Yerevan, 19.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Սամվել Մարտիրոսյան. «Վերջին օրերին Ֆեյսբուքը կարծես թե դարձել է մարտադաշտ»

SOCIETY

Եթե մինչ Սերժ Սարգսյանի հրաժարականը հայաստանյան ներքաղաքական դաշտում տեղի էր ունենում նյարդերի պայքար, ապա հիմա պայքարը տեղափոխվել է ֆեյսբուք սոցիալական ցանց: Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի կողմից սոցիալական հարթակներում տեղի ունեցող ուսումնասիրությունները ցույց են տվել, որ եթե օրեր առաջ պայքարը համացանցային չէր, ապա վերջին մի քանի օրերին պատկերը կտրուկ փոխվել է:

«Փաստացի, Փաշինյանի ձերբակալության օրվանից հետո համացանցը սկսեց ակտիվանալ և այս ամեն ինչի մեջ սկսեցին ներգրավվել ավելի շատ մարդիկ, քան մինչև այդ էր: Ընդ որում, եթե շատերը մինչ այդ հիմնականում նեյտրալ դիրքորոշում ունեին, ապա դրանից հետո միանգամից ակտիվացան»,- Past.am-ին ասաց Ս. Մարտիրոսյանը:
Համեմատելով նախորդ և նեկա ակցիաների ժամանակ օգտատերերի ցուցաբերած վարքագիծը, մեդիափորձագետը որպես յուրահատուկ ձեռքբերում համարեց այն, որ եթե նախկինում հասարակությունը Յութուբ սոցիալական ցանցի միջոցով էր ուղիղ եթեր մտնում, ապա այս անգամ անհամեմատ աճել է Ֆեյսբուքի ուղիղ եթերի հնարավորություններից օգտվողների թիվը:

«Եթե օրինակ «Էլեկտրիկ Երևանի» ժամանակ Յութուբի դիտումները 100 հազարների էին հասնում, ապա այս անգամ Ֆեյսբուքի «լայվերն» էին շատ, քանի որ նաև անհատներն էին օգտվում օնլայն հեռարձակելու հնարավորությունից: Երկրորդ յուրահատկությունն այն է, որ Ինստագրամն ու Թվիթերն այս օրերին դարձան լուրջ հարթակներ: Հայաստանի համար նորություն էր Տելեգրամը, որից օգտվողների թիվը կտրուկ աճեց: Եվ վերջին երկու, երեք օրվա ընթացքում Տելեգրամի ներբեռնումները թրենդների առաջին տեղերն են զբաղեցնում, քանի որ ինքնակազմակերպման, ակցիաների շատ գործողությունները իրականացվում են հենց Տելեգրամի «չաթերի» միջոցով»,- ասաց Ս. Մարտիրոսյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ վերջին օրերին, վիրտուալ տիրույթում սկսվել է նաև Հանրապետական – Փաշինյան պայքարը: Եվ դա ավելի շատ իրականացվում է Ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով:

«Եթե մինչև Սերժ Սարգսյանի հրաժարական տալը Հանրապետականները գրեթե գրառումներ չէին իրականացնում, ապա հիմա բավականին սրվել է իրավիճակը: Ֆեյսբուքը կարծես դարձել է մարտադաշտ: Եվ եթե մինչ վարչապետի հրաժարականը ամեն ինչ հստակ էր, ապա հիմա ամեն ինչ խառնվել ու լղոզվել է, որի պատճառով էլ ցանկացած գրառում վեճի կամ քննարկման առարկա է դառնում»,- ասաց Ս. Մարտիրոսյանը:
Անհասկանալի անձանց և ֆեյքերի «զոհը», այս կամ այն «բանավեճի» ժամանակ կոնֆլիկտի կողմ կամ զոհ չդառնալու համար մեդիափորձագետը խորհուրդ է տալիս նախ ստուգել, թե քննարկմանը միացած օգտատերը որ դաշտից է և արդյո՞ք «ֆեյք» է, թե ոչ:
«Եթե պրոֆիլների «տերերը» որևէ անձնական նկար չունեն, վերջերս են բացել իրենց էջերը, ապա դրանք սովորաբար ֆեյքեր են լինում: Դա ամենևին էլ չի նշանակում, որ նրանք անպայման վատ ֆեյքեր են, քանի որ կան մարդիկ, ովքեր մի քանի պրոֆիլներ ունեն: Բացի այդ, գնալով շատանում են ոչ միայն կեղծ տեղեկությունները, այլ ֆոտոշոփով մշակած նկարները, և բազմաթիվ նկարներ կան, որոնք իրականում արվել են ավելի վաղ: Խնդիրն այն է նաև, որ քիչ չեն դեպքերը, երբ օգտատերն ինչ-որ բան որպես կատակ է հրապարակում, բայց մարդիկ դրան շատ լուրջ են վերաբերվում և սկսում են որպես լուրջ տեղեկություն տարածել: Այնպես որ, հարկավոր է այս ամենին ուշադրություն դարձնել»,- ասաց Ս. Մարտիրոսյանը:

Ըստ մեդիափորձագետի, գիտական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սովորաբար կեղծ լուրերն ավելի արագ ու շատ են տարածվում, քան իրականները: Բերելով կառավարության կողմից հրապարակած Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի խոսքի սխալ թարգմանության օրինակը, նա նշեց, որ դիտարկումները ցույց են տվել, որ սխալ թարգմանված տեքստն ավելի մեծ տարածում է ունեցել, քան ճշտված տարբերակը:

«Ամեն մեկը վերցրեց իրեն հարմար թեզը և սկսեց տարածել: Եվ սխալ տարածումն ավելի մեծ տարածում ունեցավ, քան հերքումը: Բացի այդ, սխալ տարբերակի հիման վրա բազմաթիվ վերլուծաբաններ վերլուծություններ արեցին, որոնք հետագայում, իմ կարծիքով, այդպես էլ չհանվեցին»,- ասաց Ս. Մարտիրոսյանը:
Մեդիափորձագետը համացանցի օգտատերերին կոչ արեց նաև զերծ մնալ քննարկմանհարթակներում հայհոյանքներ գրելուց, քանի որ այդ երևույթն այնքան է շատացել ու խորացել, որ հասել է անտանելի չափերի:

Արմինե Գրիգորյան
    

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli