Yerevan, 15.June.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Տարածքը ժամանակին ադրբեջանական է եղել, դրա համար էլ գրված է, որ անկլավ է. «Վիքիմեդիա Հայաստանը»՝ գյուղերի մասին հոդվածները խմբագրելու մասին

INTERVIEW

1or.am-ը գրում է.

Նախորդ շաբաթ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ի հետ հանդիպման ընթացքում խոսել էր այն չորս գյուղերի մասին, որոնք Ադրբեջանն առաջնահերթ պահանջում է հանձնել իրեն։ Այդ հարցով նաև Մյունխենում էր քննարկում եղել։ Փաշինյանը թիմակիցների հետ խոսելիս շեշտել էր, որ դրանց մեջ Տիգրանաշենը չի մտնում, բոլորն էլ Տավուշի մարզում են։ Այսպիսով՝ խոսքը հետևյալ չորս գյուղերի մասին է՝ Բաղանիս-Այրում, Ներքին Ոսկեպար, Խեյրիմլի և Կըզըլ Հաջիլի:

Համացանցում այս թեման լայն քննարկման առարկա է դարձել: Մասնավորապես, Մարիետա Խաչատրյանի ֆեյսբուքյան էջում կարդում ենք.

«Չալարեցի՝ մտա Վիքիպեդիա, որոնեցի այն չորս գյուղերը, որպեսզի դուք պատկերացում կազմեք, թե ինչ է ուզում Ադրբեջանը: Եվ, ով զարմանք, այդ գյուղերի մասին հոդվածները խմբագրվել էին մի քանի օր առաջ և այս գրությունն ունեին. «Այս էջը վերջին անգամ փոփոխվել է 1 Մարտի 2024-ի ժամը 16:20-ին»: Բնականաբար, նախկին տեքստերը չկային, իսկ Վիքիպեդիայի հայկական տարածքի նոր տեքստերը ոնց որ ադրբեջանցիք գրած լինեին, անգամ անունների ադրբեջաներեն տարբերակ կար նշված: Այ քեզ բան: Եվ ուրեմն՝ բոլոր այն գյուղերի մասին գրառումները, որոնք ուզում է Ադրբեջանը, Վիքիպեդիայի հայկական տարածքում արդեն պիտի որ մեկ հրահանգով փոխված լինեն: Որոնեք Վարդենիսի այն գյուղերը նաև, որոնց վերադարձնելու մասին բամբասանքներ և վախեր կան: Հետևությունները թողնում եմ ձեզ…»:

Հայերեն վիքիպեդիայում փնտրեցինք Վերին Ոսկեպարի վերաբերյալ հոդվածը, որը, ըստ կայքի տվյալների, վերջին անգամ փոփոխության է ենթարկվել երեկ՝ մարտի 10-ին:

No description available.

Հոդվածի խմբագրման պատմության մեջ կարելի է տեսնել, որ այն կայքում ստեղծել է ոմն «GeoO» օգտատեր՝ 2018 թվականի փետրվարի 2-ին: Դրանից հետո հոդվածը պարբերաբար փոփոխությունների է ենթարկվել, որոնք հիմնականում ձևական են, ոչ թե իմաստային:

Ամենաթարմ խմբագրումներից մեկի արդյունքում հոդվածից հանվել է հետևյալ հատվածը՝

No description available.

Մեկնաբանություն ստանալու նպատակով 1or.am-ը կապ հաստատեց «Վիքիմեդիա Հայաստանի» հետ.

«Ո՞վ է ասում՝ ադրբեջանական է, ադրբեջանցիք են հեղինակը: Խնդրում եմ՝ բացեք, նորից թերթեք պատմությունը: «ԱշոտՏՆՂ» օգտատերը չի կարող ադրբեջանցի լինել, մեր նախագծի ադմիններից է, «Gardmanahay»-նույնպես ադրբեջանցի չէ, հակառակ դեպքում՝ «գարդմանաադրբեջանցի» կլիներ: «Galust Igityan»-ն էլ իգիթական ազգանուն է, նրան էլ բացառենք ադրբեջանցիների շարքից: Իջնում ենք ավելի ներքև, «GeoO» մասնակիցն է հոդվածի ստեղծողը, որը, վստահեցնում եմ, էլի հայ է:

Հիմա, այստեղ ո՞վ է ադրբեջանցի, որ ասում են՝ ադրբեջանցիները մտել են, ինչ-որ գործողություններ են կատարել: Ասելը հեշտ է, միանգամից մեղքը գցում են, քաշվում մի կողմ: Իսկ Վիքիպեդիան կամավորական տարածք է, խմբագրումները կամավոր կերպով են անում, ոչ մեկը չի վերահսկում: Հիմա դուք էլ կարող եք գրանցվել, ինչ-որ փոփոխություններ անել. միակ նախապայմանը աղբյուր վկայակոչելն է»:

Հարցին, թե ինչու են հոդվածում նաև գյուղերի ադրբեջանական անվանումները նշված, մեր զրուցակիցը պատասխանեց.

«Տարածքը ժամանակին ադրբեջանական է եղել, չենք կարող մերժել: Նման բան եղել է, դրա համար էլ գրված է, որ անկլավ է: Իսկ քանի որ ադրբեջանական անկլավ է, ու այդ փաստը միջազգայնորեն ընդունված է, դրա համար էլ վերևում նշված է նաև ադրբեջանական անվանումը: Նույն ձևով էլ ադրբեջանական տիրույթում հայկական անվանումն է նշված»,- եզրափակեց «Վիքիմեդիա Հայաստանի» ներկայացուցիչը:

 

Աննա Սարգսյան

EventHub.am is the official ticketing agent for the concert of the world renowned Black Eyed Peas in TbilisiUcom Launches New Postpaid Packages Amio Era. Memorandum was signed with Yerevan State UniversityExclusive access to all EURO 2024 games for Ucom subscribers idcoin: New tool in IDBank’s loyalty systemUcom’s Fixed Network Launches in Nor HachnAbout 173 Million Drams and More Than 30 Beneficiary Funds. "The Power of One Dram" is 4 Years OldAmio Era. Memorandum was signed with Russian-Armenian UniversityThe Power of One Dram to The Road of Life: July's Beneficiary is Strong MindAraratBank places dollar bonds Yerevan State University and Ucom signed a Memorandum of Cooperation Amio Era: Memorandum was signed with the Armenian State Pedagogical University after K. Abovyan IDBank and Dalma for the Caucasian Deer Reintroduction ProgramThrough Ucom’s Support the 12th Sunchild Festival Concludes Carpisa gift card worth AMD 50.000 from IDBankAmio Bank and Visa celebrated the launch of the Visa Business Signature CardUcom’s General Director participates in Graduation Ceremony of Leadership SchoolExclusive Georgian Music Concert in Yerevan EPIC Applauds EWC Armenia 2024 National Prizewinners Three Victorious Startups Advance to Global CompetitionUcom Supports Youth Environmental Education The 12th "Sunchild" Environmental Festival Launched with Ucom's Support "Armavir" branch of AMIO Bank was reopenedAraratBank completes placement of bonds ahead of schedule Amio Era. Memorandum was signed with Yerevan Brusov State University of Languages and Social Sciences Tree Planting Results with My Forest Armenia: The Power of One Dram Your home is in Armenia – Ameriabank offers mortgage loans for the Diaspora Ucom Supports the Next “SunChild” Festival in Armenia Ameriabank՛s Trade Finance portfolio enriched with four prestigious awards from EBRD and IFCAmio Bank has signed a memorandum with the Ministry of Education, Science, Culture and Sports of RA within the framework of the corporate social responsibility program Rocket Line - now for 60 months: Idram and IDBank Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City Fest