Yerevan, 19.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ամփոփվել են հակակարկտային հրթիռային պաշտպանության համակարգի ներդրման պիլոտային ծրագրի արդյունքները

SOCIETY

Past.am

Սեպտեմբերի 14-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Հակակարկտային հրթիռային պաշտպանության համակարգի ներդրման պիլոտային ծրագրի արդյունքներն ամփոփելու և հետագա զարգացման հնարավորությունները գնահատելու, ինչպես նաև անկանոն տեղադրված գազագեներատորային հակակարկտային կայանների տեղափոխման վերաբերյալ համապատասխան եզրակացություն ներկայացնելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը՝ ԱԻ նախարարի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Արամ Թանքարյանի նախագահությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, նիստին մասնակցում էին հանձնաժողովում ընդգրկված տարածքային կառավարման և զարգացման, բնապահպանության, գյուղատնտեսության և այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ ու հրավիրված մասնագետներ:

Ողջունելով նիստի մասնակիցներին և ներկայացնելով կազմին՝ Արամ Թանքարյանը նշեց. «Հակակարկտային հրթիռային պաշտպանության համակարգի ներդրումը շատ կարևոր է մեր երկրի տնտեսության համար: Ամբողջ աշխարհում դեռևս չի հաջողվել ստեղծել հակակարտկային մի համակարգ, որը կկարողանա ամբողջովին ապահովագրել մարդկությանը կարկտից: Նույնիսկ առաջադեմ երկրներից ԱՄՆ-ում վերջերս Այովա նահանգում գրանցվել է 300-400 գրամ քաշ ունեցող կարկուտ: Ներդրվող համակարգը հնարավորինս կնվազեցնի կարկտից առաջացող վնասի չափը»:

Հակակարկտային հրթիռային պաշտպանության համակարգի ներդրման պիլոտային ծրագրի արդյունքները և հետագա զարգացման հնարավորությունները հանգամանալից ներկայացրեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Սուրեն Հովսեփյանը: Նա իր խոսքում ընդգծեց, որ 2017 թվականին ՀՀ ԱԻ նախարարությունը ակտիվ աշխատանքներ է ձեռնարկել հակակարկտային պաշտպանության զարգացման և առավել արդյունավետ համակարգի ստեղծման ուղղությամբ: Արտակարգ իրավիճակների և գյուղատնտեսության նախարարության միջգերատեսչական աշխատանքային խումբը քննարկել և կարկտի դեմ պայքարի նոր տեխնիկական միջոցների ներդրման մանրամասն ուսումնասիրություն իրականացնելու աշխատանքներում նպատակահարմար է համարել ներգրավելու նաև միջազգային մասնագիտացված կազմակերպություններին:

«Հրթիռային պաշտպանության եղանակն այսօր ավելի կատարելագործված է և փորձված: Առաջին քայլն արված է: Ստեղծվել է հակակարկտային կայանների մեկ կենտրոնից կառավարվող համակարգ: Պիլոտային ծրագրով ձեռք են բերվել 3 հրթիռային արձակիչ կայաններ և 126 ԱՍ տեսակի հակակարկտային հրթիռներ: Արդիականացվել է Արագածոտնի ռադիոլոկացիոն կայանը», - նշեց Ս. Հովսեփյանը:

Հակակարկտային պաշտպանության հրթիռային և գազագեներատորային եղանակների մասին մասնակիցներին ներկայացրեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի, ՄԵՎԱՆ կենտրոնի պետ Արթուր Հովսեփյանը:

Ամփոփելով նիստը՝ Արամ Թանքարյանը շնորհակալություն հայտնեց զեկուցողներին և գերատեսչությունների ներկայացուցիչներին, հրավիրվածներին` կատարված աշխատանքների, քննարկումների և առաջարկությունների համար` նշելով, որ միասնական աշխատանքով միայն կարելի է լուծումներ գտնել կարևորագույն խնդիրները հաղթահարելու համար:

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli