Yerevan, 17.July.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Տանս պատերը լռել են, Արթուրը տուն էր մտնում, կարծես տան պատերն էլ սկսեին խոսել, այնքան բան ուներ պատմելու». կրտսեր սերժանտ Արթուր Ավետիսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին Ջրականում, տուն «վերադարձել» 9 ամիս անց. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ էր, համով չարաճճի, խելացի: «Պույ-պույ մկնիկը» հինգ տարեկանում ինքնուրույն կարդում էր: Առաջին դասարանում ուսուցչուհին հարցրել էր իրեն՝ Արթո՛ւր, ո՞վ է քո համար կարդացել «Պույ-պույ մկնիկը»: Ասել էր՝ ես եմ կարդացել: Գրել-կարդալ գիտեր, երբ գնաց դպրոց, առաջին դասարանում արդեն պատրաստված աշակերտ էր: Մինչև հինգերորդ դասարանը գերազանց է սովորել, հետո բակային խաղերը նաև նպաստեցին, որ առաջադիմությունը փոխվեց»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Գոհարը՝ Արթուրի մայրիկը:

Նշում է՝ որդուն փոքր ժամանակ ինչուիկ էր կոչում: «Անընդհատ հարցեր էր տալիս: Տեսնում էր բակում մեկը մեքենա է նորոգում, գնում էր, հարցնում, թե ի՞նչ են անում: Երբ ճաշ կամ թխվածք էի պատրաստում, իմ կողքին էր կանգնում՝ մա՛մ, սա ի՞նչ է, ի՞նչ լցրեցիր ճաշի մեջ»: Արթուրն ուսանել է նաև կրթահամալիրներից մեկի խոհարարական բաժնում: «Ավարտեց բարձր գնահատականներով, շատ լավ խոհարար էր: Աշխատեց նաև որպես խոհարար: Մտքեր ուներ, որ զորացրվելուց հետո ցանկանում է սննդի տեխնոլոգ դառնալ: Խնդրել էր ինձ՝ հետաքրքրվել, թե որ համալսարան կարող է ընդունվել, ինչ քննություններ պետք է հանձնի և այլն: Կարող էր շատ լավ մասնագետ դառնալ, բայց... Դպրոցում սովորելու տարիներին նաև տարբեր պարապմունքների է հաճախել, հատկապես՝ կարատեի: Ուներ հաջողություններ, մեդալներ ու պատվոգրեր, հետո դասերը, պարապմունքը և աշխատանքը սկսեցին խանգարել իրար: Մարզասրահ էր հաճախում, լողի, սպորտի մեջ տարբեր ուղղություններով իր հետաքրքրությունը բավարարել է: Շատ էր կարդում, հատկապես արկածային գրականություն, գրքեր, որոնք առեղծվածներին էին վերաբերում»: Արթուրը պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել 2019 թ. հուլիսի 8-ին: Դեռ պատերազմ չկար:

«Ուրախ է մեկնել ծառայության: Միշտ ասում էր՝ ինչ լավ է, որ ոչ մի խնդիր չունեմ, պետք է անպայման ծառայեմ: Համազգեստը, բանակը սիրում էր: Երբ ասում էի՝ գոնե մոտ ծառայես, շուտշուտ կգանք քեզ մոտ, արձագանքում էր՝ մա՛մ, տղեն պիտի հեռու ծառայի, որ բանակի քաղցրությունը զգաս: Այդպես էլ եղավ: Իրեն տարան Ջրական, ու իր մոտ շուտ-շուտ գնալ չստացվեց: Նախ՝ տրտնջացող չէր իր տեսակով, ամեն ինչ կհարթեր ու իդեալական կդարձներ, քաղցրալեզու էր և բոլորի հետ կարողանում էր լեզու գտնել: Իրեն կարող էր նեղություն տալ, բայց կարևորն ընկերոջ համար լավ լիներ: Իր ընկերներից երևի թե երկուսն էին ողջ մնացել: Նրանցից մեկը մեր հանդիպման ժամանակ ասաց՝ Արթուրին տեսել եմ այն ժամանակ, երբ նա վիրավոր թևով վիրավոր ընկերոջն էր մարտի դաշտից դուրս բերում: Արթուրը փախչող տեսակ չէր, չէր կարող իր ընկերոջը թողնել մարտի դաշտում»: Արթուրը ծառայում էր Ջրականում: «Երդմնակալության արարողությունից երկու ամիս անց իրեն ուղարկեցին Արմավիրի ուսումնական զորամաս: Այնտեղ ծառայելու ժամանակ մեզ շնորհակալագիր են ուղարկել: Որպես դիրքի ավագ, կրտսեր սերժանտ՝ վերադարձավ իր զորամաս:

Զինվորներին մի քանի անգամ բարձրացրեց դիրքեր, հետո, երբ էլի նորակոչիկներ գնացին, իրեն տեղափոխեցին հետախուզություն: Եղել է «Առանձիններում», տղաները 13 հոգով էին: 2019 թ. դեկտեմբերին 10 օրով արձակուրդ եկավ: Վերջին անգամ այդ ժամանակ ենք իրեն տեսել: Համավարակի ժամանակ իրենց տարել էին ճամբար, բնականաբար, մանրամասներ չէր ասում, ուղղակի ասում էր, որ դասերի են: Մոտավորապես երեք ամիս անցավ: Հետո օգոստոսին սպասում էինք, որ արձակուրդ կգա, երբ ծառայության մեկ տարին լրանա: Դիրքերից գնում էին ճամբար, այնտեղից բարձրանում դիրքեր, զորամաս շատ քիչ էին գնում: Շատ պարտաճանաչ, կարգ ու կանոնով ծառայող, գաղտնապահ զինվոր էր: Այդ գաղտնապահությունը լավ հատկանիշ է զինվորի համար, բայց դա նաև ինձ այսօր շատ տեղեկություններից է զրկել: Միշտ ասում էր՝ որ զորացրվեմ ու տուն գամ, երևի երկու զինգրքույկ կունենամ, այնքան կնիքներ կան, այնքան բան գրված կլինի իմ գրքույկներում»: Սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 11ին Արթուրն է զանգում մայրիկին: Մինչ այդ տիկին Գոհարի զանգերը մնացել էին անպատասխան: Արթուրը հանգստացրել է մայրիկին՝ ոչինչ չկա, հանգիստ եղիր:

«Մինչև հոկտեմբերի 2-ն Արթուրը զանգել է: Այդ օրը երեկոյան ժամը յոթին զրուցել ենք: Կամաց էր խոսում, մի այլ տեսակի լռություն էր: Մտածում եմ՝ գուցե շրջափակման մեջ էր: Այդ լռությունը մինչև հիմա ինձ տանջում է: Ու իրենից այլևս զանգ չստացա: Հոկտեմբերի 3-ից սկսեցինք սպասել իր զանգին, մինչև հիմա ենք սպասում: Երբ պատերազմը թեժացավ, տարբեր լուրեր էինք ստանում, արդեն վիրավոր տղաների էին բերում հիվանդանոցներ: Ամուսնուս առաջարկեցի գնալ ու արյուն հանձնել՝ այն մտքով, որ գուցե տղաս անգիտակից լինի, այդ կերպ կարողանանք գտնել: Երկար ժամանակ պատասխան չկար: Փնտրում էինք իրեն, ամեն հնարավոր տեղ գնում: Այդ ժամանակ պետական կառույցներից մեկից մեզ ասացին, որ վեց հոգու անուն կա, կասկածում են, որ նրանց գերեվարել են: Մեկն Արթուրի անունն էր, բայց չէի հավատում, որ նա գերի կլինի, բայց նաև մտածում էի՝ գուցե վիրավորվել է, անգիտակից է եղել, ու գերեվարել են: Չկային իրենց սպաները, հրամանատարները, որ կարողանայինք հստակ տեղեկություններ ստանալ»: Ինն ամիս անց ընտանիքը «գտնում» է Արթուրին՝ 2021 թ. հուլիսի 1-ին:

«Տեղեկացրեցին, որ ԴՆԹ-ի համընկնում կա, ամուսինս էլ արյուն հանձնեց, որ կրկնակի հաստատում ունենանք: Հաստատեցին, որ Արթուրն է: Մասունք չէր Արթուրս, մեզ տեղեկացրեցին, որ փոխանակում է կատարվել, հետո մինչև ԴՆԹ անալիզներ են արել, հաստատվել են տվյալները, որոշակի ժամանակ է անցել»: Տղաների հետ հանդիպումների ժամանակ նրանք ասել են, որ հոկտեմբերի 3-ին ուժեղ «բոյ» է եղել: «Արթուրս կռվել է Ջրականի «Նարինջ» դիրքում: Արթուրիս հուղարկավորությունից հետո իրենց հրամանատարը՝ երիտասարդ մի տղա, բերեց նրա մեդալը: Նա էլ հաստատեց, որ հոկտեմբերի 3-ին ուժեղ մարտեր են եղել, և շատ մեծ է հավանականությունը, որ Արթուրս հենց այդ օրն է զոհվել»: Մայրիկն ասում է՝ որդին իր աշխարհն էր: «Ամուսինս ամեն առավոտ պարտադիր գնում է Արթուրի մոտ, բարևում նրան, նոր գնում աշխատանքի: Անընդհատ թարմ ծաղիկներ ենք տանում իրեն, անընդհատ մաքրում շիրմաքարը, շուրջբոլորը, կարծես դրանով պետք է մեր հոգին հանգստանա, բայց, միևնույնն է, չի հանգստանում: Երեխադ չկա: Աղջիկս ավելի լուռ է տանում իր ցավը, առհասարակ, ամեն մեկս տարբեր կերպ ենք մեր վշտի հետ կռիվ տալիս: Քանի որ իրեն չենք տեսել, անընդհատ մտածում ենք, որ գալու է:

Իսկ ե՞ս… Ուզում եմ անսահման ուժ ունենալ ու անընդհատ իր մասին խոսել: Երբ բանակ գնաց, այնքան նեղված էի: Մայրիկս միշտ ասում էր՝ Գոհա՛ր ջան, ինչո՞ւ ես նեղվում: Ասում էի՝ մա՛մ, տանս պատերը լռել են: Արթուրը հենց տուն էր մտնում, կարծես տան պատերն ու գույքն էլ սկսեին խոսել, ինքն այնքան բան ուներ պատմելու, ասելու: Հիմա տունս կարծես սառած լինի: Արթուրս միշտ ասում էր՝ մա՛մ ջան, արի իրար հետ նստենք ու երկար զրուցենք. «Մա՛մ, հենց «օտպուսկ» եկա իրար հետ երկար կխոսենք»: Երբ 2019 թ. դեկտեմբերին 10 օրով եկել էր արձակուրդ, միասին մի քանի խանութ գնացինք: «Մա՛մ, քանի ամիս կլինի, ինչ միասին խանութ չէինք գնացել, միասին չէինք քայլել»: Արձագանքեցի՝ ոչինչ, Արթո՛ւր ջան, բան չմնաց, կծառայես, կգաս, իրար հետ զբոսնելու ու զրուցելու շատ առիթներ կունենանք»:

Հ. Գ. - Կրտսեր սերժանտ Արթուր Ավետիսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Հուղարկավորված է հայրենի Աբովյան քաղաքի պանթեոնում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom’s fixed network has reached Byureghavan How is the largest solar power plant in Armenia built? AMD 4․046․161 to the Strong Mind NGO. July's beneficiary is the SIA Armenia programUcom is the main sponsor of the Armenian team at the Summer Olympic Games Get 3000 idcoins by synchronizing your Idram and IDBank accountsNo payment via Idram? More than 21,000 points of sale accept payment via IdramUcom Offers New Affordable Bundle for Subscribers Traveling This Summer Ucom’s General Director Participated in The Silicon Mountains Shirak Technology Forum Ameriabank and COAF Pool Efforts to Develop Beekeeping in Lori Region Araratbank allocates $10 million in funding to women entrepreneursMoody's Ratings affirms ratings of Unibank with positive outlook on the long-term deposit ratings AraratBank convenes Annual General Meeting of Shareholders The Silicon Mountains Shirak Technology Forum will take place with Ucom’s support Renowned Pianist Hayk Melikyan in South America: A Tribute to Armenian Classics The CB RA has granted permission for the cooperation of UBPAY Armenian and KWIKPAY international transfer systems Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Ucom Hosts a Student Program during the Summer HolidaysSaving on Wildberries with IDBankAmio Era. Memorandum was signed with the Armenian National Agrarian University IDBank issues the 3rd tranche of dollar bonds of 2024Ucom’s General Director Spoke about Personal Growth and Quality Management EventHub.am is the official ticketing agent for the concert of the world renowned Black Eyed Peas in TbilisiUcom Launches New Postpaid Packages Amio Era. Memorandum was signed with Yerevan State UniversityExclusive access to all EURO 2024 games for Ucom subscribers idcoin: New tool in IDBank’s loyalty systemUcom’s Fixed Network Launches in Nor HachnAbout 173 Million Drams and More Than 30 Beneficiary Funds. "The Power of One Dram" is 4 Years OldAmio Era. Memorandum was signed with Russian-Armenian UniversityThe Power of One Dram to The Road of Life: July's Beneficiary is Strong MindAraratBank places dollar bonds Yerevan State University and Ucom signed a Memorandum of Cooperation Amio Era: Memorandum was signed with the Armenian State Pedagogical University after K. Abovyan IDBank and Dalma for the Caucasian Deer Reintroduction ProgramThrough Ucom’s Support the 12th Sunchild Festival Concludes Carpisa gift card worth AMD 50.000 from IDBankAmio Bank and Visa celebrated the launch of the Visa Business Signature CardUcom’s General Director participates in Graduation Ceremony of Leadership SchoolExclusive Georgian Music Concert in Yerevan EPIC Applauds EWC Armenia 2024 National Prizewinners Three Victorious Startups Advance to Global CompetitionUcom Supports Youth Environmental Education The 12th "Sunchild" Environmental Festival Launched with Ucom's Support "Armavir" branch of AMIO Bank was reopenedAraratBank completes placement of bonds ahead of schedule Amio Era. Memorandum was signed with Yerevan Brusov State University of Languages and Social Sciences Tree Planting Results with My Forest Armenia: The Power of One Dram Your home is in Armenia – Ameriabank offers mortgage loans for the Diaspora Ucom Supports the Next “SunChild” Festival in Armenia Ameriabank՛s Trade Finance portfolio enriched with four prestigious awards from EBRD and IFCAmio Bank has signed a memorandum with the Ministry of Education, Science, Culture and Sports of RA within the framework of the corporate social responsibility program