիտել որպես ինչ-որ խթան՝ նստելու ու լրջորեն խոսելու այդ թեմաների շուրջ։ Առայժմ ամեն ինչ մնում է իր տեղում։ Մենք շարունակում ենք կապ պահպանել մեր հայ գործընկերների հետ։ Ուստի պետք են ավելի քիչ հույզեր ու ավելի լուրջ մտադրություններ»,- հորդորել է Կարասինը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Free statements and references from IDBankUcom and Sunchild Launch New Phase of Joint Environmental Project Ameriabank Receives 3 Awards for Excellence by Euromoney: the Best Bank, the Best Digital Bank, and the Best Bank for SMEs in Armenia for 2024 Unibank and Visa are gifting a trip to Tunisia for two How to cut costs? 5 tips from IDBank and Idram The Renovated Ucom Sales and Service Center Opened at Komitas 60 Choosing the seats: new feature in Idram&IDBank app"Past" (Fact in Armenian) Armenians bought real estate in Dubai worth about $60 million in two days Ucom and Impact Hub Yerevan jointly announces the launch of the Ucom Fellowship Incubation Program EBRD and Ameriabank to support Armenian businesses through stable trade finance fundingIDBank continues the "By Your Side" ProgramUnibank placed bonds ahead of scheduleUcom’s fixed network has reached Byureghavan How is the largest solar power plant in Armenia built? AMD 4․046․161 to the Strong Mind NGO. July's beneficiary is the SIA Armenia programUcom is the main sponsor of the Armenian team at the Summer Olympic Games Get 3000 idcoins by synchronizing your Idram and IDBank accountsNo payment via Idram? More than 21,000 points of sale accept payment via IdramUcom Offers New Affordable Bundle for Subscribers Traveling This Summer Ucom’s General Director Participated in The Silicon Mountains Shirak Technology Forum Ameriabank and COAF Pool Efforts to Develop Beekeeping in Lori Region Araratbank allocates $10 million in funding to women entrepreneursMoody's Ratings affirms ratings of Unibank with positive outlook on the long-term deposit ratings AraratBank convenes Annual General Meeting of Shareholders The Silicon Mountains Shirak Technology Forum will take place with Ucom’s support Renowned Pianist Hayk Melikyan in South America: A Tribute to Armenian Classics The CB RA has granted permission for the cooperation of UBPAY Armenian and KWIKPAY international transfer systems Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Ucom Hosts a Student Program during the Summer HolidaysSaving on Wildberries with IDBankAmio Era. Memorandum was signed with the Armenian National Agrarian University IDBank issues the 3rd tranche of dollar bonds of 2024Ucom’s General Director Spoke about Personal Growth and Quality Management EventHub.am is the official ticketing agent for the concert of the world renowned Black Eyed Peas in TbilisiUcom Launches New Postpaid Packages Amio Era. Memorandum was signed with Yerevan State UniversityExclusive access to all EURO 2024 games for Ucom subscribers idcoin: New tool in IDBank’s loyalty systemUcom’s Fixed Network Launches in Nor HachnAbout 173 Million Drams and More Than 30 Beneficiary Funds. "The Power of One Dram" is 4 Years OldAmio Era. Memorandum was signed with Russian-Armenian UniversityThe Power of One Dram to The Road of Life: July's Beneficiary is Strong MindAraratBank places dollar bonds Yerevan State University and Ucom signed a Memorandum of Cooperation Amio Era: Memorandum was signed with the Armenian State Pedagogical University after K. Abovyan IDBank and Dalma for the Caucasian Deer Reintroduction ProgramThrough Ucom’s Support the 12th Sunchild Festival Concludes Carpisa gift card worth AMD 50.000 from IDBankAmio Bank and Visa celebrated the launch of the Visa Business Signature CardUcom’s General Director participates in Graduation Ceremony of Leadership School