Yerevan, 27.July.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ՌԴ դեսպանատունը ճնշո՞ւմ է գործադրել ՀՀ իշխանությունների վրա

SOCIETY

ՀԽՍՀ գլխավոր դատախազ Սուրեն Օսիպյանի որդու՝ Վիկտոր Տեր-Հովսեփյանի շահերի ներկայացուցիչները դատարանում հնչեցրած իրենց ելույթներում նշում են, որ Տեր-Հովսեփյանի կողմից ռուս երկու գործարարներից գումար հափշտակելու հայտարարությունների հիման վրա հարուցված քրեական գործը քաղաքական հիմքեր ունի:

Հիշեցնենք, որ Հայաստանում մեծ գումարներ ներդրած ռուս գործարարներ Ալեքսեյ Կորեպանովը, Դմիտրի Աֆոնինը եւ Դմիտրի Կոտովը փորձում են իրավական պատասխանատվության ենթարկել Վիկտոր Տեր-Հովսեփյանին, ով, գործարարների խոսքով, իրենցից յուրացրել է 5 միլիոն դոլարի չափով գումար: Ռուս գործարարների դիմումների հիման վրա ՀՀ Քննչական կոմիտեի Կենտրոնի բաժնում օտարերկրյա ներդրողներին խարդախության զոհ դարձնելու դեպքերի առիթով հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու փաստի առթիվ (ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ): Իսկ Տեր-Հովսեփյանն, առայժմ գործին ներգրավված լինելով վկայի կարգավիճակով, բողոքարկել է դատախազության՝ ռուս գործարարների ցուցմունքների եւ ներկայացրած փաստերի հիմքով քրեական գործ հարուցելու որոշումը:

Իրադարձությունների զարգացմանը մեծ ուշադրությամբ հետեւում է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը: Դեսպանությունը հետաքրքրված է իր քաղաքացիների շահերի պաշտպանությամբ եւ անգամ նամակով դիմել է ՀՀ իրավապահ մարմիններին՝ պահանջելով ՌԴ քաղաքացիների շահերի լիարժեք պաշտպանություն: Վիկտոր Տեր-Հովսեփյանի շահերի ներկայացուցիչներին՝ 4 հոգիանոց փաստաբանական խմբին, սա առիթ է տվել հայտարարելու, որ ՌԴ իշխանությունները քաղաքական ճնշում են բանեցնում Հայաստանի իրավապահ մարմինների եւ դատական համակարգի, ԱԳՆ-ի եւ, ընդհանրապես, ՀՀ իշխանությունների վրա:

Տեր-Հովեփյանի փաստաբան Արթուր Գրիգորյանը վերջին նիստում հայտարարեց, որ ռուսները Հայաստանում ոչ միայն ճնշված չեն, այլեւ անձեռնմխելի են: Նա պնդեց, որ Տեր-Հովսեփյանի վարքագծում քրեական գործ հարուցելու հիմքեր չկան, եւ որ այս ամենը պատվիրված է պաշտոնատար անձանց կողմից: Մասնավորապես նշվեց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի անունը: Կորեպանովը, ըստ Գրիգորյանի, այլ պաշտոնյաների հետ միասին, փորձում է Վիկտոր Տեր-Հովսեփյանին զրկել սեփականության իրավունքից:

Ի դեպ` վերջին նիստերին մի քանի անգամ դատարանի դահլիճից հեռացվել է Կորեպանովի շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Մարինա Պողոսյանը: Պատճառները եղել են տարբեր: Մի անգամ նրա հեռախոսին զանգ է եղել, եւ մինչ Պողոսյանը փորձել է անջատել հեռախոսը, դատավոր Արմեն Բեկթաշյանը հեռացրել է նրան դահլիճից: Նախորդ նիստում էլ Պողոսյանը, որը դեռեւս այս դատական վեճին որեւէ կարգավիճակով ներգրավված չէ, քանի որ դատարանը առայժմ չի անդրադարձել իրավապաշտպանի՝ Կորեպանովի ներկայացուցիչը լինելու մասին վկայող լիազորագրին, ցածրաձայն զրուցում էր մեղադրող դատախազի հետ:

Այն, որ հարցը քաղաքականացվում է (քրեական գործի հարուցումը Տեր-Հոսվեփյանի կողմից որակվում է որպես Կորեպանովի, Աֆոնինի, Արա Աբրահամյանի եւ այլ անձանց կողմից պատվեր), որոշակի դիտարկումների է արժանի: Նախ՝ Հայաստանի իշխանությունների համար, բացի արդարադատության իրականացումը, պարզապես օտար ներդրողների իրավունքների պաշտպանությունը կարեւոր պետք է լինի: Ընդամենը: Կապ չունի՝ այդ գործարարները ո՞ր երկրի քաղաքացիներ են՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Հունաստանի: Քանի-քանի պատմություններ կան՝ կապված սիրիահայերի հետ, որոնց Հայաստանում, բառիս լայն իմաստով, «քցել» են: Եվ օրինաչափ է, երբ դեսպանատունը մտահոգ է իր քաղաքացիների շուրջ ծավալվող իրադարձություննեերով, նրանց շահերի պաշտպանությամբ: Եթե Կորեպանովն ու Աֆոնինը լինեին ԱՄՆ քաղաքացի, արդյո՞ք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը չէր հետաքրքրվելու նրանց ճակատագրով: Հիշեցնենք, վերջերս ԱՄՆ դեսպանն էլ հայտարարեց, որ Հայաստանում օտարեկրյա գործարարներին «քցում» են: Վերջիվերջո ո՜չ հանցագործությունները, ո՜չ շանտաժն ազգություն չունեն: Ի դեպ` Վիկտոր Տեր-Հովսեփյանը նույնպես ՀՀ քաղաքացի չէ, այլ՝ Ռուսաստանի Դաշնության: Ստացվում է, որ սա ՌԴ քաղաքացիների դատական վեճ է:

Մեզ հետ զրույցներից մեկում էլ, հակառակը, քրեական գործով տուժող ճանաչված Ալեքեյ Կորեպանովն է պնդել, որ հենց Վիկտոր Տեր-Հովսեփյանը Հայաստանում ունի հովանավորներ: Խոսքը ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի մասին է: Ըստ Կորեպանովի՝ Տեր-Հովսեփյանը ձգտում է հարցը քննչական կոմիտեից տեղափոխել Արման Մկրտումյանի ազդեցության տիրույթ՝ դատարաններ, որպեսզի կարողանա հենց դատարանի միջոցով բեկանել քրեական գործի հարուցումն` ազատվելու համար քրեական պատախանատվությունից:

Այս գործով հաջորդ դդատական նիստը նշանակված է փետրվարի 23-ին:

Գագիկ Աղբալյան

Free statements and references from IDBankUcom and Sunchild Launch New Phase of Joint Environmental Project Ameriabank Receives 3 Awards for Excellence by Euromoney: the Best Bank, the Best Digital Bank, and the Best Bank for SMEs in Armenia for 2024 Unibank and Visa are gifting a trip to Tunisia for two How to cut costs? 5 tips from IDBank and Idram The Renovated Ucom Sales and Service Center Opened at Komitas 60 Choosing the seats: new feature in Idram&IDBank app"Past" (Fact in Armenian) Armenians bought real estate in Dubai worth about $60 million in two days Ucom and Impact Hub Yerevan jointly announces the launch of the Ucom Fellowship Incubation Program EBRD and Ameriabank to support Armenian businesses through stable trade finance fundingIDBank continues the "By Your Side" ProgramUnibank placed bonds ahead of scheduleUcom’s fixed network has reached Byureghavan How is the largest solar power plant in Armenia built? AMD 4․046․161 to the Strong Mind NGO. July's beneficiary is the SIA Armenia programUcom is the main sponsor of the Armenian team at the Summer Olympic Games Get 3000 idcoins by synchronizing your Idram and IDBank accountsNo payment via Idram? More than 21,000 points of sale accept payment via IdramUcom Offers New Affordable Bundle for Subscribers Traveling This Summer Ucom’s General Director Participated in The Silicon Mountains Shirak Technology Forum Ameriabank and COAF Pool Efforts to Develop Beekeeping in Lori Region Araratbank allocates $10 million in funding to women entrepreneursMoody's Ratings affirms ratings of Unibank with positive outlook on the long-term deposit ratings AraratBank convenes Annual General Meeting of Shareholders The Silicon Mountains Shirak Technology Forum will take place with Ucom’s support Renowned Pianist Hayk Melikyan in South America: A Tribute to Armenian Classics The CB RA has granted permission for the cooperation of UBPAY Armenian and KWIKPAY international transfer systems Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Ucom Hosts a Student Program during the Summer HolidaysSaving on Wildberries with IDBankAmio Era. Memorandum was signed with the Armenian National Agrarian University IDBank issues the 3rd tranche of dollar bonds of 2024Ucom’s General Director Spoke about Personal Growth and Quality Management EventHub.am is the official ticketing agent for the concert of the world renowned Black Eyed Peas in TbilisiUcom Launches New Postpaid Packages Amio Era. Memorandum was signed with Yerevan State UniversityExclusive access to all EURO 2024 games for Ucom subscribers idcoin: New tool in IDBank’s loyalty systemUcom’s Fixed Network Launches in Nor HachnAbout 173 Million Drams and More Than 30 Beneficiary Funds. "The Power of One Dram" is 4 Years OldAmio Era. Memorandum was signed with Russian-Armenian UniversityThe Power of One Dram to The Road of Life: July's Beneficiary is Strong MindAraratBank places dollar bonds Yerevan State University and Ucom signed a Memorandum of Cooperation Amio Era: Memorandum was signed with the Armenian State Pedagogical University after K. Abovyan IDBank and Dalma for the Caucasian Deer Reintroduction ProgramThrough Ucom’s Support the 12th Sunchild Festival Concludes Carpisa gift card worth AMD 50.000 from IDBankAmio Bank and Visa celebrated the launch of the Visa Business Signature CardUcom’s General Director participates in Graduation Ceremony of Leadership School