Yerevan, 17.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Գուրգեն Եղիազարյանը՝ ՀՀԿ-ականներին. «Մի՛ շարժվեք «Մեզնից հետո թեկուզ ջրհեղեղ» սկզբունքով, այդ ջուրն առաջինը ձեզ է քշելու»

POLITICS

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մայիսի 1–ի հատուկ նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը չստացավ բավարար ձայներ՝ ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու համար: ՀՀԿ–ն քվեարկությունից առաջ հայտարարեց, որ դեմ են քվեարկելու Փաշինյանի թեկնածությանը: Զուգահեռ՝ այսօր ողջ հանրապետությունում նոր թափով վերսկսվել են քաղաքացիական անհնազանդության տոտալ գործողությունները:

ԱԱԾ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանի խոսքով՝ ՀՀԿ–ականներն ապացուցեցին, որ իրենք այս տարիների ընթացքում մտածել են միայն իրենց բարօրության մասին:

«Նրանք անտարբեր են Հայաստանի նկատմամբ և պատրաստ են նույնիսկ սահմանային խժդժություններով ժողովրդի ուշադրությունը շեղել: Իսկ ինչո՞ւ եմ ես այդպես մտածում: Ձեզ բավարա՞ր չէր Սամվել Ֆարմանյանի պաթետիկ ելույթն առ այն, որ թուրքական տանկեր են շարժվում, տեխնիկա է շարժվում դեպի սահման և այսօր առաջնայինն այդ քննարկումները պետք է լինեն: Այսինքն՝ սրանով իսկ կարող ենք համարել, որ ցանկացած սահմանային խժդժություն սրանք են հատուկ ստեղծում: Այլ բան մտածել չի լինում: Այսինքն՝ հանուն իրենց աթոռների, պաշտոնների և հանուն իրենց մահացած ՀՀԿ–ի, պատրաստ են ամեն ինչի: Այդ թվում պատրաստ են որոշակի գործողությունների, որոնք ուղիղ սպառնալիք են մեր զինվորների համար»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց Գուրգեն Եղիազարյանը:

Նրա դիտարկմամբ՝ ՀՀԿ–ական պատգամավորներն ուղղակի մի իրողություն պետք է հասկանան. «Իրենց առաջնորդի տրամաբանությունն այսօր իրականության հետ ոչ մի առնչություն չունի: Նա դեռ կարծում է, թե իշխանության վերադառնալու հնարավորություն կա: Պարո՛ն Սարգսյան, թողե՛ք այդ «իլյուզիաները»: Ի վերջո՝ ժողովուրդը ձեզ ատելով ատում է: Եվ, փաստորեն, դուք և ձեր համախոհներն եք պատճառը: Դուք և ձեր համախոհները քանդեցիք, ավերեցիք Հայաստանի Հանրապետությունը: Մի՛ արեք դա, մի՛ շարժվեք «Մեզնից հետո թեկուզ ջրհեղեղ» սկզբունքով, որովհետև այդ ջուրը առաջինը ձեզ կսրբի ու կտանի: Կրկին հորդորում եմ՝ մի՛ արեք դա: Դուք տասը տարի ո՛չ արտաքին քաղաքականություն եք ունեցել, ո՛չ էլ՝ ներքին: Նույնիսկ չեք պատկերացրել, թե ինչ է դա: Իսկ հիմա վերջին ակորդն եք տալիս: Մի թշնամացրեք ժողովրդին պետական կառույցների հետ, մեր երկիրը տասնամյակներ հետ մի՛ գցեք: Միևնույն է՝ դուք դրանով ոչ մի բանի չեք հասնելու: Ձեր «գնացքը» գնացել է: Յուրաքանչյուրը գիտի, թե դուք ինչ եք արել, ում համար եք աշխատել: Ձեզանից հետո թեկուզ ջրհեղեղ սկզբունքը սկզբում կկոտրվի ձեր և ձեր համախոհների գլխին: Վեր կացե՛ք և «Ճանաչեք Նիկոլ Փաշինյանի վարչապետությունը» կոչով հանդարտեցրեք ձեր պատգամավորներին ու խամաճիկներին: Միակ ելքը սա է: 1915թ. Ստամբուլում Շաքրիի, Շուքրիի գիշերաժողովներն ուժային կառույցների ղեկավարների հետ մի՛ անցկացրեք: Նրանց թյուրիմացության մեջ մի՛ գցեք: Հանձնվե՛ք:
Վեր կացեք ու ձեր թիմակիցներով հայտարարեք, որ հլու եք ժողովրդի կամքին. Նիկոլ Փաշինյանը  վարչապետ է: Հակառակ դեպքում՝ կտուժի ողջ հայ ազգը, ով առանց այդ էլ մինչև օրս տուժել է ձեր ձեռքից: Հիշե՛ք ձեր անցյալը, բանասեր լինելով հանդերձ, դարձել եք ՊՆ նախարար (իրականում նախարարը Սամվել Բաբայանն է), գաղափար չունենալով անվտանգության և ՆԳ ծառայություններից, ղեկավարեցիք այդ կառույցները, լինելով պետական կառավարման գործընթացներից շատ հեռու մարդ, ոչ բարով, միանձնյա ղեկավարեցիք ՀՀ-ն:

Այժմ ամենակարևորը. մի մտածեք, որ Հայաստանը հետ գցելով, հեռվից կառավարելով ու սաբոտաժի ենթարկելով պետական կառույցները, դուք հայ ժողովրդին ցույց կտաք, թե ձեր ժամանակ ամեն ինչ շատ ավելի բարվոք էր: Մի՛ արեք դա: Հավաքե՛ք ձեր համախոհներին, թող նրանք Ազգային ժողովում հայտարարեն, որ քվեարկության արդյունքները կեղծվել են: Քվեարկե՛ք ժողովրդի ընտրյալի օգտին, բարձրաձայնե՛ք դա, թողե՛ք Հայաստանը բնականոն շնչի»:

Գուրգեն Եղիազարյանը շեշտեց՝ բոլորի համար էլ պարզ էր, թե ով էր կանգնած այդ 56 պատգամավորների թիկունքում. «Փառք Աստծո՝ հանձին Ֆելիքսի, մի մարդ գտնվեց: Նա հասկացավ, որ այսպես շարունակել չի լինի: Օգտվե՛ք առիթից՝ դեռ 24 ժամ ունեք: Մի կազմակերպեք ՀՀԿ-ական պատգամավորների դեմարշը ժողովրդի դեմ: Արագ սթափվե՛ք: Ձեր իսկ ուղիղ խնդիրն է վայրկյան առաջ լուծել այդ հարցը: Կծկվել եք ձեր բոստանում և այնտեղից հրահանգներ եք իջեցնում: Իջեցրեք վերջին հրահանգը, որովհետև ձեր մարդկանց դեմքը ինձ հիշեցրեց Նյուրնբերգյան դատավարությունը, այնտեղ նստած ֆաշիստական պարագլուխների դեմքը: Հայաստանը տոնում է Նիկոլի հաղթանակը, հասկացե՛ք դա: Հայտարարե՛ք ձեր ճիվաղներին ու թող ժամ առաջ ընդունեն իրենց պարտությունը: Հայաստանը մի՛ բերեք ողբերգական իրավիճակի՝ առաջին ու վերջին մեղավորը դուք եք»:

Աննա Բադալյան

"Artashisyan" branch of Amio Bank was reopenedFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback