Yerevan, 19.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Անդորր փոթորկից առա՞ջ, թե՞ վերադարձ կառուցողականության դաշտ. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախորդ օրերին Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավն աչքի ընկավ փոխադարձ և անկանոն կրակահերթերով: Իշխանության նախաձեռնությամբ սկսված հակաքարոզչության ալիքը անմասն չթողեց քաղաքական ուժերից շատերին: Արդյունքում արձանագրվեց, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ընտրությունները բացառապես հակաքարոզչական բովանդակությամբ լցվեցին՝ զերծ մնալով ծրագրային պայքարի բաղադրիչից:

Իհարկե, որևէ երկրում որևէ ընտրություն մանկապարտեզի տոնական հանդես չէ, ոչ էլ թատերական ներկայացում, որտեղ պետք է գերիշխի լռությունը և քնքշությունը: Ընտրությունն ինքնին միշտ կոշտ գործընթաց է: Բայց մեր մոտ այդ կոշտ գործընթացը միշտ ունի պոտենցիալ՝ վերածվելու թշնամության և կամուրջների տոտալ այրման:

Բարեբախտաբար, արդեն երեկ որոշակի դրական միտումներ սկսեցին նկատվել՝ քարոզարշավի մասնակիցները որոշակիորեն մեղմացրեցին հռետորաբանությունը, ըստ էության, նաև արձանագրելով, որ պետք է վերադառնալ առավել համագործակցային հուն: Իհարկե, լրիվ չթուլացնելով «դոզան»: Ինչքանով այս «մեղմացումը» շարունակություն կստանա, կտեսնենք առաջիկա երկու օրերին, չնայած, պետք է արձանագրել, որ նախորդ օրերի կուտակված մաղձն այնքան շատ է, որ մեկ–երկու օրում դրանից ազատվել չի ստացվի:

Ներկայումս տիրող հարաբերական անդորրն այս իմաստով վտանգ ունի լինել սպասվող փոթորիկի նախաբան և կառուցողական դաշտ հիմնովին վերադառնալու համար գործընթացը կարիք ունի շատ կոնկրետ հայտարարությունների, ուղերձների: Միայն հրադադարն ինքնին չի նշանակում, թե պատերազմն ավարտվել է: Այն կարող է նշանակել, որ, օրինակ, կողմերը հոգնել են կամ փամփուշտն է վերջացել, բայց պատերազմը ավարտելու և պայքարն, այսպես ասած, դիվանագիտական հուն տեղափոխելու համար անհրաժեշտ է, որ քաղաքական դերակատարները հստակեցնեն իրենց հիմնական թիրախներն ու շահերը: Ընդ որում, խոսքը, հատուկ շեշտենք, միայն նախընտրական փուլին չի վերաբերում, այլ, որ պակաս կարևոր չէ, նաև հետընտրական պրոցեսներին: Այս իմաստով հիմնական անելիքը հենց տեղեկատվական պատերազմի նախաձեռնողինն է՝ իշխանությանը, որը լինելով փաստացի երկրի քաղաքական օրակարգի հիմնական թելադրող, պետք է հստակ ուղենիշներ տա սպասվող ընտրությունների բնույթի ու հետագայի առումով: 

Արդեն առիթ ունեցել ենք խոսելու այն մասին, որ ներկայիս իրավիճակում առավել կենսական է ընտրությունների ազատ, արդար, թափանցիկ և մրցակցային լինելու բաղադրիչը: Եվ այդ բաղադրիչի կենսագործման երաշխավորը նոր իշխանություններն են: Ցավոք, նախորդ օրերին այս բաղադրիչը երկրորդվել էր ընտրություններում անվերապահ հաղթանակ տանելու, ավագանիում բացարձակ մեծամասնություն ունենալու նպատակին, ինչն էլ իր հերթին հանգեցրել էր փոխադարձ ատելության և հակաքարոզչության հայտնի դրսևորումներին: Հիմա, եթե կա գիտակցում, որ հարաբերական անդորրը պետք է բերել կայուն, կառուցողական դաշտ, առնվազն պետք են քաղաքական հայտարարություններ, իսկ որ ավելի արդյունավետ կլինի, կոնկրետ քայլեր, որ նոր իշխանությունը առնվազն չի ստորադասում ընտրությունների որակը այդ ընտրություններում իրենց համար ցանկալի արդյունքներից: 

Վերջիվերջո, որևէ ընտրությամբ քաղաքական կյանքը չի ավարտվում: Այն թյուր մտայնությունը, որ ընտրությունները շուտով ամեն ինչ կգցեն իրենց տեղը, ապագայում ցույց է տալու իր անպտուղ էությունը: Իշխանությունը, որպես քաղաքական կյանքի հիմնական նախագծող, պետք է հասկանա, որ պատասխանատու է և հոգ է տանում ոչ միայն իր ներկայացրած քաղաքական ուժի ձայների համար, այլևս, ըստ էության, պատասխանատու է ընդհանրապես քաղաքական դաշտի առողջացման համար: Այդ առողջացումն ապահովելու համար նա ունի բավարար գործիքներ: 

Որևէ կերպ չնսեմացնելով որևէ ուժի՝ընտրություններում հաղթելու բնական ձգտումը, ամեն դեպքում պետք է ֆիքսենք, որ քաղաքական դաշտը միայնակ զբաղեցնել, միայնակ ներկայացնել հնարավոր չէ: Հետևաբար, անկախ նրանից, թե ընտրություններում նոր իշխանությունը կունենա պարզ, թե բացարձակ մեծամասնություն, չի ունենա մեծամասնություն և ստիպված կլինի որևէ ուժի հետ կոալիցիա կազմել, թե կլինի լոկալ ընդդիմություն պետք է մեկընդմիշտ արձանագրել, որ ուզած, թե չուզած, կարիք է լինելու աշխատել նաև այլ քաղաքական ուժերի հետ:

Քարոզարշավային մի քանի օրվա բուռն բախումներին հաջորդած հարաբերական անդորրն այս իմաստով շանս է տալիս վերադառնալ կառուցողական հուն և դա անել բավական երկարաժամկետ հեռանկարով: Այլապես կարող է ստացվել, որ անդորրն իսկապես ժամանակավոր է, և որ առաջիկայում մեզ նորից սպասվում են իրարամերժության և հարձակումների նոր դրսևորումներ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli