Yerevan, 19.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Մշակութային կյանքի ակտիվացումից մինչև աղբահանության լուծումներ. Նոյեմբերյանի երիտասարդներն օրինակ կլինեն

INTERVIEW

Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում ապրող, ստեղծագործող, մասնագիտությամբ նկարիչ-դիզայներ Նանե Գասպարյանի հետ զրուցել ենք համայնքի զարգացման, մշակութային կյանքի և առաջիկայում նախատեսվող մի ծրագրի մասին, որը տեղի երիտասարդների համոզմամբ` զբոսաշրջության զարգացման հիմքերից մեկն է դառնալու:

Նանե Գասպարյանը սկսեց մշակույթից

«Վերջերս ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնի «Ասպարեզ» թատրոնը ներկայացրեց Գիլերմե  Ֆիգեյրետոյի «Եզոպոս» պիեսը: Ներկայացման բեմադրիչն  արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ, լրագրող, հրապարակախոս, արցախյան պատերազմի վետերան Սամվել Բեգլարյանն է: Կարծում եմ՝ ներկայացումն էլի կցուցադրվի: Ըստ իս՝ այլ վայրերում  այն ներկայացնելու ցանկություն ևս կա»,- Past.am-ի հետ զրույցում ասաց Նանե Գասպարյանը՝ հավելելով, որ ներկայացման պրեմիերայի ավարտին  բեմադրիչ Սամվել Բեգլարյանը  ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ է ստացել:

Նանե Գասպարյանը ներկայացման բեմանկարիչն է: Մշակույթի կենտրոնի հետ նախկինում էլ է համագործակցել, բայց «Ասպարեզ» թատրոնի հետ առաջին անգամ է աշխատել:

Նա համոզված է՝ երիտասարդ ստեղծագործողի համար Նոյեմբերյանում ապրելն առաջին հերթին հետաքրքիր է: Նանեի համար խնդիրները տեխնիկական են: Թեև խոսում է «խնդիրների» մասին, բայց դրականն է տեսնում:

«Ի տարբերություն ավելի մեծ քաղաքների՝ բեմանկարչի համար այստեղ տեխնիկական հնարավորություններն այդքան էլ  շատ չեն: Այդ ամենը կարելի էր տպագրական մեթոդով իրականացնել, բայց քանի որ այդ միջոցները չկան, մենք հիմնականում ձեռքով ենք աշխատում: Թեև այդ միջոցները ցանկալի կլինեին, բայց ձեռքով կատարած աշխատանքը թատրոնին կենդանի շունչ է հաղորդում»,-նշեց նա:

Թեև Նանե Գասպարյանը արվեստի ոլորտի ներկայացուցիչ է, նաև ակտիվ է համայնքին վերաբերող այն  նախաձեռնություններում, որոնք իր մասնագիտության հետ առնչություն չունեն:  Համայնքի զարգացման վերաբերյալ  նրա, և համայնքի այլ երիտասարդների տեսլականը Նոյեմբերյանում հետզհետե կյանքի է կոչվում:

Փորձում են մասնակից լինել ու ինչ-որ բան անել

«Քանի որ շատերն այս փուլում արձակուրդի մեջ են, հիմա շատ միջոցառումներ չեն կազմակերպվում: Բայց կա ինտելեկտուալ ակումբ, ուր հաճախում ենք: Այդ ակումբը երիտասարդների համար քիչ թե շատ զբաղմունք է: Բացի այդ՝ վերջին մեկ տարվա ընթացքում ակտիվորեն  մշակութային միջոցառումներ են կազմակերպվում: Մշակութային կյանքի ակտիվացումը մարդկանց  համայնքում կպահի, իսկ բացակայությունը համայնքից դուրս գալու, և այլ ճանապարհ գտնելու պատճառ կդառնա: Հիմա փորձ է արվում ինչ-որ բան անել այդ ակտիվությունը ստեղծելու և այն պահպանելու ուղղությամբ»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Ակտիվությունը չի դրսևորվում միայն մշակույթով

«Վերջերս մեզ մոտ ցանկանում էին հանք բացել: Մեր երիտասարդները միասնականություն  ցուցաբերեցին, ակցիա և ստորագրահավաք իրականացրեցին: Արդյունքում գործընթացը դադարեց: Հիմա էլ ուզում ենք աղբահանության, աղբի վերամշակման հարցերով զբաղվել: Կարծում եմ՝ կստացվի:  «Չնախատեսված վայրում աղբը թափելը վնաս է». մեր առաջին  նպատակն այս մեսիջը մարդկանց հասցնելն է: Եթե մարդիկ ինֆորմացվեն՝ չեն թափի: Բացի այդ՝ մեր ուժերով որոշել ենք գեղեցիկ նկարազարդումներով մեծ աղբամաններ սարքել: Այդ գունազարդումները հոգեբանական ազդեցություն կունենան: Ըստ իս՝ նաև նման աղբամանների բացակայությունն է պատճառը, որ աղբն աղբամանում չեն գցում: Թե ի՞նչ մեթոդներով ենք մեր ասելիքը հասցնելու, առայժմ չեմ ուզում մանրամասնել՝ անակնկալ է: Միայն կարող եմ ասել, որ Նոյեմբերյանի երիատասարդները, ուսանողները, դպրոցականներն ու մի շարք հ/կ-ներ որոշել են հավաքվել, և իրականացնել այդ նախագիծը: Այն բացառապես կամավորական սկզբունքով է: Այն մեր նախաձեռնությունն է,  որով ուզում ենք օրինակ լինել մյուսների համար»,-ասաց նա:

Նանե Գասպարյանը շեշտեց՝ ցանկանում են զբոսաշրջությունը զարգանա նաև իրենց համայնքում. «Դրա համար առաջինը մաքրության հարցով պետք է զբաղվենք, որ զբոսաշրջիկները չտեսնեն  գեղեցիկ լուսանկար, բայց գան և այդ հատվածի հակառակ կողմում աղբանոցների վերածված հատվածներ տեսնեն:  Մեզ մոտ երիտասարդական հավաքներ շատ են եղել: Բազմիցս ենք նշել, որ մեր տարածքը նպաստավոր է էկոտուրիզմի զարգացման համար:  Մարդկանց համար շատ հետաքրքիր է տեղի կենցաղը, բնությունը: Նրանք ուզում գալ, զգալ մթնոլորտը: Բացի այդ՝ ունենք պատմա-մշակութային վայրեր, կարելի է քայլարշավներ կազմակերպել: Հյուրատների հարցը խնդիր էր, բայց հիմա այդ ոլորտը կարծես զարգանում է: Կան ազատ տներ, ուր զբոսաշրջիկները գալիս են ու որոշ ժամանակով հյուրընկալում: Այդ տները հիմնականում Բերդավանում և Ոսկեպարում են: Սահմանամերձ բառից շատերը վախենում են (ծիծաղում է -խմբ.), բայց նրանց նաև հետաքրքրությունն ու ադրենալինն է մեզ մոտ բերում: Ունենք միջպետական ճանապարհ: Ուզեն-չուզեն՝ անցնում են: Մեծ հաշվով՝ սահմանամերձ ասվածը խնդիր չէ»:

Աննա Բադալյան

 

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli