Yerevan, 17.February.2026,
00
:
00
BREAKING


Հայկական արմատներ ունեցող շոու-բիզնեսի ներկայացուցիչներ

LIFE

Ապրել Հայաստանում դեռևս չի նշանակում լինել հայրենասեր: Մարդը կարող է ապրել հայրենիքում, բայց ոչինչ չանել հայրենիքի համար, ինչն էլ հավասարազոր կլինի, հայրենիքի սահմաններից դուրս ապրելուն: Միաժամանակ մարդը կարող է ապրել հեռու, նույնիսկ ոչինչ չանել հայրենիքի համար, բայց սիրել և հարգել նրան և իր ժողովրդին: Նշենք, որ ներկայումս կան հայազգի այնպիսի ներկայացուցիչներ, որոնք չեն ընդունում իրենց հայկական արմատները՝ ասելով, որ իրենց հայ չեն համարում:

Մոլորակի համարյա բոլոր անկյուններում ապրում են բազմաթիվ հայեր: Նրանցից շատերը արդեն մոռացել են իրենց ծագման և հայկական արմատների մասին, իսկ ոմանք՝ լինելով հեռու, հիշում և պահպանում են իրենց հայկական ավանդույթները: Այսօր Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հայազգի այն ներկայացուցիչներին, որոնք բնակվում են Ռուսաստանի Դաշնությունում և մեծ հեղինակություն վայելում այնտեղ: Նրանց շարքում կան ինչպես էստրադային երգիչներ և դերասաններ, այնպես էլ շոու-բիզնեսի այլ ներկայացուցիչներ:

Հարկ ենք համարում նշել, որ հերթականությունը կախված չէ հեղինակության և ճանաչելիության աստիճանից:

Իգոր Սարուխանով

Իգոր Սարուխանովը (Իգոր Արմենի Սարուխանյանը) ծնվել է 1956 թվականի ապրիլի 6-ին Սամարղանդում (Ուզբեկստան) հայկական ընտանիքում: Նրա հայրական գծով նախնիները ծնունդով Ստեփանակերտից են, իսկ մորականը՝ քաղաք Գորիսից: Սարուխանովի նախապապը շատ հարուստ մարդ էր: Զբաղվում էր հացահատիկի արտադրությամբ, փայտամշակմամբ և քարերի մշակմամբ: Նա ուներ ֆաբրիկաներ և գործարաններ: Զբաղվում էր բարեգործությամբ:

Իգոր Սարուխանովը Ռուսաստանի վաստակավոր արտիստ է, գրողների միության անդամ, «Ցվետի» խմբի կիթառահար, «Կրուգ» խմբի հիմնադիր, երգիչ, բանաստեղծ, կոմպոզիտոր: Սարուխանովը համարվում է ռուսական շոու-բիզնեսի լավագույններից և հարգված արտիստներից մեկը:

Իրինա Ալլեգրովա

Իրինա Ալեքսանդրովնա Ալլեգրովան (իսկական ազգանունը Սարգիսյան) ծնվել է 1952 թվականին հունվարի 20-ին, Դոնի Ռոստով քաղաքում: Հայրը հայ է` Ալեքսանդր Սարգիսով, ով երիտասարդ տարիներին ազգանունը փոխել է և դարձել Ալեգրով, իսկ մայրը ռուս է՝ Սերաֆիմա Սոսնովսկայա: Ալեգրով ազգանվան ծագումը գալիս է «allegro» բառից, ինչը թարգմանաբար նշանակում է «առույգ, ուրախ»: Իրինա Ալեգրովան ռուս էստրադային երգչուհի է, Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի:

Լևոն Օգանեզով

м

н

Լևոն Օգանեզովը ծնվել է 1940 թվականի դեկտեմբերի 25-ին, Մոսկվայում: Ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիայի դաշնամուրի բաժինը: Համարվում է բազմաթիվ մրցույթների մրցանակակիր: Վարել է բազմաթիվ ռուսական հեռուստանախագծոր: Նկարահանվել է մի շարք կինոնկարներում: 1993 թվականին արժանացել է ՌԴ վաստակավոր, իսկ 2010 թվականին՝ ժողովրդական արտիստի կոչմանը:

Կարեն Հովհաննիսյան/ Ավանեսյան

м

м

Կարեն Գարեգինի Հովհաննիսյանը/ Ավանեսյանը ծնվել է 1957 թվականի սեպտեմբերի 18-ին, Բաքվում: Կարեն Ավանեսյանը ռուսական էստրադայի և կինոյի արտիստ է, շոումեն, ծաղրերգության վարպետ, Ռուսաստանի վաստակավոր արտիստ: Համարվում է բազմաթիվ հումորային ծրագրերի մշտական մասնակից:

Եվգենիյ Պետրոսյան

н

м

Եվգենիյ Պետրոսյանը ծնվել է 1945 թվականի սեպտեմբերի 16-ին, Բաքվում: 1961 թվականին ավարտելով միջնակարգ դպրոցը՝ տեղափոխվել է Մոսկվա: Սովորել է էստրադային արվեստի համառուսական ստեղծագործական կենտրոնում: 1962 թվականից սկսել է խաղալ պրոֆեսիոնալ բեմերում: 1985 թվականին արժանացել է ԽՍՀՄ վաստակավոր, 1991 թվականին՝ ժողովրդական արտիստի կոչմանը:

