Yerevan, 19.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ռազմական փորձագետ. «Կործանիչային ավիացիա ստեղծելու հնարավորություն ենք ստանում»

INTERVIEW

 

SU-30 կործանիչների հնարավորությունները շատ լայն են: Դրանք ժամանակակից, պրոֆեսիոնալ կործանիչներ են: Մեզ հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովը՝ ընդգծելով, որ այս կործանիչները շատ կարևոր են մեր ռազմաօդային ուժերի համալրման առումով:

Նշենք, որ պաշտպանության նախարարությունն արդեն հայտնել է, որ Հայաստանի Հանրապետության կողմից ռուսաստանյան SU–30 ինքնաթիռների ձեռքբերման վերաբերյալ համապատասխան գործարքը ստորագրվել է: Ավելի վաղ ռուսական «Կոմերսանտ»-ը տեղեկացրել էր Ռուսաստանի կողմից Հայաստանին վաճառվող թվով չորս SU-30 կործանիչների մասին:

Ռազմական փորձագետը SU–30-ի հնարավորությունները բազմաֆունկցիոնալ է որակում:

«Մեր սպառազինության մեջ կաSU-25, որը զուտ հարվածային ինքնաթիռ է: Իսկ SU–30-ը շատ լայն հնարավորություններ ունի: Նախ մենք հնարավորություն ենք ստանում, փաստորեն, ստեղծելու կործանիչային ավիացիա: Մեր հակաօդային պաշտպանությունը մինչև հիմա ապահովվում էր ցամաքային հրթիռային հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից, որոնք մի շարք սահմանափակումներ ունեն: Այժմ SU-30-ը հնարավորություն կտա նաև այդ տեսակետից համալրել հակաօդային պաշտպանության համակարգը: Այսինքն՝ օդային թիրախներն իրենք շատ էֆեկտիվ կարող են ոչնչացնել»,-ասաց փորձագետը:

Նրա խոսքով, թեև, ինչպես խոսվում է, կործանիչները չորսն են, բայց անգամ այդ սահմանափակ քանակությամբ դրանք էֆեկտիվության առումով լայն հնարավորություն են ապահովվում. «Սա հատկապես այն ֆոնի վրա, որ Ադրբեջանի կործանիչային ավիացիան բավականին թույլ է: Իրենք այս վերջին տարիների ընթացքում հիմնականում ՍՈՒ 25 են ձեռք բերել, որն, ինչպես նշեցի, հարվածային ինքնաթիռ է: Իրենք ունեն ընդամենը ՄԻԳ-29 տեսակի 14 կործանիչ, որը, ի տարբերություն SU–30-ի, ժամանակակից չէ, ինչպես նաև իր հնարավորություններն ավելի փոքր են: Երկրորդ հանգամանքը SU–30-ի հարվածային գործառույթներն են: Մեծ հաշվով այն բազմաֆունկցիոնալ է, և ունի լայն դիապազոն՝ նաև ցամաքային թիրախները ոչնչացնելու առումով»:

Ռազմական փորձագետը շեշտեց, որ նման դասի կործանիչներ տարածաշրջանում չկան: Նաև հավելեց, որ SU–30-ը թռիչքի բավականին մեծ հեռավորություն ունի. «Հիմա մեր զինված ուժերի համար պատմական պահ է, որովհետև ձեռք է բերվում ժամանակակից, բազմաֆունկցիոնլ կործանիչ: Այնպես չէ, որը աշխարհում շատ երկրներ ունեն այն, որովհետև հիմնականում ձեռք են բերում ավելի թեթև դասի ինքնաթիռներ, որոնք ավելի մատչելի են»:

Դ. Հարությունովը վերոնշյալի շուրջ չի բացառում նաև քաղաքական ենթատեքստի առկայությունը:

«Երբ Հայաստանում իշխանությունը փոխվեց, Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում մենք որոշակի ձևափոխումներ տեսանք: Այսինքն, եթե մինչ այդ իշխանություններն որոշ խնդիրների առանձնապես ուշադրություն չէին դարձնում, ապա նոր իշխանությունների կողմից դրանք բավականին ակտիվ բարձրաձայնվում էին: Ըստ իս՝ այստեղ հարցն այն է, որ փորձ է արվում հայ-ռուսական հարաբերությունների որոշակի նոր մոդել ձևավորել, որը մի քիչ նման է ռուս-բելառուսականին: Ռուսաստանի հետ հարաբերությունների հիմնական ռազմավարական հիմքերը պահպանելով՝ Հայաստանն ուզում է մի քիչ ընդլայնել մանևրի դաշտն այդ հարաբերությունների մեջ: Այս համատեքստում SU–30 կործանիչների ձեռբերումը, կարծես, որոշակի կոմպենսացում է: Այսինքն՝ մի կողմից մենք մանևրի դաշտը մեծացնում ենք: Այսինքն՝ տեսնում ենք բավականին ակտիվ քաղաքականություն եվրոպական, ինչու չէ, նաև ամերիկյան ուղղությամբ: Այդուհանդերձ, մենք Ռուսաստանին դրանով ցույց ենք տալիս, որ իրենց հետ հարաբերությունների մեր հիմնական հենասյուներից մեկը՝ ռազմակտեխնիկականը, ոչ միայն չենք քչացնում, այլև ինչ-որ տեղ նաև ընդայնում ենք»,-ասաց նա՝ ընդգծելով, որ կործանիչը բավականին բարդ է և ապագայում իր սպասարկման առումով Ռուսաստանի աջակցությունն անհրաժեշտ է լինելու:

Աննա Բադալյան

 

 

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli