Գևորգ Պապոյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարար
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Գևորգ Պապոյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարար։
Համապատասխան հրամանագիրը ստորագրվել է այսօր՝ մարտի 5-ին։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի` Գևորգ Պապոյանին նշանակել էկոնոմիկայի նախարար»,– ասված է փաստաթղթում:
Հիշեցնենք` որ մինչ այդ ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբացեղնում էր Վահան Քերոբյանը, սակայն փետրվարի 14-ի վերջինս իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել` հայտնելով, որ դադարեցնում է էկոնոմիկայի նախարարի լիազորությունները։ Ավելի ուշ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է նրան պաշտոնից ազատելու հրամանագիրը։
Փետրվարի 26-ին Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը հայտարարել էր պատգամավորական մանդատը վայր դնելու մասին:
Նշենք, որ Պապոյանն ԱԺ պատգամավոր էր ընտրվել 2018 թվականի դեկտեմբերի 9-ին։
Առավել մանրամասն` այստեղ. https://t.me/arm24live