Դմիտրի Խառատյան

н

н

Դմիտրի Վադիմովիչ Խառատյանը ծնվել է 1960 թվականի հունվարի 21-ին Ալմալիկում (Ուզբեկական ԽՍՀ): Որդու ծնվելուց երեք տարի անց Խառատյանների ընտանիքը տեղափոխվեց Մոսկվայի մարզ Մերձմոսկովյան շրջան։ Ավագ դասարաններում Դմիտրի Խառատյանը զբաղվում էր սպորտով, երաժշտությամբ, կիթառ էր նվագում, ղեկավարում էր «Արգոնավորդներ» դպրոցական անսամբլը։

Առաջին անձնագիրը ստանալու ժամանակ Դմիտրի Խառատյանը պնդեց, որ «ազգություն» սյունակում նշված լինի «հայ», չնայած այն բանի, որ նա միայն մեկ քառորդով հայ է: «Ես հոգով հայ եմ, չնայած այն բանի, որ արյունով մեկ քառորդով եմ հայ… Ես ունեմ հայկական ազգանուն, իմ հայրը` կիսով չափ հայ է», - ասել է Դմիտրի Խառատյանը:

Արմեն Ջիգարխանյան

н

х

Արմեն Ջիգարխանյանը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 3-ին, Երևանում: 1953-1954 թթ.-ին Ջիգարխանյանը աշխատել է Արմենֆիլմում որպես օպերատորի օգնական։ Իր դերասանական կարիերան սկսել է 1955 թվականին Երևանի Ստանիսլավսկու անվան Ռուսական Դրամատիկական թատրոնում, և 1967-ին տեղափոխվել է Մոսկվայի Լենկոմ թատրոնը։ 1969-ին աշխատել է Մայակովսկու Ակադեմիական Թատրոնում։ 1975-ին Ջիգարխանյանը ստացել է Հայաստանի Հանրապետության Պետական Մրցանակ «Եռանկյան» համար, ինչպես նաև 1979-ին՝ «Snow in Mourning» ֆիլմի համար։1985-ին Ջիգարխանյանին տրվել է ՍՍՀՄ Ժողովրդական Դերասանի կոչում։ Արմեն Ջիգարծանյանը խաղացել է սովետական բազմաթիվ ֆիլմերում, ինչպես նաև հնչունավորել է Սոյուզմուլտֆիլմի բազմաթիվ հերոսների։

Կարեն Շահնազարով/ Շահնազարյան

н

н

Կարեն Շահնազարովը/ Շահնազարյանը ծնվել է 1952 թվականիհուլիսի 8-ին, Կրասնոդարում: Ծնվել է 1952 թվականին հուլիսի 8-ին Կրասնոդարում: Սովորել է տեղի համար 4 դպրոցում, իսկ 1975 թվականին ավարտել ՎԳԻԿ-ի ռեժիսուրական ֆակուլտետը՝ Իգոր Տալակինի արվեստանոցը: 1976 թվականից ֆիլմեր է նկարահանում «Մոսֆիլմ» կինոընկերությունում: 1987 թվականից «Մոսֆիլմ»-ի մաս կազմող «Ստարտ» ստեղծագործական միավորման, որը 1990-ին վերանվանվել է «Կուրիեր» ստուդիաի գեղարվեստական տնօրենն է եղել, 1991-ից` «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի և «Կուրիեր» ստուդիայի գեղարվեստական ղեկավարն ու վարչության նախագահը: 1998-ին դարձել է «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի գլխավոր տնօրենը:

Գարիկ Մարտիրոսյան

б

ж

Գարիկ Յուրիի Մարտիրոսյանը ծնվել է 1974 թվականի փետրվարի 14-ին, Երևանում: Ազգությամբ հայ հումորիստ և հաղորդավար է: Ներկայումս բնակվում է ՌԴ-ում և աշխատում է Ռուսաստանի առաջին ալիքում: Գարիկ Մարտիրոսյանը հանրությանը հայտնի է որպես շոումեն, հեռուստահաղորդավար, հումորիստ, պրոդյուսեր, «Քոմեդի քլաբ» նախագծի մասնակից և գեղարվեստական ղեկավար:

Վյաչեսլավ Դոբրինին (Պետրոսյան)

б

н

Վյաչեսլավ Դոբրինին (Պետրոսյանը) Խորհրդային եւ Ռուսաստանի Դաշնության հայկական ծագումով էստրադային երգիչ, կոմպոզիտոր է: Ծնվել է հունվարի 25 - ին, 1946 - ին Մոսկվայում: Մանկությունը անց է կացրել մոր հարզատների մոտ: Հայրը՝ Գալուստ Հովհաննեսի Պետրոսյանը (պատերազմում նրան կոչում էին Գրիգորի), հայ է, ծնվել է Սյունիքի մարզի Կապան քաղաքում: Մայրը`Աննա Անտոնովան է, ռուս է: Վյաչեսլավ Դոբրինինը չի կրում Պետրոսյան ազգանունը, և հորը երբեք չի տեսել: Վյաչեսլավը ԽՍՀՄ վաստակավոր արտիստ է, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, երեք անգամ արժանացել է Ռուսաստանի ազգային «Օվացիա», «Ոսկե գրամոֆոն» մրցանակի, 15 - հեռուստատեսության փառատոնի «Տարվա երգ» մրցանակի, Մոսկովյան կոմսոմոլի և Լենինի կոմսոմոլի մրցանակակիր է:

IDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program