Yerevan, 18.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Բոլորի վարչապետը լինելու ռիսկը և «իզմերից» խուսափելու խորքային պատճառները. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը (հեղինակ՝ Լևոն Մարգարյան) գրում է

Նախօրեին Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը առիթ ունեցավ խոսելու Հայաստանում բավական զգայուն մի թեմայի՝ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց մասին: Փաշինյանն այս մասին խոսելով՝ ամեն դեպքում նշեց, որ իր համար ավանդական հայկական ընտանիքը բարձրագույն արժեք է, բայց փորձեց խնդրին նայել նաև այլ կողմից՝ հիշատակելով Ֆրանսիայում իր հետ պատահած մի դեպք, երբ նա հանդիպել էր Հայաստանից արտագաղթած մի տղայի, ով միասեռական է: 

Այս թեմայով խոսելիս Փաշինյանն ակնհայտորեն զգուշավորություն էր դրսևորում: Մի կողմից՝ նա անընդհատ ընդգծում էր ավանդական ընտանիքի հարցում իր դիրքորոշումը, մյուս կողմից էլ փորձում էր, այսպես ասած, չնեղացնել ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց: Մեծ հաշվով, սակայն, որևէ կոնկրետ դիրքորոշում այս հարցով Փաշինյանը չհայտնեց՝ առաջարկելով բոլորով մտածել, թե ինչպիսին է լինելու մեր դիրքորոշումն այս հարցում:

Փաշինյանի նման պահվածքի հիմքերը որոշակիորեն հասկանալի են: Նա իշխանության է եկել համաժողովրդական հեղափոխության արդյունքում, ինչը ենթադրում է, որ նրան պաշտպանում են հասարակության տարբեր, հաճախ իրար հետ հակադիր հայացքներ ունեցող խմբեր: Հետևաբար որպես համաժողովրդական ղեկավար՝ Փաշինյանը չի կարող այս հարցում նժարը թեքել այս կամ այն կողմ: Հեղափոխության օրերին, դրանից հետո էլ Փաշինյանը քանիցս հայտարարել է, որ ինքը «իզմեր» չունի, որևէ գաղափարախոսության չի հարում և իր միակ գաղափարախոսությունը հայաստանակենտրոնությունն է: Այս ձևակերպումը Փաշինյանն առավելապես կիրառում է տնտեսական և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերում: Սակայն նույն այս դիրքորոշումը, այսինքն՝ իզմերի բացակայությունն ակնհայտ դարձավ նաև ԼԳԲՏ անձանց հետ կապված ԱԺ–ում հնչեցրած տեքստում: 

Բայց, եթե արտաքին քաղաքականության հարցում «իզմերի» բացակայությունը կարող է հիմնավորվել հավասարակշիռ արտաքին քաղաքականություն ունենալու ձգտմամբ, տնտեսության մեջ էլ այդ իզմերը հնարավոր է հիմնավորել ավելի ներառական, ընդգրկուն, դասագրքային սահմանումներից անկախ քաղաքականություն ունենալու պատճառաբանություններով, ապա վերոնշյալ զգայուն թեմաներով ամեն դեպքում զգուշավորությունը երկար տևել չի կարող: Մանավանդ, որ այդ զգուշավոր ելույթը նույնիսկ յուրաքանչյուր կողմ ընկալել ու ներկայացրել էր ըստ իր մոտեցումների ու հայացքների:

Համաժողովրդականության բաղադրիչն անխոս կարևոր է և օրինաչափ հեղափոխության տրամաբանության կոնտեքստում: Բայց երկարատև հեռանկարում համաժողովրդականությունը կարող է բերել կոնկրետ քաղաքական պատասխանատվության բացակայությամբ այս կամ այն որոշումն ընդունելիս: Իշխանության խնդիրն, ի վերջո, բոլորին դուր գալն ու երջանկացնելը չէ: Դա անհնար է նաև տեխնիկապես: Ցանկացած իշխանություն, ցանկացած քաղաքական ուժ պատասխանատու է և իրացնում է շատ կոնկրետ քաղաքական գիծ: Հաղթում է և իշխանություն ստանում է այն ուժը, որի առաջարկած գիծը, ծրագիրը, գաղափարախոսությունն այդ պահին ունենում է ամենաշատ համակիրները: 

Հասկանալի պատճառներով Հայաստանում քաղաքականությունը զրկված է եղել այդ ծրագրային–գաղափարախոսական բաղադրիչից: Որևէ ընտրություն չի եղել, որտեղ այդ բաղադրիչները կենսական նշանակություն կունենան: Մեծամասամբ քաղաքականությունը Հայաստանում եղել է ուժի ցուցադրություն: Իսկ ցավոտ, զգայուն հարցերում կրկին որդեգրվել է կոնկրետ տեսլականի բացակայությունը՝ հասարակության այս կամ այն հատվածին ընդդիմադիր ճամբար չմղելու նկատառումներով:

Հիմա, սակայն, առավել քան երբևէ, Հայաստանն ունի ծրագրային–գաղափարական քաղաքական դաշտ ձևավորելու հնարավորություն: Դրա ձևավորման առաջին պայմանն այն է, որ թե՛ սոցիալ–հոգեբանական, թե՛ տնտեսական ու քաղաքական առումով ցավոտ խնդիրներում կառավարությունը որդեգրի շատ կոնկրետ քաղաքականություն, որը գուցե չի բավարարի հասարակության այս կամ այն հատվածին: Ու եթե հեղափոխության սկզբի ամիսներին, պայմանավորված հրապարակի գործոնով ու համաժողովրդականության ազդեցությամբ, հնարավոր չէր որդեգրել կոնկրետ «իզմ», ապա ընտրությունները այդ «իզմերում» կողմնորոշվելու լավագույն առիթն են: Ի վերջո, երբ ցանկանում ես դուր գալ բոլորին, կարող է ստացվել այնպես, որ որևէ մեկին դուր չես գալիս:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli