Yerevan, 19.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հրանուշ Խառատյան. «Ասելիք չունենալ և բացահայտ դեպքից հետո ասել` շոկի մեջ եմ, կենցաղային դիրքորոշում է». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իշխանությունը զբաղված է ոչ թե ծրագրերի, այլ հրատապ, օպերատիվ խնդիրների արագ լուծմամբ, ինչը զգալի չափով դժվարացնում է, որ հանրությունը հասկանա կառավարության ընդհանուր տեսլականը: Խոսելով երկրում տիրող իրավիճակի, ներքաղաքական զարգացումների ու նոր իշխանության գործողությունների մասին` «Փաստ»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: 

«Խոսքը ծրագրային տեսլականի, ուղղությունների, տնտեսական առաջընթացի կամ արդարության խնդրի մասին է: Այո, անշուշտ, օպերատիվ գործողությունները կարևոր են: Կարևոր են կոռուպցիայի վերացման ուղղությամբ իրականացվող գործողությունները: Բայց ի՞նչ ծրագրով, ինչպե՞ս պետք է նվազեցվի, հետո սահմանափակվի, հետո էլ հնարավոր լինի ընդհանրապես վերացնել այն բոլոր մեխանիզմները, որոնք կարող են նոր կոռուպցիոն իրավիճակի տանել: Սա ծրագրային խնդիր է: Առայժմ չի երևում, թե ինչպիսին պետք է լինեն այդ մեխանիզմները: Իհարկե, սա մեկ կամ երկու ամսում լուծվելիք խնդիր չէ, բայց կարևոր է»,-ընդգծեց մեր զրուցակիցը: 

Որպես կարևոր խնդիր` նա առանձնացրեց նաև տնտեսության ազատականացումը: Իսկ որպես հրատապ խնդիր` ազգագրագետը կարևորեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունը:

«Ընտրական օրենսգրքի կարգավորումը հրատապ, բայց բարդ խնդիր է: Ես զարմանում եմ, երբ խոսվում է, թե հնարավոր է սեպտեմբերին ընտրություն անցկացնել: Զարմանում եմ նաև այն պատճառով, քանի որ այս պահի դրությամբ ընտրատեղամասերում աշխատելու գործնական գիտելիքներ ունեցող մարդիկ հիմնականում կոռուպցիոն սխեմաներին տիրապետողներն են: Նրանք ինչպե՞ս պետք է փոխվեն: Բացի այդ` չէ՞ որ նրանց համար ահռելի գումարներ են ծախսվել, դասընթացներ են կազմակերպվել: Անկախ նրանից, թե դրան զուգահեռ գործնականում ինչպես են վարվել, գիտելիք կրողն իրականում իրենք են: Հիմա երկու-երեք ամսում այդ բոլորն այլ մարդկանց ուղղակի անհնար է սովորեցնել»,-նշեց նա:

Ազգագրագետը խոսեց նաև վերջին բացահայտման համատեքստում ՀՀԿ-ականների պահվածքի, ինչպես նաև հասարակական տրամադրությունների մասին: 

«ՀՀԿ-ն այսօր անընդհատ խոսում է նոր իշխանության «ռեպրեսիոն» գործողությունների մասին: Ակնարկներ են անում, թե այն ամենը, ինչն իրականացվում է կոռուպցիան հայտնաբերելու և դրա դեմ պայքարի սխեմայում, օրենքի շրջանակներից դուրս է: Իսկ թե որո՞նք են «ռեպրեսիոն» գործողությունները` հստակ ձևակերպված չէ: Նման դիրքորոշումներ հնչեցին Մանվել Գրիգորյանի հետ կապված բացահայտումների շուրջ: Իմ գնահատմամբ` գործողություններն օրենքի շրջանակներում էին: Եթե «ռեպրեսիվ գործողություններ»-ի մակարդակով արված ընդհանուր ձևակերպումներից բացի ՀՀԿ-ն այլ փաստարկ չունի, ապա նման ձևակերպումները քաղաքական հայտարարության պես մի բան են ստացվում: Ըստ իս` ասելիք, բացատրություն չունենալ և բացահայտ դեպքից հետո ասել` ես շոկի մեջ եմ, չգիտեի, կենցաղային դիրքորոշում է: Քաղաքական դիրքորոշումն էլ հնչեցրած «ռեպրեսիվ գործողություններն» են, որոնց վերաբերյալ ևս փաստարկ չունեն»,-ասաց Հրանուշ Խառատյանը:

Ըստ ազգագրագետի` նորմալ է, որ այս փուլում նոր իշխանության վերաբերյալ հասարակության մեջ նաև քննադատական և դատապարտող կարծիքներ կան, բայց այլ խնդիր կա:

«Խնդիր է, թե այդ կարծիքների հետևում որքան գիտելիք կա: Մի բան է, երբ մարդը կյանքում մածուն չի տեսել, բայց մածունի մասին կարծիք է հայտնում, բոլորովին այլ բան` երբ փաստարկներով գիտի, թե իր ասածի հիմքում ինչ է: Գիտեք` ուղղակի նախկինում այնքան չարդարացված ու չիրականացած սպասելիքներ են եղել, և հիմա մարդիկ նույն սպասելիքների վերաբերյալ լուծումների իրենց տարբերակն են առաջարկում: Երբեմն ռոմանտիկ կարող են լինել, երբեմն` ոչ իրատեսական, երբեմն էլ հիմքում ոչ թե երկրի, այլ անձի խնդիր կարող է լինել: Այս ամենը նորմալ է: Նորմալ եմ գնահատում նաև «ՀՀԿ-ական ռևանշիզմը», թեև ՀՀԿ-ն, որպես կուսակցություն, գնալով ավելի նեղ վիճակի մեջ է ընկնում: Իհարկե, հիմա էլ են հայտարարություն անում զուտ հայտարարություն անելու համար, բայց այս պահին մի քիչ փաստարկված պետք է բացատրեն` ինչպե՞ս եղավ, որ այսքան տարի իշխանության լինելով` այդ ամենը չտեսան: Ինչպե՞ս եղավ, որ տասը տարի պայքարեցին կոռուպցիայի դեմ, բայց այդքան փնտրելուց հետո, էլի չէին գտնում: Այդքան պայքարելուց իրենք գոնե գտե՞լ են: Հարցերն իրենց առաջ են: Կարծում եմ` պատասխաններ պատրաստվում են»,-եզրափակեց Հ. Խառատյանը: 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli