Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


13 գյուտարարներ, որոնք զոհ են գնացել իրենց հայտնագործություններին

PHOTO

Մարդկային ուղեղի մեջ կա մի արմատացած բան, որը հաճախ մեզ ստիպում է ռիսկի գնալ և անել այնպիսի բաներ, որոնք ամբողջովին կփոխեն աշխարհը։ Քաղաքակրթության զարգացման ընթացքում տասնյակ հազարավոր հայտնագործություններ են կատարվել, որոնք երբեմն գերազանցել են հեղինակների սպասումները, մինչդեռ դրանցից շատերն էլ ձախողվել են։ Ահա այն 13 գյուտարարները, ովքեր զոհ են գնացել իրենց իսկ կատարած հայտնագործություններին։Image result for 20 inventions killed the inventors

13. Թոմաս Էնդրյուն Տիտանիկի գլխավոր ճարտարապետն էր, ում վստահված էր նավի առաջին ճամփորդության ղեկավարումը։ Էնդրյուն լավ գիտեր, որ նավը կարող է շատ խոցելի լինել սառցաջրերում, և Տիտանիկի համար ի սկզբանե երկակի հաստությամբ պատեր էր նախագծել՝ զինված, 20-ի փոխարեն, 46 փրկանավերով։ Ֆինանսական միջոցների սղության պատճառով նրա առաջարկած նախագիծը մերժվել էր։ Իսկ երբ 1912-ի ապրիլի 15-ին Տիտանիկը բախվեց սառցաբեկորին, Էնդրյուն հերոսաբար օգնում էր մարդկանց փրկանավերով արագ հեռանալ։ Նրան վերջին անգամ տեսել էին ծխելու համար նախատեսված սենյակում` արցունքները սրբելիս։ Թոմաս Էնդրյույի մարմինն այդպես էլ չհաջողվեց գտնել։

Image result for thomas andrews

12. Վիլիամ Բուլոքին է պատկանում մամուլի տպագրության սարքերի հայտնագործությունը։ Երբ նրանք հսկայական տպիչներ էին տեղադրում Philadelphia Public Ledger թերթի համար, Բուլլոքը փորձեց ոտքով պահել ճախարակի պարանը, սակայն շարժման ընթացքում սարքն ուղղակի փշրեց նրա ոտքը։ Արդյունքում նրա մոտ զարգացավ գանգրենա հիվանդությունը, որի պատճառով պետք էր նրա ոտքն անդամահատել։ 1867-ի ապրիլի 12-ին՝ վիրահատության ընթացքում Բուլլոքի մոտ առաջացան բազմաթիվ բարդություններ, որոնք հանգեցրին մահվան։William bullock inventor portrait.jpg

11. Ֆրենսիս Էդգար Սթեյնլին հայտնագործել է լուսանկարչական չորամանները, որոնք հետագայում վաճառեց Իսթմեն-Կոդակի սեփականատիրոջը՝ Ջորջ Իսթմենին։ Ստացված գումարով Սթեյնլին հիմնեց «Stanley Motor Carriage Company»-ն և զարգացրեց գոլորշիով աշխատող «Stainley Steemers» մեքենաների արդյունաբերությունը։ Երբ 1918 թվականի հուլիսի 13-ին Ֆրենսիս Սթեյնլին փորձարկում էր իր «Steemers»-ը, պարզվեց, որ նա մոռացել է տարածքի կենդանիների մի մասին հեռացնել այդտեղից։ Փորձարկման ընթացքում կենդանիներին չբախվելու համար նա թեքեց մեքենայի ղեկն այլ կողմ, բախվեց փայտերի կույտին և մահացավ։

Image result for Francis Edgar Stanley

10. Ֆրանսիացի Ժան-Ֆրանսուա Պիլեթրը դը Ռոզիեն քիմիայի և ֆիզիկայի ուսուցիչ էր, բայց միաժամանակ նա ավիացիայի իրական նախահայրն է։ 1783-ին Ռոզիեն առաջին անգամ օդապարիկով թռիչք կատարեց։ Բացի այդ՝ նա նաև առաջինն էր, ով փորձեց ջրածինն օգտագործել որպես վառելիք՝ այն հավաքելով բերանի մեջ, ապա փչելով այրվող կրակի վրա։ Մազերն ու հոնքերը կորցնելուց հետո նա հասկացավ, որ ջրածինը բավականին անկայուն և շուտ ցնդող նյութ է (այս փաստն ավելի ուշ հաստատեցին Հինդերբուգի հեղինակները)։ Իսկ 1785 թվականի հուլիսի 15-ին դը Ռոզիեն փորձեց իր օդապարիկով կտրել-անցնել Լա Մանշի նեղուցը։ Օդապարիկը վթարի ենթարկվեց, իսկ Ռոզիեն ու բոլոր ուղևորները զոհվեցին։

Pilatre de Rozier.jpg

9. Ամերիկացի Լուիս Սլոթինը միջուկային ֆիզիկայի մասնագետ էր, ով նաև աշխատել է Մանհաթանի նախագծի վրա։ Պատերազմից հետո նա դեռևս շարունակում էր փորձարկումներ անել պլուտոնիումով, իսկ փորձերից մեկի ժամանակ նյութերի տրոհման պատճառով ռեակցիա առաջացավ, ինչն էլ առաջացրեց ռադիացիոն ալիքների պոռթկում։ Մինչ մյուսներն արդեն բարձրացել էին մոտակա բլուրները, Սլոթինը, գիտակցելով պայթյունի լրջությունը, հերոսաբար ծածկեց այն իր իսկ մարմնով։ Նա մահացավ պատահարից երկու շաբաթ անց՝ 1946 թվականի մայիսի 30-ին։

8. Աշխարհում առաջին մոտոցիկլետը ստեղծել է Սիլվեսթեր Ռոփերը, ով իր ստեղծածն անվանում էր վելոցիպեդ։ Այն նման էր սովորական հեծանիվի, սակայն աշխատում էր շոգեշարժիչով։ 1896 թվականի հունիս 1-ին Ռոփերն այն փորձարկում էր հեծանվուղիներից մեկում՝ վարելով 65 կմ/ժ արագությամբ։ Նա հանկարծ ընկավ մոտոցիկլետից ու մահացավ։ Դիահերձումից հետո պարզ դարձավ, որ նա մահացել է սրտի կաթվածից, սակայն այդպես էլ չհաջողվեց իմանալ՝ նա ընկավ սրտի կաթվածի պատճառո՞վ, թե՞ ընկնելու արդյունքում կաթվածահար եղավ։ Ի դեպ՝ այդ ժամանակ նա 72 տարեկան էր։

7. Մարի Քյուրին լեհ քիմիկոս և ֆիզիկոս էր, ով երկու անգամ ստացել է Նոբելյան մրցանակ։ Բացի ճառագայթման տեսության և երկու քիմիական տարրերի բացահայտման հեղինակը լինելուց՝ նրան է պատկանում նաև ռենտգենային սարքերի գյուտը։ Քյուրին մահացել է 1934 թվականի հուլիսի 14-ին՝ ապլաստիկ սակավարյունությունից։ Հիվանդությունն առաջացել էր ճառագայթային ալիքների տակ գտնվելու պատճառով, իսկ նա իր մոտ պլուտոնիումի փորձանոթներ պահելու սովորություն ուներ։ Հիշեցնենք, որ պլուտոնիումը ռադիոակտիվ մետաղ է։

Image result for Marie Curie

6. Աուրել Վլայկուն ռումինացի գյուտարար է և իր ստեղծած «Վլայկու WR I, II, III» ինքնաթիռների փորձարկողը։ Նա կարողացել է գրանցել բազմաթիվ հաջողություններ, այդ թվում՝ կատարեով ամենաբարձր, ամենարերկար և ամենաարագ թռիչքները։ 1913-ի սեպտեմբերի 13-ին, երբ փորձում էր Կարպատյան լեռների վրայով անցնել ու գերազանցել իր նախկին ամենաբարձր թռիչքը, Վայկուի բախտն այլևս չբերեց։ Վթարի պատճառը չհաջողվեց պարզել ու այդպես էլ մնաց անհայտ։

Related image

5. Հորեյս Լոսոն Հանլին ստեղծել է ժամանակակից սուզանավերի նախատիպը։ Սուզանավի առաջին նմուշը փորձարկելիս 7 ծովագնացներ փակված էին մնացել սուզանավի մեջ և մահացել։ Ավելի ուշ Հանլին ներկայացրեց իր նոր, բարելավված սուզանավը, որի փորձարկողների ղեկավարն արդեն անձամբ ինքն էր։ 1863 թվականի հոկտեմբերի 15-ին Հյուսիսային Կարոլինայի ծովափերից մեկում Հանլին փորձարկեց իր նոր սուզանավը, որը կրկին շրջվեց, իսկ անձնակազմի բոլոր անդամները զոհվեցին՝ ներառյալ Հանլին։

Related image

4. Ալեքսանդր Բոգդանովը ռուս բժիշկ, գրող և քաղաքական գործիչ էր, ով հայտնաբերել է արյան խմբերը։ Բոլշևիկյան հեղափոխության ժամանակ նրան բանտ նետեցին, սակայն նա կարողացավ փրկվել և վերադառնալ բժշկության ոլորտ, ուր խորացավ արյան հետազոտության մեջ։ Ավելի ուշ Բոգդանը հիմնեց Հերմատոլոգիայի ինստիտուտ և համոզված էր, որ արյան փոխներարկումը կարող է լինել բնակչության երիտասարդացման բանալին։ Իր համոզմունքներն ապացուցելու համար նա որոշեց դառնալ դոնոր և իր արյունը փոխներարկելով տուբերկուլյոզով ու մալարիայով հիվանդ անձին՝ իր իսկ մարմնին ներարկեց այդ անձի արյունը։ Երկու օր հետո նա մահացավ, բայց հիվանդը սկսեց քիչ-քիչ ապաքինվել։ Հետո պարզվեց, որ նրանց արյան խմբերը չէին համապատասխանում։

Image result for Alexander Bogdanov

3. Աբու Նասր Իսմալի իբն Համմադ ա-Ջավհարին մահացել է մեր թվարկության 1008 թվականին, այժմյան Իրաքում գտնվող Նիշապուր քաղաքում։ Նա մուսուլման հոգևորական, գիտնական ու մի փոքր էլ գյուտարար էր։ Թռչել կարողանալու ցանկությունը նրան այնքան էր հրապուրել, որ որոշեց պատրաստել փետուրներով պատված փայտյա թևեր։ Դրանք իր մեջքին ամրացնելուց հետո նա ցատկեց մզկիթի տանիքից՝ հուսալով, որ իր պատրաստած թևերն իրեն չեն դավաճանի։ Փորձն անհաջող էր, սակայն ի հիշատակ մարդկությանը հայտնի առաջին նմանատիպ փորձի՝ մզկիթի պատին նկարեցին Աբուի որմնանկարը։

Related image

2. Չինացի Վան-Հուն ապրել է 16-րդ դարում։ Ոմանք ասում են, որ նրա մասին տեղեկությունները ստույգ չեն, ոմանք էլ, թե ճշմարիտ են, բայց մի բան կարելի հստակ ասել. նա լեգենդ է։ Վան-Հուն փորձել է ինքն իրեն ուղարկել Լուսին. սկզբում 47 հրթիռ է ամրացրել աթոռի վրա, ապա նստել դրա վրա և միաժամանակ վառել բոլոր հրթիռները։ Բնականաբար, մեծ աղմուկ է բարձրացել, և ասում են՝ երբ ծուխն անցավ, Վան-Հուն ու իր աթոռն անհետացել էին։

Image result for Wan-Hu

1. Ֆրանց Ռայնշելթը հայտնի է որպես «թռչող դերձակ», ով պարաշյուտ-վերարկուների հեղինակն է։ Իր ստեղծածի գործելիությունն պացուցելու համար նա խաբեց Էյֆելյան աշտարակի պահակներին, որպեսզի կարողանա ցուցադրել իր հնարքը։ 1912 թվականի փետրվարի 4-ին Ֆրանցը կազմակերպել էլ մի մեծ միջոցառում՝ հրավիրելով նաև մամուլի ներկայացուցիչներին, որպեսզի բոլորն ականատես լինեն իր թռիչքին։ Ֆրանցը ցատկեց հարթակի վրայից, իսկ ձգողականության ուժն, այնուամենայնիվ, գործեց։ Նրա թռիչքը հասցրել են տեսանկարահանել, և այն այժմ հասանելի է Youtube-ում:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan