Yerevan, 20.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ո՞վ կգա մի երկիր, որտեղ սնունդն ու շրջակա միջավայրը թունավորված են». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բնապահպան, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանի դիտարկմամբ, դժվար է ասել, թե այս կարճ ժամանակահատվածում բնապահպանական առումով ինչքան բան կարող է փոխված լինել, բայց որ կառավարության առաջնահերթությունների ծրագրից հանվել է հանքարդյունաբերության ոլորտը, դա արդեն իսկ հուսադրող երևույթ է: 

«Նախորդ իշխանությունների օրոք հայտարարվում էր, որ մեր երկրում առաջնահերթ պետք է զարգանան հանքարդյունաբերությունը, տուրիզմը և մաքուր գյուղատնտեսությունը: Բայց թե այս փոքր երկրում ինչպե՞ս կարող են այդ երեք իրարամերժ ոլորտները միասին զարգանալ, երբ հանքարդյունաբերությունը հիմքից կտրում է գյուղատնտեսությունը, առավել ևս՝ մաքուր գյուղատնտեսությունը զարգացնելու հեռանկարը: Նույնը տուրիզմին է վերաբերում: Ո՞վ կգնա մի երկիր, որտեղ սնունդը և շրջակա միջավայրը թունավորված են»,– ասաց Կ. Դանիելյանը: 

Կառավարությունն այսօրվա դրությամբ դադարեցրել է նաև մետաղային հանքերի շահագործման լիցենզիաների տրամադրումը: Խոսելով հանքերի շահագործման, ինչպես նաև վերականգնվող էներգետիկ կայանների կառուցման լիցենզիաների մասին՝ բնապահպանը նշեց, որ լիցենզիաները շատ մեղմ են, իսկ էկոլոգիական սահմանափակումները՝ շատ քիչ:

«Աշխարհում ընդունված չէ որտեղ պատահի մետաղական բաց հանքեր շահագործել կամ փոքր գետակի վրա 10–15 ՀԷԿ կառուցել: Փաստորեն, գետը ջրագծի են վերածել և էկոլոգիական վնաս հասցնելուց բացի, նաև երկրին են սոցիալական վնաս հասցնում: Մի կողմից ՀԷԿ–երի հարևանությամբ գտնվող բնակավայրերը զրկվել են իրենց հողատարածքները ոռոգելու հնարավորությունից, մյուս կողմից տնտեսվարողներն են խախտում արդեն նշածս մեղմ լիցենզիաների կետերը, որպեսզի գերշահույթ ստանան: Այս ամենի մեղավորը վերահսկողության ոչ նորմալ իրականացումն է եղել: Եվ արդյունքում մենք ունենք բազմաթիվ խնդիրներ, որոնք մեղմելու համար երկար տարիներ և շատ գումար է անհրաժեշտ»,– ասաց Կ. Դանիելյանը:

Բնապահպանի դիտարկմամբ, ի սկզբանե այնպիսի օրենսդրություն է մշակվել, որ հնարավոր լինի հանքը շահագործել, հարստանալ և հեռանալ: Հիմա հարկավոր է բավականին լուրջ փոփոխություններ իրականացնել, բայց թե որտեղից պետք է այն սկսել ու ինչպես պետք է առաջ շարժվել, այս պահին դեռևս դժվար է պատկերացնել: Հարցին, թե նախորդ իշխանությունների սխալ կառավարման պատճառով թույլ տրված սխալները շտկելու համար ինչո՞ւ պետք է իշխանությունները նոր վարկեր վերցնեն և քաղաքացիներին կրկին պարտքի մեջ գցեն, Կ. Դանիելյանը պատասխանեց.

«Հանքերից բացի մենք 23 թունավոր պոչամբար ունենք, որոնցից ոչ մեկը որևէ ստանդարտի չի համապատասխանում: Այսօրինակ խնդիրները լուծելու համար բավականին գումար, եռանդ և ժամանակ է հարկավոր: Բայց այս պահին ամենահրատապ խնդիրն այդ մոտեցումը դադարեցնելն ու այն այլևս չշարունակելն է»:

Խոսելով մայրաքաղաքի տարածքում և շրջակայքում շահագործվող հանքերի մասին՝ նա նշեց, որ դրանց թիվն արդեն հասել է 29–ի: Ուսումնասիրություններ կան, որ մայրաքաղաքի փոշին ծանր մետաղներ է պարունակում: Կարճ ասած՝ բնապահպանական խնդիրներն այնքան տարբեր են ու փոխկապակցված, որ կարծես թե բոլորս միասին հայտնվել ենք թակարդում: Ու թեև բնապահպանը հույս ունի, որ այնուամենայնիվ կհաջողվի դուրս գալ նման տխրագույն իրավիճակից, սակայն մինչև փորձագիտական հանրության և իշխանությունների միջև կապը հստակ չգործի, երկիրն այս քաոսային փոսից հանելը բավականին բարդ կլինի: 

«Ինձ զարմացնում է, որ, օրինակ, առողջապահության նախարարությունն ինչպես աշխատել է խորհրդային տարիներին, այդպես էլ շարունակում է աշխատել: Շարունակում են ժխտել շրջակա միջավայրի ազդեցությունը մարդկանց առողջության վրա: Եթե խորհրդային տարիներին Մոսկվայից հրահանգ էին ստանում, որ ամեն ինչ ծածկադմփոց անեն, ապա հիմա՞ ինչու են այդ քաղաքականությունը շարունակում: Առողջապահության նախարարության մասնագետները շարունակում են հայտարարել, որ իրենք մարդկանց առողջության վրա օդում առկա ծանր մետաղների ազդեցության որևէ հիմնավորում չունեն: Բայց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեր տարածքի օդային զանգվածում ծանր մետաղների քանակը շատ բարձր է, իսկ մարդկանց առողջությանը վերաբերող տվյալները վատագույնն են տարածաշրջանում: Ստացվում է, որ ողջ աշխարհում գիտեն այդ կապի մասին, իսկ մեր մասնագետներն այդ կապի մասին ոչինչ չգիտեն: Ուսումնասիրությունները ցույց են տվել նաև, որ երեխաների արյան և մազերի մեջ ծանր մետաղներ կան: Եվ այս պայմաններում ինձ համար հասկանալի չէ, թե առողջապահության ոլորտի մասնագետներն ինչպես կարող են հերքել դրանց ազդեցությունը մարդկանց առողջության վրա: Ամփոփելով նշեմ, որ բնապահպանությանը հասցված յուրաքանչյուր հարված իր ազդեցությունն է ունենում մարդու վրա, և մեր իշխանությունները վերջապես պետք է հարցերին այս տեսանկյունից մոտենան»,– ասաց Կ. Դանիելյանը:

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli