Yerevan, 19.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ձկներին շատ բարդ օր է սպասվում․ հունվարի 10-ի աստղագուշակը

LIFE

Խոյ: Հետաքրքիր օր է սպասվում: Արկածների, սուր զգացողությունների պակաս չեք զգա: Այդ ամենից ձեր գլուխը չեք կորցնի, ճիշտ կկողմնորոշվեք ստեղծված իրավիճակում և սխալներ թույլ չեք տա: Այսօր մասնագիտական հմտությունները դրսևորելու հրաշալի հնարավորություն կունենաք:

Հարազատների հետ տարաձայնություններ կունենաք, սակայն վեճերը լուրջ բնույթ չեն կրի և հումորի միջոցով կհարթվեն: Սիրո խոստովանություն կլսեք, ինչին սակայն լուրջ չեք վերաբերվի: Հաճոյախոսությունների պակաս չեք զգա:

Ցուլ: Հետաքրքիր իրադարձություններով հագեցած օր է սպասվում: Սեփական համառության և համախոհների աջակցության շնորհիվ՝ կկարողանաք հաղթահարել բոլոր խոչընդոտները: Փորձեք չխախտել ավանդույթները և գործել ընդունված կարգերի համաձայն: Այսօր օրիգինալ երևալ և ուշադրություն գրավել չարժե: Իմիջի փոփոխությունները ցանկալի չեն:

Հեշտությամբ ծանոթություններ կհաստատեք, սակայն դժվար թե հարաբերությունները լուրջ զարգացում ստանան: Ընտանիքում հնարավոր են տարաձայնություններ: Ֆինանսական հարցերի շուրջ վեճեր: Խուսափեք խոշոր գնումներ կատարելուց:

Երկվորյակ: Շատ ժամանակ կխլեն, առաջին հայացքից, անիմաստ թվացող խոսակցությունները, որոնք իրականում կարևոր ինֆորմացիայի աղբյուր կհանդիսանան, կօգնեն գտնել նոր համախոհներ՝ ձեր մտահաղացումներն իրականացնելու համար: Նպատակահարմար օր է կոնֆերանսների, սեմինարների, նմանատիպ այլ միջոցառումների մասնակցելու համար: Գործնական բնույթի, հեռանկարային ծանոթություններ հաստատելու հնարավորություն կունենաք:

Առավել զգույշ եղեք նոր ծանոթների հետ, նրանց վստահելու հարցում մի շտապեք: Հրաշալի օր է արտերկիր ուղևորության մեկնելու, օտար լեզուներ սովորելու համար:

Խեցգետին: Աշխատելու համար բարենպաստ օր է: Հնարավոր են որոշ մասնագիտական հաջողություններ:Կկարողանաք համոզիչ հաղթանակ տանել մրցակիցների և հակառակորդների նկատմամբ: Ձեր գործնական հմտություններն աննկատ չեն մնա: Ճիշտ վարքագիծ դրսևորելու դեպքում՝ հետաքրքիր առաջարկներ կստանաք այն մարդկանցից, ում հետ համագործակցությունն արդյունավետ կլինի:

Մտերիմների հետ հարաբերությունները լավ կդասավորվեն, եթե հին խնդիրներ չքննարկեք, անցյալի բարդ իրավիճակներ չվերհիշեք: Նպատակահարմար օր է զվարճալի ուղևորությունների, ճանաչողական էքսկուրսիաների համար:

Առյուծ: Կարող են խնդիրներ ծագել այն պատճառով, որ հակված եք հարցերը բարդացնել և միայն վատը տեսնել: Ցանկացած մեկնաբանության տակ ենթատեքստ եք փնտրում: Զգուշացեք ձեզ շրջապատող կանանցից: Անգամ եթե վերջիններս լավ են տրամադրված, միևնույն է, կարող են լուրջ վնաս հասցնել ձեզ:

Նպատակահարմար օր է ինքնուրույն աշխատելու, ստեղծագործական գործունեություն ծավալելու համար: Ամենաբարդ խնդիրներից անգամ հեշտությամբ գլուխ կհանեք: Գումարային հարցերում զգույշ եղեք, որոշ ֆինանսական գործեր կարող են ձգձգվել:

Կույս: Հաճելի ու թեթև օր է սպասվում: Խնդիրներ չեն ծագի, եթե ինքներդ չստեղծեք դրանք: Կարող եք տուրք տալ երևակայությանը և հարցերին հետաքրքիր մոտեցումներ տալ:Կհաջողվի լեզու գտնել նրանց հետ, ովքեր ձեզ այնքան էլ չեն համակրում:

Անձնական հարցերում ապավինեք ներքին ձայնին, այն այսօր չի հիասթափեցնի: Մտերիմների հետ հարաբերությունները ներդաշնակ են, միմյանց կհասկանաք և փոխզիջումների կգնաք: Նոր ծանոթությունները ցանկալի չեն, դրանք ձեզնից շատ ժամանակ կխլեն:

Կշեռք: Դրական միտումների ազդեցությունը կմեծանա, օրը հրաշալի կդասավորվի: Կատարած աշխատանքի դիմաց՝ արժանվույնս կպարգևատրվեք: Ստեղծագործական ներուժը բարձր է: Այսօր ձեր կայացրած որոշումները ճիշտ են և շատ օրիգինալ: Հնարավոր է համախոհներ գտնեք, ովքեր դեմ չեն լինի ձեզ պես սավառնել երկնքում:

Հարմար օր է որևէ նոր բան սկասելու համար՝ լինի դա բիզնես ծրագիր, թե՝ սիրավեպ: Հետևեք ներքին ձայնին, այն կհուշի, թե ինքչպես է պետք գործել:

Կարիճ: Չնայած որոշ մանր խնդիրների՝ օրն ընդհանուր առմամբ լավ կդասավորվի:Ձեզ կհաջողվի համախոհներ ձեռք բերել, ազդեցիկ անձանց շնորհիվ մասնագիտական հաջողությունների հասնել:Հարմար օր է նախաձեռնությունը ձեր ձեռքը վերցնելու համար: Ավելի համարձակ եղեք,քննարկեք ձեր մտահաղացումները, ոչ ստանդարտ լուծումներ առաջարկեք: Այսօր որքան շատ ուշադրություն գրավեք, այնքան շատ կամրապնդեք ձեր դիրքերը:

Հրաշալի օր է ընկերական հանդիպումների, ժամադրություններ համար:Կվայելեք շատերի համակրանքը, սակայն որոշ ժամանակ կպահանջվի՝ այսօր սկսած հարաբերություններին լուրջ բնույթ հաղորդելու համար:

Աղեղնավոր: Հնարավոր են հետաքրքիր գործնական առաջարկություններ: Առանց հապաղելու ընդունեք դրանք, եթե ցանկանում եք ձեր բոլոր մտահաղացումներն իրագործեու հնարավորություն ստանալ: Գործունեության ոլորտը կընդլայնվի, կստանձնեք նոր պարտականություններ: Մեծ խանդավառությամբ կտրվեք աշխատանքին: Հնարավոր է ի հայտ գան նոր դաշնակիցներ, որոնց հետ համագործակցությունն արդյունավետ կլինի:

Հրաշալի օր է արվեստի գործեր, հնաոճ իրեր,զարդեր ձեռք բերելու համար: Ձեր ճաշակն այսօր չի հիասթափեցնի, ուշադրություն կդարձնեք միայն այն իրերին , որոնք իրոք հիացմունքի են արժանի:

Այծեղջյուր: Ֆինանսական կարևոր հարցերում մեծ ուշադրություն և կենտրոնացում կպահնջվի նշանի այն ներկայացուցիչներից, ովքեր կոմերցիոն գործունեությամբ են զբաղվում: Մի ծուլացեք և ստուգեք այն բոլոր փաստաթղթերը, որոնց տակ ձեր ստորագրությունն եք դնում: Հարմար օր է բանակցությունների, նաև որոշ հարցեր քննարկելու համար, սակայն այսօր վերջնական որոշումներ կայացնել չարժե:

Անձնական հարաբերություններում դրական միտումների ազդեցությունը մեծ է: Նշանի շատ ներկայացուցիչներ անսովոր խնդիրների առջև կկանգնեն: Մտերիմների հետ հնարավոր են տարաձայնություններ: Նրանք, ովքեր միայնակ են, կեսօրին կարող են նոր ծանոթություններ հաստատել:

Ջրհոս: Հնարավոր է որոշ խնդիրներ ծագեն, սակայն չեք հանձնվի և կհաղթահարեք բոլոր դժվարությունները: Հակառակորդի հետ պայքարում հաղթանակ կտանեք: Գործընկերների հետ հարաբերությունները կպարզաբանեք, փոխհամաձայնության կգաք: Հնարավոր է աշխատանքայնին սիրավեպ սկսեք:

Օրվա երկրորդ կեսին ինքնազզգացողությունը կվատանա, մրսելու հավանականությունը մեծ է: Երկարատև ուղևորություններից ցանկալի է հրաժարվել, դրանք այսօր կհոգնեցնեն ու կձանձրացնեն ձեզ:

Ձկներ: Բարդ օր է սպասվում: Այսօր շտապողականությունը ձեր օգտին չէ: Զինվեք համբերությամբ և գործելու համար առավել նպատակահարմար պահ ընտրեք: Գործնական բանակցությունները խորհուրդ է տրվում հետաձգել: Այսօր չափազանց զգայուն եք, հույզերը թույլ չեն տա ճիշտ բանավեճ վարել: Հարմար օր է ինքնուրույն աշխատելու համար:

Հնարավոր են ֆինանսական խնդիրներ, մտերիմները կօգնեն լուծել դրանք: Հետևեք երթևեկության կանոններին, ավտոմեքենա վարելիս առավել զգույշ եղեք:

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli