Yerevan, 19.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Հան­ցա­գոր­ծու­թյան մա­սին իմա­նալն ու չբա­ցա­հայ­տե­լը նույն­պես հան­ցա­գոր­ծու­թյուն է». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը թեև դեռ չի ծանոթացել «Ընտրական օրենսգրքում» առաջարկվող փոփոխություններին, սակայն շարունակում է այն կարծիքին մնալ, որ ընտրակեղծիքների դեմ պայքարելու ամենաարդյունավետ միջոցն իրենց կողմից առաջարկվող «մեկ քաղաքացի, մեկ քվեաթերթիկ, մեկ քվե» շղթան ապահովելը կլինի:

«Մեր առաջարկած տարբերակը կարճաժամկետ հատվածում իրականանալի է: Այդ պատճառով ենք այդ լուծումն առաջարկում: Ինչ վերաբերում է «Ընտրական օրենսգրքի» նոր տարբերակին, ապա թեև նոր տեքստին ամբողջապես ծանոթ չեմ, քանի որ «Ժառանգություն» կուսակցության հետ դեռևս որևէ հանդիպում չի եղել, սակայն կարծում եմ, որ բոլոր հնարավորությունները կան նորմալ ընտրական օրենսգիրք ընդունելու համար: Ոչ միայն ռեյտինգային համակարգը վերացնելն է կարևոր, այլև կրկնաքվեարկություններ, լցոնումներ, ուղղորդված քվեարկություններ կազմակերպելը թույլ չտալը»,- «Փաստ»-ի հետ զրույցում ասաց Ա. Մարտիրոսյանը:

Կուսակցության ղեկավարն, իր խոսքով, մի փոքր համաձայն չէ այն բնորոշմանը, թե քաղաքական դաշտն այս պահին ամայացած է, քանի որ, այնուամենայնիվ, կան քաղաքական միավորներ, որոնք անցած տարիների ընթացքում պայքարել են: Իսկ իրականությունն այն է, որ քաղաքական դաշտ, որպես այդպիսին, ընդհանրապես չկա:

«Եթե Սահմանադրական հանրաքվեի ժամանակ կատարված կեղծիքների հետևանքով քաղաքական դաշտը մեռավ, ապա ԱԺ ընտրությունների ժամանակ այն ուղղակի թաղվեց: Բայց հիմա, բարեբախտաբար, բացվել է այդ դաշտը, և որքան էլ իշխանությունները նախկինում փորձել են վերացնել քաղաքական դաշտը, որոշներն այնուամենայնիվ պայքարի ուժով մնացել են: Ու թեև այս ընթացքում կորցրել են նախկին հզորությունը, սակայն դրանք կան, ինչը հույս է ներշնչում»,- ասաց Ա. Մարտիրոսյանը:

Ինչ վերաբերում է ծրագրային և կազմակերպչական հարցերին, «Ժառանգության» առաջնորդը խնդիր չի տեսնում, քանի որ իրենք հիմա էլ պատրաստ են, բայց որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է մինչև տարեվերջ կազմակերպել, նրա կարծիքով, երկու կարծիք լինել չի կարող: 

Չշրջանցելով օրվա թոփ թեման՝ Մարտիրոսյանը նշեց, որ իրեն նույնպես ամենաշատը ոչ թե Մ. Գրիգորյանին պատկանող շենք-շինություններից հայտնաբերած զինտեխնիկան է հետաքրքրում, այլ այն նամակների բացահայտումը, որոնք ոչ այդքան քրեական, այլ ավելի շատ բարոյական ենթատեքստ ունեն:

«Այն, ինչ տեսանք, որևէ բարոյական սկզբունքի մեջ չի տեղավորվում: Եվ եթե անգամ տարբեր հանցագործություններ հնարավոր է մարդկայնորեն «հասկանալ», ապա երեխաների կողմից ուղարկածը թալանելը որևէ արդարացում ունենալ չի կարող: Ինչ վերաբերում է թալանին, ապա ակնհայտ է, որ նա այդ ամենը միայնակ չէր կարող իրականացնել, և դրա մասին թե՛ նախկինում, թե՛ հիմա հատուկ ծառայություններն իմացել են, քանի որ նրանք նման քայլերի մասին շատ արագ են տեղեկանում: Եվ համոզված եմ, որ այն ժամանակ նույնպես զեկուցել են օրվա իշխանություններին: Այստեղ նաև խնդիր կա բարձրագույն իշխանության տեղեկացված լինելու և նրանց կողմից թողտվության մատնելու կամ հանցագործությունը կոծկելու վերաբերյալ, այդ թվում նաև զենքի առկայության մասով: Այսինքն, հանցագործության մասին իմանալն ու այն չբացահայտելը նույնպես հանցագործություն է, իսկ որ նման երևույթ առկա է, կասկած լինել չի կարող: 

Այնպես որ, խոսքը ոչ միայն նախկին պատգամավորի, այլ շատ ավելի մեծ շրջանակների մասին է, որոնք նույնպես պետք է բացահայտվեն»,- ասաց Ա. Մարտիրոսյանը:

Խոսելով հակահեղափոխականների կողմից ռևանշի գնալու և Մ. Գրիգորյանին որպես «քաղաքական հետապնդման զոհ» ներկայացնելու միջոցով սադրանքի գնալու հնարավորության մասին՝ «Ժառանգություն» կուսակցության ղեկավարն ասաց, որ այն, ինչ հայտնաբերվել է, ոչ թե անձի կամ Հանրապետական կուսակցության հետ է ասոցացվում, այլ՝ մարդկային արժեհամակարգի:

«Անկախ անուններից, նման մարդիկ կան բոլոր կուսակցություններում, տարբեր միավորումներում և բիզնես շրջանակներում: Այդ է պատճառը, որ այդ խնդիրն ամեն դեպքում ինձ համար բաց է մնում: Եվ պարտադիր չէ, որ հակահեղափոխություն անունն անպայման Հանրապետական կուսակցություն անվան հետ կապ ունենա: Ինչ վերաբերում է հակահեղափոխությանը, ապա պետք չէ մոռանալ, որ թե՛ դատական համակարգը, թե՛ լրատվական դաշտը մնացել են նախկին իշխանությունների տիրապետության տակ և չի կարելի բացառել, որ դատական համակարգը սկսի իրեն դրսևորել և իրականությանը չհամապատասխանող որոշումներ նույնպես ընդունի: Կարճ ասած՝ իրավական ճյուղերից 2,5-ը և 4-րդ իշխանության ճնշող մեծամասնության «փաթեթը» դեռևս նախորդ իշխանությունների ձեռքում է, ինչն անկասկած մտորումների տեղիք է տալիս»,- ասաց Ա. Մարտիրոսյանը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli