Yerevan, 23.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Կապիտալ ծախսերի թերակատարման և չօգտագործված տնտեսական ներուժի թնջուկը

ANALYSIS

Սպասվում է, որ համաշխարհային տնտեսության մեջ ամիսներ շարունակվող ճգնաժամային իրավիճակով պայմանավորված՝ լուրջ փոփոխություններ են տեղի ունենալու մարդկության կյանքում։ Եվ առկա անորոշ իրավիճակը ստիպում է տարբեր միջազգային կառույցների այնպիսի կանխատեսումներ անել, թե կորոնավիրուսի համաճարակը ամենամեծ հարվածը կհասցնի համաշխարհային տնտեսությանը 1930-ականների Մեծ դեպրեսիայից ի վեր։

Սակայն առկա մարտահրավերները բազմաթիվ երկրների ստիպել են ուղիներ փնտրել իրենց տնտեսությունները արագ վերականգնելու և աշխուժացնելու համար։ Դա տեղի է ունենում բիզնեսին աջակցություն տրամադրելու և այնպիսի միջոցառումների իրականացման տեսքով, որոնք նոր թարմ օդ կապահովեն տնտեսության համար։

Առկա տնտեսական ճգնաժամը աստիճանաբար հաղթահարելու հարցը մեծ ակտուալություն ունի նաև Հայաստանի համար։ Եվ առանձին դիտարկելու թեմա է, թե ինչ քայլեր են ձեռնարկում իշխանություններն այս ուղղությամբ։ 

Հատկանշական է, որ բիզնեսին վարկավորելուց զատ կառավարությունը այս փուլում հատուկ շեշտադրում է կատարում կապիտալ ծախսերի իրականացման վրա։ Պատահական չէ, որ դեռևս ապրիլին վարչապետ Փաշինյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ վերջինս հայտարարեց, թե ճգնաժամից դուրս գալու իրենց առաջնային գործիքը կապիտալ ծախսերի արդյունավետ իրականացումն է լինելու։

Առավել մանրամասն պատկերացնելու համար, թե ինչի մասին է խոսքը, նշենք, որ բյուջեի ծախսերը բաժանվում են երկու խոշոր խմբի՝ ընթացիկ ծախսեր և կապիտալ ծախսեր։ Ընթացիկ ծախսեր կարող են լինել, օրինակ՝ պետական հիմնարկների աշխատավարձերը, գնումները, սոցիալական նպաստները, կենսաթոշակները և այլն։

Իսկ կապիտալ ծախսերը պետական բյուջեից տնտեսության մեջ կատարվող ներդրումներ են, որոնք իրականացվում են հիմնականում ենթակառուցվածքներում ու մարդկային կապիտալում (կրթություն, առողջապահություն և այլն)։ Եվ հատկանշական է, որ կապիտալ ծախսերի մի մասն էլ սովորաբար արվում է միջազգային կազմակերպություններից ստացված վարկերի հաշվին:

Տնտեսության համար մեծ կարևորություն ունի ինչպես հարկերի հավաքագրման դինամիկան, այնպես էլ հավաքված գումարները ժամանակին և թիրախային ծախսելը։ Տնտեսական աճի վրա բացասական ազդեցություն կարող են ունենալ ինչպես բյուջեի ընթացիկ ծախսերի, այնպես էլ՝ կապիտալ ծախսերի թերակատարումը։

Եվ պետք է հաշվի առնել, որ ծախսերի թերակատարումը հիմնականում հանգեցնում է արտադրողականության, արտահանման և աշխատավարձերի նվազեցման, իսկ մյուս կողմից աճում է գործազրկությունը, և համապատասխան ենթակառուցվածքներում (դպրոցներ, հիվանդանոցներ, ճանապարհներ և այլ) նախատեսվելիք ներդրումները այդպես էլ իրականություն չեն դառնում։ 

Ըստ էության, կապիտալ ծախսերի թերակատարված ամեն տոկոս իր հերթին բերում է մեր երկրում ծանրացող սոցիալական իրադրության ավելի բարդացման:

Այս համատեքստում պետք է ուշադրություն դարձնել, որ 2019 թվականին նախատեսված է եղել 262 միլիարդ դրամի չափով կապիտալ ծախս, որից կատարվել է 192 միլիարդ դրամը: Այսինքն՝ 70 միլիարդ դրամով թերակատարվել է, ինչը վկայում է այն մասին, որ մեր ունեցած լրացուցիչ տնտեսական պոտենցիալը փաստացի չի իրացվել։

Կապիտալ ծախսերի այսպիսի թերակատարման փաստը Փաշինյանը փորձում էր արդարացնել այն պնդմամբ, թե նախատեսված ծախսերը թերակատարվել են, քանի որ կառավարությունը հաշվի է առել դրանցում առկա կոռուպցիոն ռիսկերը և հնարավոր չարաշահումները։ 

Այնինչ բազմաթիվ տնտեսագետներ այն կարծիքին են, որ կապիտալ ծախսերը թերակատարվել են որակյալ մասնագետների բացակայության պատճառով, որոնք պետք է կազմակերպեին վարկային ծրագրերի շրջանակներում կատարվող գնումները ու մյուս գործընթացները։

Եվ լիովին տրամաբանական է, որ 2019 թվականին նախատեսված կապիտալ ծախսերի թերակատարման իրողությունը կառավարության հասցեին բուռն քննադատության տեղիք տվեց։ 

Ուստի սրանից հետո տպավորություն էր ստեղծվում, թե այս տարի, հաշվի առնելով նաև կորոնավիրուսային ճգնաժամի խորացումը, իշխանությունները ձեռնամուխ կլինեն, որ կապիտալ ծախսերն իրականացվեն նախատեսված գրաֆիկով և բարձր որակով, բայց արի ու տես, որ այս տարվա առաջին կեսի համար արդեն իսկ ծախսերի թերակատարման նշաններ կան։ Այսպես՝ այս տարվա առաջին հինգ ամսում՝ հունվար-մայիսին կապիտալ ծախսերը կազմել են շուրջ 36,3 մլրդ դրամ, մինչդեռ վեց ամսում դրանք պետք է կազմեին 118 մլրդ դրամ։ Փաստորեն ստացվում է, որ հինգ ամսում կատարվել է կիսամյակի ծրագրի միայն 30,7%-ը։

 

Ու չնայած հունիսի ամբողջական ցուցանիշները դեռ չկան, սակայն միայն այդ ամսվա ընթացքում մնացած 69,3%-ի՝ մոտ 82 մլրդ դրամի կապիտալ ծախս կատարելու հավանականությունը զրոյական է, և այսպիսով ծախսերի թերակատարումն արդեն կարելի է համարել կատարված փաստ։ Սա իշխանությունների համար պետք է լինի լուրջ ահազանգ, քանի որ մեծ է հավանականությունը, որ մենք այս տարի նույնպես կարող ենք ամբողջ ծավալով չիրացնել մեր ունեցած տնտեսական ներուժը։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School