Հայ առաքելական եկեղեցու դերակատարությունն Արցախի հայերի հոգևոր ռեաբիլիտացիայի գործում հիմա առավել մեծ պիտի լինի. Աննա Կոստանյան
BLOGՀայ առաքելական եկեղեցու դերակատարությունն Արցախի հայերի հոգևոր ռեաբիլիտացիայի գործում հիմա առավել մեծ պիտի լինի. ոչ ավանդական, աղանդավորական կազմակերպությունները, մասնավորապես Մորմոններն ու Եհովայի վկաներն ագրեսիվ հոգեորսությամբ են զբաղված փողոցներում, ու դեռ չգիտենք, թե տներում ինչքան շատ են հայտնվում։
Ընդորում, մորմոնները, լինելով տարբեր ազգերի ներկայացուցիչներ, հիանալի տիրապետում են հայերենին, դեմքի ապրումակցող արտահայտությամբ շատ համբերատար ու հանդարտ լսում են «զոհին», հետո երևի առաջարկում պարբերաբար այցելել իրենց կենտրոններ կամ տուն։
Ընդորում, մորմոնները, լինելով տարբեր ազգերի ներկայացուցիչներ, հիանալի տիրապետում են հայերենին, դեմքի ապրումակցող արտահայտությամբ շատ համբերատար ու հանդարտ լսում են «զոհին», հետո երևի առաջարկում պարբերաբար այցելել իրենց կենտրոններ կամ տուն։
Իհարկե կհայտնվեն կրոնի ու տարբեր վայ-ազատությունների մասին ջատագովողները, ովքեր կպնդեն, թե 21-րդ դարում մարդիկ ազատ պետք է լինեն իրենց հոգևոր նախընտրությունների մեջ, ես էլ կասեմ` այո, իհարկե, պետք է ազատ լինել, ոչ թե հոգեբանական ու տարբեր աղանդավորական հնարքներով մարդուն «ծռել» այս կամ այն կողմ։ Թողեք ինքս որոշեմ ի վերջո աստվածապաշտ եմ, թե աթեիստ, բուդդիստ եմ, թե հուդայական, մուսուլման, թե բոլորովին այլ ուսմունքի հետևորդ։
Նմանօրինակ օտարերկրյա ներդրված կազմակերպությունները տասնյակ տարիներ միլիոնավոր դոլարներ են լցրել այս երկիր` օգտվելով հայ հասարակության ամենախոցելի խնդիրներից, տկարացած հոգուց, թուլացած կամքից, ջրի կաթիլի պես ծեծելով ազդել ուղեղի ու հոգեբանության վրա, արդյուքնում շատ քչերն են կարողացել զատել թացը չորից, չտրվել ու չենթարկվել կամազրկման մեծ քաղաքականությանը։ Ու պարզ է, թե նման կազմակերպությունների, որոնց համար պետությունը ասվածը գոյություն չունի, գերնպատակն ինչում է կայանում։
Հայ առաքելական եկեղեցին, եթե իսկապես նպատակ ունի որպես հազարամյա միակ ու կայուն պահպանված ինստիտուտ վերաարժևորվել ու ամրացնել իր նախնական առաքելությունը, այստեղ անասելի շատ անելիք ունի` սկսած դպրական կենտրոններ բացելուց, մինչեւ հասարակության հոգևոր արժեքներն ամոքելը։
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



