Yerevan, 17.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Սեֆիլյանի դատավճիռը «մեղմելու» մեջ իրավաբանություն ու տրամաբնություն փնտրել պետք չէ». պաշտպան

POLITICS

«Հիմնադիր խորհրդարան»-ի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը 10 ամիս տևած դատավարությունից հետո դատապարտվեց 10 տարի վեց ամիս ազատազրկման: Գևորգ Սաֆարյանը դատապարտվեց 5 տարի վեց ամիս ազատազրկման: Հաշվի առնելով նրա՝ «տոնածառի» գործով կրած երկու տարվա պատժաչափը, նա անազատության մեջ կմնա ևս երեքուկես տարի: Այս գործով մյուս մեղադրյալներ Սասունիկ Կիրակոսյանը և Ներսես Պողոսյանը դատապարտվեցին 3 տարի վեց ամիս ազատազրկման, իսկ Գալուստ Գրիգորյանն ու Հրայր Թոփչյանը՝ 3-ական տարվա ազատազրկման:

Պապիկյանի խոսքով՝ Վերաքննիչ ու Վճռաբեկ դատարաններն ընդամենը պետք է վավերացնեն Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, ավելի ստույգ՝ քաղաքական իշխանության պատվերը: Եվ իրենք այդ օղակներից ոչ մի ակնկալիք չունեն:

Ըստ Պապիկյանի՝ վճիռը ոչ միայն արդարացի չէր, այլև՝ իրավաբանության տարրեր չէր պարունակում: Անձնավորված հաշվեհարդար էր, ներկայիս ռեժիմի կողմից պատվեր՝ Սեֆիլյանին լռեցնելու համար:

«Առաջինը՝ ուղղված էր հենց Սեֆիլյանի անձի դեմ հաշվեհարդարի ձևով: Երկրորդը՝ այն ուղղված էր բոլոր այն անձանց դեմ, ովքեր կհամարձակվեն և կհանդգնեն Սերժ Սարգսյանի կամ Հանրապետականի ապօրինությունների մասին խոսել: Նման դատավարությունների արդարադատության մասին անհնար է խոսել: Ամենամիամիտ մարդն անգամ չի կարող որևէ բան ակնկալել»,- նշեց նա:

Հարցին, թե՝ Ներսես Պողոսյանն ինչո՞ւմ էր մեղադրվում, պաշտպանն ասաց, որ Պողոսյանը դատապարտվեց 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: Բայց ինքը դժվարանում է ասել, թե դատարանն ինչ պատճառաբանություններ կբերի, թեև այդ գործով պատճառաբանություն պետք չէ:

«Այդ գործով կա ընդամենը ռեժիմի պատվեր: Իսկ դատավորը դրա կատարողն էր: Պողոսյանի նկատմամբ նախաքննության ժամանակ մեկ-երկու ցուցմունք է եղել, որոնք դատարանում հերքվել են՝ չեն հաստատվել: Նա ակտիվ էր, տարիներ շարունակ բազմաթիվ անգամ հանդես է եկել քննադատական հայտարարություններով ու կոչերով: Հրաժարվել է մասնակցել նախաքննության ժամանակ, պատվերի տակ չի ստորագրել, Սեֆիլյանի դեմ ցուցմունք չի տվել: Ռեժիմի հետ չի համագործակցել, ապօրինի համագործակցության չի գնացել: Դրա համար նրան ազատազրկեցին երեքուկես տարի ժամկետով»,- հայտնեց Արայիկ Պապիկյանը՝ հավելելով, թե վերջինս բացարձակապես կապ չի ունեցել Սեֆիլյանի հետ, նույնիսկ չի ճանաչել նրան, երբևէ չեն հանդիպել, ավելին՝ նույնիսկ Ֆեյսբուքում ընկերներ չեն եղել:

Ներսես Պողոսյանն ընդամենը հրաժարվել էր ստորագրել ի սկզբանե իրեն առաջարկված թղթերը: Ընդ որում՝ եթե նա ընդուներ այդ առաջարկը, ըստ պաշտպանի՝ հավանաբար իրեն չէին էլ կալանավորի: Բայց նա ապօրինություն չի արել: Եվ քանի որ Սեֆիլյանի գործը պետք էր ամբողջացնել մի խումբ անձանց մասնակցությամբ, Ներսես Պողոսյանը դարձավ այդ մարդկանցից մեկը՝ ռեժիմի զոհը: Կարծում է պաշտպանը:

Մեղադրող կողմը Սեֆիլյանի համար 11 տարվա ազատազրկում էր պահանջել, սակայն դատավորն այդ դատավճիռը կրճատեց 6 ամսով: Սա ըստ Պապիկյանի զրո արժեք ունի:

«Դատավորի՝ այդ վեցամսյա ժամկետի փոփոխությունը բացարձակ զրո արժեք ունեցող գործոն է: Եթե դատավորը իսկապես դատավոր էր և արդարադատություն էր իրականացնում, նա պիտի արդարացման դատավճիռ կարդար: Ժիրայր Սեֆիլյանի դեպքում մեկ օրվա ազատազրկման դատավճիռը կամ տասուկես տարվա ազատազրկումը նույն անարդարադատությունն է՝ ռեժիմի պատվերի կատարումը: Անհասկանալի էր, թե ինչու նվազեցրեց: Թեև այդտեղ պետք չէ փնտրել ո՛չ իրավաբնություն, ո՛չ էլ՝ տրամաբանություն»:

 

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

"Artashisyan" branch of Amio Bank was reopenedFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback