Yerevan, 19.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


2018թ.-ի առաջին եռամսյակում Յունիբանկն ապահովել է ավելի քան 472 մլն ՀՀ դրամի շահույթ

ECONOMICS

Այսօր` հունիսի 20-ին կայացավ «Յունիբանկ» ԲԲԸ-ի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը, որում ամփոփվեցին 2017թ.-ին բանկի աշխատանքի արդյունքները և ներկայացվեցին զարգացման հետագա ծրագրերը: Հաշվետու տարում բանկի ակտիվներն աճել են գրեթե 9.5% և կազմել 202.7 մլրդ ՀՀ դրամ, իսկ պարտավորությունները, աճելով 11%-ով, գերազանցել են 167.4 մլրդ ՀՀ դրամը: Բանկի ընդհանուր կապիտալը կազմել է ավելի քան 35.4 մլրդ ՀՀ դրամ: Բանկի վարկային ներդրումների ծավալն աճել է 14%` գերազանցելով 135 մլրդ ՀՀ դրամ: 

2017թ.-ին Յունիբանկում մեծ աշխատանք է տարվել սպասարկման որակի և մատուցվող ծառայությունների բարելավման ուղղությամբ: Արդյունքում Յունիբանկն առաջատար դիրքեր զբաղեցրեց մանրածախ շուկայում` օրական տրամադրելով ավելի քան 1 000 վարկ: Այսօր բանկն ունի 360 000 հաճախորդ և 173 բաժնետեր: 



«Հաշվետու տարում Յունիբանկն ապահովեց աճի բարձր տեմպ գործունեության բոլոր հիմնական ուղղություններով: Յունիբանկի համար ակտիվների ռեկորդային ցուցանիշը հնարավոր եղավ ապահովել վարկավորման ծավալների ընդլայնման, պորտֆելի դիվերսիֆիկացման և ռիսկերի կառավարման համակարգի բարելավման շնորհիվ: Բանկի ակտիվների որակի բարելավումը գնահատեց նաև Moody’s գործակալությունը և բարձրացրեց Յունիբանկի վարկանիշը մինչև B2 մակարդակի` կայուն կանխատեսմամբ: Այսօր բանկն ունի 360 000 հաճախորդ և 173 բաժնետեր, որոնք Յունիբանկն ընդունում են որպես վստահելի և հուսալի գործընկեր», - իր ելույթում նշեց Յունիբանկի Խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանը: 

2018թ.-ին ևս Յունիբանկը շարունակել է ակտիվ տեմպերով աճը և գերակատարել բիզնես-պլանը: Առաջին եռամսյակում Յունիբանկն ապահովել է ավելի քան 472 մլն ՀՀ դրամի շահույթ, ինչն էապես կնպաստի բանկի ներդրումային գրավչության բարձրացմանը: 

«Յունիբանկի զարգացման ռազմավարության շրջանակներում 2020թ.-ին մենք նախատեսում ենք ապահովել արդեն իսկ 4 մլրդ ՀՀ դրամի շահույթ, ինչպես նաև` բանկի ակտիվների զգալի աճ: Մասնավորապես բանկի մանրածախ վարկավորման գծով շուկայի մասնաբաժինը կհասնի մինչեւ 13%-ի, ապառիկ վարկավորման գծով` մինչև 40%-ի, իսկ կորպորատիվ վարկավորման գծով` մինչև 10%-ի: Նախատեսում ենք նաև բանկային քարտերի քանակի ավելացում` տարեկան 80.000-ից մինչև 100.000 հատի», - նշեց Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը: 

Բաժնետերերի ժողովը հաստատեց բանկի Խորհուրդը հետևյալ կազմով` Գագիկ Զաքարյան, Գեորգի Պիսկով, Վարդան Աթայան, Էդուարդ Զամանյան, Հրահատ Արզումանյան, Դավիթ Փափազյան, Արտեմ Կոնստանդյան: 



«Ինչպես գիտեք, 2017թ.-ին բանկի ղեկավար կազմում տեղի ունեցավ փոփոխություն և Մեսրոպ Հակոբյանը զբաղեցրեց բանկի Վարչության նախագահի պաշտոնը, իսկ Վարդան Աթայանն ընդունեց մեր առաջարկը` շարունակելու իր աշխատանքը Խորհրդի կազմում: Խորհրդի նոր անդամ Արտեմ Կոնստանդյանը ևս բանկային մեծ փորձ ունի: Վստահ ենք, որ համատեղ աշխատանքի շնորհիվ Յունիբանկը կշարունակի իր ակտիվ զարգացումը` որպես հաճախորդամետ և իննովացիոն բանկ: Մենք երախտապարտ ենք մեր բաժնետերերին և հաճախորդներին վստահության և լոյալության, բանկի անձնակազմին` համատեղ աշխատանքի համար: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում նաև Կենտրոնական բանկին և Հայաստանի բանկերի միությանն աջակցության և օժանդակության համար» - եզրափակեց իր խոսքը Գագիկ Զաքարյանը:

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli