Yerevan, 19.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Իրավացի՞ են բժիշկները, երբ դեղորայքի հետ արգելում են ալկոհոլ օգտագործել

LIFE


Մենք գիտենք, որ...

 

Դեղորայք ընդունելիս ալկոհոլ օգտագործել չի կարելի: Բժիշկները սա հատկապես շեշտում են հակաբիոտիկներ նշանակելիս:

Իրականում այնքան էլ այդպես չէ:

Բժշկական հետազոտությունները ցույց են տվել, որ ալկոհոլը չի թուլացնում բուժական դեղորայքի մեծ մասի ազդեցությունը և հիմնականում չի առաջացնում կողմնակի բարդություններ: Իհարկե, այստեղ առկա են նաև բացառություններ:

Եթե հակաբիոտիկներով բուժման կուրս նշանակած բժշկին հարցնեք, թե ինչու չի կարելի կուրսի ընթացքում ալկոհոլ օգտագործել, ապա կստանաք հավանական երկու պատասխան. կա՛մ՝ ալկոհոլը կթուլացնի հակաբիոտիկի բուժական էֆեկտը, կա՛մ՝ այդ համադրությունը կբերի կողմնակի բարդությունների: Բացատրել այդ մեխանիզմները ոչ ոք չի կարողանա, որովհետև բացառությամբ ցեֆալոսպորինային խմբի հակաբիոտիկների և մետրանիդազոլի (սրանք դանդաղեցնում են ալկոհոլի տրոհման պրոցեսը, որի հետևանքով օրգանիզմում կուտակվում է քացախային անհիդրիդ, որը կարող է բերել գլխացավերի , սրտխառնոցի, փսխման, հևոցի և այլն), մնացած դեպքերում ալկոհոլը ոչ մի կերպ չի ազդում հակաբիոտիկի վրա, անգամ եթե այն հաբերի տեսքով է: Իհարկե, այս ամենը չի նշանակում, որ ալկոհոլը օգնելու է արագ ապաքինմանը: Բայց այստեղ մի ուրիշ պահ էլ կա: Ցանկացած դեպքում ալկոհոլը ինչ–որ չափով խանգարելու է: Հարցն այն է, որ ալկոհոլի ազդեցությամբ օրգանիզմը ջրազրկվում է, այսինքն՝ ալկոհոլը ունի միզամուղ էֆեկտ, իսկ սա նշանակում է, որ օրգանիզմում կուտակվող հակաբիոտիկի անհրաժեշտ բուժիչ քանակությունը աննշան քանակով պակասում է, քանի որ մեզի հետ հակաբիոտիկն էլ է արտազատվելու: Բացի այդ, պետք է հիշել, որ եթե ստանում ես դեղորայքային բուժում, նշանակում է որոշակի հիվանդություն կա, այսինքն՝ օրգանիզմը թուլացած է, և հետևաբար պետք չէ այն ևս մեկ անգամ կրկին ծանրաբեռնել ալկոհոլ օգտագործելով:

Հետաքրքիր են վարկածները, թե ինչու է զարգացել կարծիքը, որ հակաբիոտիկի հետ ալկոհոլ օգտագործել չի կարելի: Կա երկու այդպիսի վարկած: Առաջինն այն է, որ առաջ հակաբիոտիկները բավականին տարածված վեներական հիվանդությունների բուժման ժամանակ նշանակելիս՝ բժիշկները դիտավորյալ նույնիսկ մեկ բաժակ ալկոհոլային խմիչք օգտագործելը արգելելով՝ պատժել են անառակ կյանք վարող հիվանդներին: Ըստ մյուս վարկածի, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին օգտագործվող նոր հայտնագործված պենիցիլինը (առաջին հակաբիոտիկը) շատ արդյունավետ, թանկարժեք և դեֆիցիտ դեղ էր: Ընդ որում, այնքան քիչ էր, որ անգամ պենիցիլինով բուժվող հիվանդի մեզն էին վերցնում և նրանից պենիցիլինը անջատում՝ կրկնակի օգտագործելու համար: Իսկ բուժվող հիվանդներին այն ժամանակ թույլատրվում էր գարեջուր խմել, բայց դրա ժամանակ մեզի քանակը շատանում էր, իսկ դեղի կոնցենտրացիան այդ մեզի մեջ՝ պակասում: Այդ ժամանակ էլ հենց բժիշկները հայտարարեցին, որ հակաբիոտիկի հետ սպիրտային խմիչք օգտագործելը խստագույնս արգելվում է:

Ինչպես ասում են, չկա չարիք առանց բարիքի: Երբեմն ինչ–ինչ պատճառներով հարկավոր է լինում քաղաքավարի կերպով հրաժարվել ալկոհոլ օգտագործելու առաջարկից: Այս դեպքում օգնության կարող է գալ պատճառաբանությունը, թե ստանում ես հակաբիոտիկի կուրս, և ալկոհոլն արգելված է: Բայց հնարավոր է նաև հակառակը, ստանում ես հակաբիոտիկի կուրս և քեզ կանչել են խաի: Ահա, հենց այս դեպքում է, որ երևի թե կարիք չկա հրաժարվել «խաշային» երեք բաժակ օղուց, թե չէ բուժումը գուցե ավելի ձգձգվի:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

 

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli