Yerevan, 17.June.2026,
00
:
00
BREAKING


«Այս մթնո­լոր­տի հա­մար մի­ան­շա­նակ քա­ղա­քա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյուն է կրում իշ­խող քա­ղա­քա­կան թի­մը».

INTERVIEW

Անհանդուրժողականության, ատելության մթնոլորտի արդեն պարբերական բնույթ ստացած նորանոր դրվագներից հայաստանյան իրականությունն այդպես էլ զերծ չի մնում: 

Խնդիրն այն է, որ յուրաքանչյուր նման միջադեպ զուգորդվում է մի շարք բաղադրիչներով, որոնց թվում է նաև անթույլատրելի բառապաշարը: 

Իսկ այս փուլում արդեն նոր չափաբաժնով են արդարացվում նույն դրվագների «հերոսները»: 

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, արդարադատության նախկին փոխնախարար Ռուբեն Մելիքյանը «Փաստի» հետ զրույցում մի շարք խնդիրներ առանձնացրեց՝ խոսելով նաև հնարավոր հետևանքների, ստեղծված մթնոլորտի վտանգների մասին:

«Նախ՝ կարծում եմ, որ իշխող քաղաքական ուժն այդպես էլ չկարողացավ հասունանալ՝ քաղաքականից հասնելով պետական մակարդակի: Նրանք շարունակում են հասարակությանը դիտարկել յուրայինների և օտարների պրիզմայով:

 Իշխանության լինելով արդեն մեկուկես տարի՝ նրանք շարունակում են իրենց համարել ոչ թե բոլորի, այլ միայն յուրայինների իշխանությունը: 

Բացի այդ, շարունակում են համարել, որ իրենց յուրային է բնակչության ճնշող մեծամասնությունը: 

Մինչդեռ բոլոր երեք դեպքում էլ մենք գործ ունենք սխալ պատկերացումների հետ: Պետք է ուղղակի արձանագրել, որ այս մթնոլորտի համար միանշանակ քաղաքական պատասխանատվություն է կրում իշխող քաղաքական թիմը: 

Այն ամենը, ինչ կատարվում է, նրանց անզգույշ կամ դիտավորյալ հնչեցրած ավելորդ խոսքի, թացը չորի հետ խառնելու, հանրությանը առաջ տանելու փոխարեն մշտապես հետ նայել ստիպելու, արհեստական օրակարգեր ձևավորելու արդյունքն է»,-ասաց Ռ. Մելիքյանը:

Մեր զրուցակիցն այսօր չի տեսնում այնպիսի միտումներ, որոնք մթնոլորտը ավելի դրական կդարձնեին: 

«Այն միտումները, որոնք մեծ ցանկություն եմ ունենում գնահատել որպես դրական, շատ կարճ կյանք են ունենում. դրանք շատ արագ վերադառնում են իշխող քաղաքական ուժի՝ մեզ համար արդեն սովորական դարձած մի քանի լոզունգների տրամաբանության մեջ. խոսքը նախկին իշխանություններին պիտակավորելու, սև ու սպիտակի բաժանելու, մարդկանց փաստարկին պիտակավորմամբ պատասխանելու և այլնի մասին է: 

Պետք է արձանագրել նաև, որ բոլոր քողարկված խնդիրները, որոնք կային բուն հասարակության մեջ, գնալով ջրի երես են դուրս գալիս: 

Դրանք քաղաքական հասունության, ինչպես նաև արժեքների մակարդակում առկա խնդիրներն են: 

Խնդիր է նաև արժեքավորն անարժեքից տարբերակելու բացակայությունը: 

Երբ եղավ կարմիր գծերի անցում, արձանագրվեց մարդկանց մեջ բացասականը խրախուսելու, իսկ դրականը չխրախուսելու, էժան հեղինակություն ձեռք բերելու, այնուհետև այն պահպանելու քաղաքականություն, հենց այդ ամենը նպաստեց այս իրավիճակին»,-ասաց Ռ. Մելիքյանը:

Նա ընդգծեց՝ շանս կա, որ խնդիրները կլուծվեն. «Որովհետև ցանկացած խնդրի լուծման համար դիագնոստիկան առաջին փուլն է: Մենք այդ փուլը նոր ենք անցնում»: 

Ինչ վերաբերում է երկակի մոտեցումներին, երբ գրեթե նույնանման միջադեպերի հեղինակները մի դեպքում պատժվում են, մյուս դեպքում՝ ոչ, Ռ. Մելիքյանը նկատեց. «Ցանկացած իշխանություն երազում է լինել արդարացի: 

Այլ բան է, թե մարդիկ ինչպես են հասկանում արդարացիի գաղափարը, և այլ բան է, թե կոնկրետ իրավիճակներում ինչպես են այդ սկզբունքներին հետևում: 

Այն, որ երկակի ստանդարտները մեր երկրում շատ կարճ ժամանակահատվածում պաշտոնականացվել են, անվիճելի է: 

Խնդիրն այն է, թե ինչպե՞ս կարող ենք ձերբազատվել այդ երկակի ստանդարտներից: Իշխանությունն այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկո՞ւմ է, թե՞ ոչ: 

Վախենամ՝ այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելն արդեն անգամ ուշ է, որովհետև երկակի ստանդարտները բացառությունից վերածվել են կանոնի»:

Վերադառնալով ձևավորված մթնոլորտին ու խոսելով հնարավոր վտանգներից՝ Ռուբեն Մելիքյանը հավելում է. «Մենք ունենում ենք նորանոր դրսևորումներ, որոնք չպետք է լինեին, ու սկսում ենք դրանց նորմալ վերաբերվել: 

Օրինակ է «Հայելի» ակումբի հետ կապված միջադեպը. ձվերով հարվածում էին պաստառներին, բայց արարքը որպես խուլիգանություն չորակվեց: 

Խնդիրն այն է, որ հասարակության այլ խմբեր սա որպես ուղերձ կարող են դիտել: Այսպիսի վատ ուղերձներ կան: 

Չեմ ուզում այս պահին կանխատեսումներ անել հնարավոր հետևանքների առումով, բայց, այդուհանդերձ, կարող եմ արձանագրել հետևյալը. 

մենք գտնվում ենք սովորական հասարակությունում, որի վրա տարածվում են հասարակական զարգացման բոլոր օրինաչափությունները: 

Հաշվի առնելով այլ երկրների փորձը՝ դժվար չէ ծանոթանալ, թե նման իրավիճակներում այդ օրինաչափություններն ուր են տանում»:

Իրավիճակի էլ ավելի խորացման վտանգը կանխելու համատեքստում Ռուբեն Մելիքյանն առանձնացրեց քաղաքական ու հասարակական հարթությունները. 

«Քաղաքական ուժերը պետք է ավելի հետևողական լինեն իրենց գործունեության մեջ՝ քաղաքական մակարդակում խնդիրները բարձրաձայնելու իմաստով: 

Իսկ քաղաքացիական հասարակության այն ներկայացուցիչները, որոնք ունակ են տեսնել և բարձրաձայնել խնդիրները, աշխատանքի ավելի ակտիվ դաշտ ունեն ինչպես ներսում՝ հասարակության տարբեր շերտերի հետ, այնպես էլ դրսում՝ միջազգային գործընկերների հետ: 

Հիմա մենք տեսնում ենք, որ պատշաճ արձագանք չկա, և եթե այսպես շարունակվի, և իրավիճակը դառնա խրոնիկ, ապա դա շատ ավելի ցավալի հետևանքների կարող է բերել»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” Campaign