Yerevan, 19.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Սերժի և Նիկոլի նմանությունը. «հայրական» մուննաթը՝ որպես քաղաքականություն

ANALYSIS

«Աղքատությունը առաջին հերթին գլխում է: Չի կարող որևէ մարդ, որն այստեղ աղքատությունը չի հաղթահարել, իրական աղքատությունը հաղթահարի՝ թեկուզ ամեն օր 1000 դոլար տուր»: Սա Նիկոլ Փաշինյանի` Ազգային ժողովում ունեցած ելույթի հատվածներից մեկն է: 

Սա էլ արդեն Սերժ Սարգսյանի ելույթից մի հատված՝ տեղական ինքնակառավարման մարմինների խորհրդաժողովի ժամանակ, 2017թ. դեկտեմբերի 9–ին: «Պետք է մարդկանց կշտամբել նրա համար, որ չեն ուզում աշխատել։ Արդեն բավական է, հասկանում եք, պետությունը ի վիճակի չէ բոլորի սոցիալական խնդիրները լուծել։ Մարդ եթե ուզում է լավ ապրել, պետք է աշխատի։ Եթե առավոտից երեկո նա պատրաստ չէ աշխատել, ուրեմն միշտ վատ է ապրելու, միշտ նախանձելու է ուրիշին, միշտ բամբասանքներն առաջին տեղն է դնելու և իրեն թվալու է, որ ամբողջ Հայաստանում բոլորը գող են ու միայն ինքը գող չէ, դրա համար վատ է ապրում»: 

Երկու մտքերի նմանությունն ակներև է ու պատահական չէ, որ տարատեսակ քննարկումներում այդ նմանությունն անընդհատ շեշտվում էր: Աստանայում հայ համայնքի հետ նախորդ տարի ունեցած հանդիպմանն էլ Փաշինյանը խոսեց այն մասին, որ Հայաստանում 300 հազար մարդ ճռռում է, որ պահի 800 հազարին, խոսեց աշխատանքի կարևորության ու հասարակության՝ չաշխատելու միտված լինելու մասին: 

Մեծ հաշվով, այս տոնայնությունը կար նաև երեկ, երբ որպես տնտեսական հեղափոխության բաղադրիչ ընդգծվում էր քաղաքացիների տնտեսական ակտիվության խթանումն ու տնտեսական վարքագծի փոփոխությունը: Այսինքն, կրկին խնդիրը դիտարկվում է հասարակության ծուլության մեջ, իսկ իշխանությունը փորձում է այդ խնդիրը լուծել՝ խթանելով ակտիվ տնտեսական վարք: Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը արդյո՞ք նույն հանգամանքների կամ նույն օպերատիվ ու վիճակագրական տեղեկություններից ելնելով են եկել նմանատիպ եզրահանգումների, դժվար է ասել: Բայց որ նույն եզրահանգմանն են եկել, ցուցիչ է ոչ թե նրանց մտածողությունների միջև նմանություն գտնելու դավադրապաշտական փորձերի, այլ այն իրողության, որ իշխանությունն ու հասարակությունը տարբեր են պատկերացնում Հայաստանի զարգացման հեռանկարները: Ընդ որում՝ տարբեր, իրար հակադիր իշխանությունները՝ մի դեպքում ի դեմս Սերժ Սարգսյանի, մեկ այլ դեպքում՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, փաստորեն, զարգացումը տեսնում են նույն տեղում, իսկ այդ իշխանություններից մեկին մերժած, մյուսին ընտրած հասարակությունը երկու դեպքում էլ նույն պատկերացումներին է մնում:

Իշխանությունը պատկերացնում է, որ հասարակությունը պետք է շատ աշխատի ու ոչ միայն պահանջի պետությունից, այլապես չի կարող ճեղքել աղքատության շղթան: Հասարակությունն էլ սպասում է շատ կոնկրետ փոփոխությունների ու դրանց իրականացման մեջ իր մասնակցությունը չի տեսնում: Ավելի շուտ տեսնում է, բայց բացառապես սպառողի դերում: Ներկա իշխանությունների պարագայում էլ հասարակությունը կարծում է, թե իր անելիքն արդեն արել է, ու հերթը իշխանությանն է: 

Թե՛ Սերժ Սարգսյանը, թե՛ Նիկոլ Փաշինյանը ճիշտ են: Ճիշտ են ախտորոշում խնդիրը: Սակայն երկուսն էլ մոռանում են, որ իրենք ոչ թե հասարակագետ են, սոցիալական հոգեբան կամ քաղաքագետ, այլ քաղաքական գործիչ, իշխանություն: Իսկ քաղաքական գործիչն ու իշխանությունն, ի տարբերություն հասարակագետի կամ սոցիալական հոգեբանի, խնդիր ունեն ոչ միայն վերլուծել ու հասկանալ, այլև փոխել իրավիճակը: Դրանցում է նրանց տարբերությունն ու նրանց ընտրած գործի էությունը: Երկու դեպքում էլ լինելով ճիշտ՝ չկա այն մեխանիզմը, թե ինչպես, ըստ իրենց, ծույլ հասարակությունից կերտել տնտեսապես ակտիվ հասարակություն: Կշտամբանքը՝ Սերժ Սարգսյանի պարագայում, աղքատության մասին իրեն բնորոշ միտինգային հուզականությամբ և հռետորաբանությամբ հիշատակումները՝ Նիկոլ Փաշինյանի դեպքում, վստահաբար այդ մեխանիզմը չեն: Ի վերջո, իշխանություն–ժողովուրդ հարաբերությունները հոր և որդու, դաստիարակի և երեխայի հարաբերություններ չեն, որ կշտամբանքով կամ էմոցիոնալ ելույթով հնարավոր լինի խորքային խնդիրներ լուծել: Կոմպետենտ մեխանիզմի գործարկման դեպքում հասարակությունն ինքը կարձագանքի բավական ադեկվատ: Իսկ եթե մեխանիզմ չլինի ու լինի միայն կշտամբանք, ապա իշխանություն–հասարակություն անջրպետը կխորանա: Իշխանությունը կշարունակի կարծել, որ հասարակությունը ծույլ է, հասարակությունն էլ կկարծի, որ իշխանություններն են շեղվել ճշմարիտ ուղղուց ու չեն մտածում հասարակության մասին: Մի քանի անգամ մենք այս փուլն անցել ենք, վերջին անգամ այն ավարտվել է հեղափոխությամբ, նորից անցնելու ռեսուրս Հաաստանը չունի:

 

ԼԵՎՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli