Yerevan, 21.March.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ռուսաստանն իր այս վերջնագրով սարսափելի կերպով պատժելու է հայերին. չզարմանաք, որ Հայաստանը նվիրի Թուրքիային ու Ադրբեջանին

INTERVIEW

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ և ՌԴ արտգործնախարարները Լավրովի նախաձեռնությամբ գերծանր հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում վերջինս ուղիղ հարցեր է առաջադրել և հստակ պատասխաններ պահանջել:

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի խոսքով՝  Լավրովի հետ հեռախոսազրույցը սպասելի էր.

«Ռուսական կողմը չի էլ թաքցնում, որ հենց իր նախաձեռնությամբ է տեղի ունեցել արտգործնախարարների հեռախոսազրույցը: Այստեղ խնդիրն այն է, որ կապիտուլացված Հայաստանը չի կարող իրեն շռայլություն թույլ տալ և այսպիսի ցինիկ և լկտի վարքագիծ դրսևորել Ռուսաստանի հետ: Նիկոլը կարող է իրեն երկրպագող նիկոլականներին ստիպել ինքնախաբեությամբ զբաղվել, որ Հայաստանն անկախ, ինքնիշխան երկիր է, որը կարող է ինքնուրույն որոշել իր ապագան: Այո, Հայաստանն անկախ և ինքնիշխան պետություն էր՝ ընդհուպ մինչև 2020 թվականի նոյեմբերի 9-ը, երբ կարող էր «ոչ» ասել շատ-շատ երկրների, այդ թվում՝ գերտերությունների: Նիկոլի շնորհիվ, ով դիտավորյալ սանձազերծեց 44-օրյա պատերազմը, որպեսզի Հայաստանը տանի խայտառակ պարտության, Ռուսաստանին տարածաշրջանից դուրս հանելու գործընթացը մտել է վերջնական փուլ: Եվ ռուսները, շատ լավ հասկանալով այս ամենը, փորձում են հայկական կողմին թույլ չտալ մանևրելու, երկու աթոռին նստելու քաղաքականություն վարելու, քանի որ Հայաստանն այս պահին ինքն իրենից կապիտուլացված և թուրքերի կողմից նվաստացված երկիր է ներկայացնում»,- 1or.am-ի հետ զրույցում նշեց Համբարյանը:

Համբարյանի պնդմամբ՝ հիմա ռուսները կոնկրետ վերջնագիր են ներկայացնում Հայաստանի Հանրապետությանը, որպեսզի վերջիններս կողմնորոշվեն՝ որ ուղղությամբ են ընթանում.

«Այստեղ խնդիրը նաև մենք ենք սխալ դնում: Եվրամիությունը տնտեսական խմբավորում է, որտեղ մեզ ոչ ոք չի սպասում: Հայաստանի վարչապետի պաշտոնն զբաղեցնող կապիտուլյանտը , ենթադրում եմ, շատ լավ հասկանում է, որ մեզ Եվրամիությունում ոչ ոք չի ընդունելու: Որովհետև Հայաստանը ո՛չ համապատասխան մակարդակի և որակի արտադրանք ունի, ո՛չ արդյունաբերություն, ո՛չ  գյուղատնտեսություն: Հարց է առաջանում՝ Հայաստանն իրենից ի՞նչ է ներկայացնում, որ դառնա Եվրամիության անդամ: Ասենք՝ անդամակցության հայտը բավարարեցին. Թուրքիան, որն ունի 100 միլիոնանոց շուկա և  համարվում է աշխարհի խոշորագույն գյուղատնտեսական և արդյունաբերական երկրներից մեկը, 30 տարի սպասում է Եվրամիության անդամ դառնալու: Եվրամիությունը Թուրքիային չի ընդունում, Հայաստանի՞ն պետք է ընդունի: Հայաստանը երբեք Եվրամիության անդամ չի դառնա, որովհետև Եվրամիությանը մենք պետք չենք:

Այ, որ Ռուսաստանն իր այս վերջնագրով սարսափելի կերպով պատժելու է հայերին, փաստ է: Եթե Նիկոլը համարձակվեց հակառուսական իր հռետորաբանությանը նաև միս ու արյուն տալ և կյանքի կոչել իր տգետ սպառնալիքները, ապա բացարձակ չզարմանաք, որ Ռուսաստանն ուղղակիորեն Հայաստանը նվիրի Թուրիքային ու Ադրբեջանին: Առանց այն էլ, Ռուսաստանի համար Հայաստանի գոծող իշխանությունները մեծ խնդիր են ներկայացնում, քանի որ Ուկրաինայի հետ տեղի ունեցող գործողությունների համատեքստում ռուսներին պետք չէ երկրորդ ճակատ, և Թուրքիայի կողմից դրա ստեղծման պարագայում ռուսները մեզ ուղղակի նվիրելու են թուրքերին»:

Աննա Սարգսյան

Առավել մանրամասն` այստեղ. https://t.me/arm24live

New campaign from IDBank on the occasion of Client’s DayUcom Celebrates International Client's Day, Strengthening Ties with Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yeghvard 4,664,972 AMD to QaylTech. The beneficiary of The Power of One Dram for March is the Heroes Rehabilitation City Ucom Fellowship Incubation Program Concludes with Inspiring Closing Ceremony and Awards Event Preferential registration for the FINTECH360conference is available until March 15Face to Face with “The Power of One Dram”: The Regional Forum on Dialogue of Generations is just a few days away Ucom Launches a New Major Network Upgrade Project Ucom's General Director Spoke about Personal Growth at the Armenian Businessman 2025 Event Pay with Idram at Yerevan Mall and Win an idplus Gift Card!Ucom Presents a New Exclusive Offer for the Spring Holidays Four Badalyan Brothers Enterprises Ranked Among Armenia’s Top 1,000 Taxpayers Ucom’s General Director Shares his Experience with Cybersecurity Training Course Participants Customer Appreciation Day at IDBankIDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2025 New Banking, Even More Convenient: Idram&IDBank AraratBank and Aren Mehrabyan Foundation Strengthen their Partnership On International Mother Language Day, AraratBank Summarizes Results of Unique Project with MatenadaranAmeriabank named Armenia’s Best Investment Bank for 2025 by Global Finance Exclusive Benefits for Businesses: IDBank's New Visa Signature Business Card Flight on the Wings of a Book: Bvik and Idram Promote the Love of Reading AraratBank Receives Prestigious Partner of the Year Award from Ria Money TransferFINTECH360 International Conference will be held in April in YerevanUnibank placed subordinated bonds ahead of schedule4,632,795 AMD for the DigiCode-2025 Competition – February's Beneficiary is QaylTechUcom Fellowship Program Participants Visit Ucom Headquarters for Leadership Insights New IDBank Branch in ArmavirPay with IDBank Mastercard and get 5% idcoin Hayk Melikyans solo concert dedicated to contemporary Armenian and swiss composersAraratBank: Caring for the Nation's DefendersIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2025AraratBank Wins Mastercard's Excellence in SME Banking Services AwardIDBank concluded the raffle of 5 iPhone 16 ProUcom Accelerates Digital Transformation with Cerillion's Cutting Edge Convergent Platform When a one dram transforms into a mighty force: "The Power of One Dram" wraps up 2024I primi cavalieri dell'Apocalisse armena Unibank opens new branch in Malatya-Sebastia district of Yerevan5,119,225 AMD to the Children of the Regions Foundation. January's beneficiary is the "Armath" educational program Ameriabank Raises $200 Million from IFC, Marking the Largest Transaction by IFC ever with a Financial Institution in ArmeniaUcom Receives the International ISO 37001 Standard to Prevent, Detect and Address Bribery May the Holiday Warm Hearts: Idram and IDBank Support the Children of HeroesBeneficiaries of the "By Your Side" program at IDBankAraratBank Named Large CSR Company of the Year Idram Joins the Fight Against Food Insecurity Ucom’s Renovated Sales and Service Center in Yerevan Mall Reopens 1% idcoin instead of New Year’s suffering: practical tips Idram Junior Donated Books to SchoolsBig Christmas Market with Idram, IDBank and idplusUcom Supports Wildlife Monitoring in Ararat Region IDBank, Idram, and idplus at the Big Christmas Market