Yerevan, 19.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Պար­ծե­նա­լու չա­փա­բա­ժի­նը, վա­րոր­դա­կան իրա­վունք գնե­լու մո­լուցքն ու ան­կա­շառ լի­նե­լու ար­դյուն­քը

INTERVIEW

Վարորդական վկայականի ստացման զարտուղի մեխանիզմների մասին բազմիցս է խոսվել: Մյուս կողմից՝ փորձագիտական շրջանակներում միշտ առաջ է քաշվել վկայական ստանալու կարգում փոփոխություններ մտցնելու հարցը: «Վարորդի ընկեր» հ/կ համահիմնադիր, ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ Սերգեյ Ղահրամանյանի հետ թեմային առնչվող մի շարք հարցեր ենք քննարկել: 

Նախ՝ ինչ վերաբերում է գործող կարգին, մեր զրուցակիցն առաջին հերթին բերում է իր օրինակը ու հետո նշում, որ շատերն են ասում՝ ներկայիս կարգը հեշտ է, պարզ է ու ոչ մի դժվարություն չկա: «Բայց, միևնույն ժամանակ, ասում էին, որ նման քննություն հանձնելուց հետո երթևեկության մեջ մեքենա վարելն այդքան էլ հեշտ չէ: Այսինքն, քննությունն այդքան էլ բավարար չէ ներկա երթևեկության մեջ անխափան վարելու համար»,-ասաց նա ու հավելեց, որ նախորդ տարվա վերջից սկսած՝ որոշ քննարկումներ են սկսվել, և փոփոխություններ են նախատեսվում: 

«Այժմ դեռ ոստիկանության կողմից է նախապատրաստվում, մենք դեռևս առարկայական քննարկումների մասնակից չենք եղել, բայց թե՛ մեր, թե՛ նրանց հիմնական դիտարկումն այն է, որ քննությունը պետք է ոչ թե բարդացվի կամ հեշտացվի, այլ այնպես արվի, որ ավելի մոտ լինի ներկայիս երթևեկության կարգ ու կանոնին, պահանջներին: Քննությունը դժվարացնելու որևէ հարց չկա, խնդիրն այն է, որ մարդիկ այդ քննությունները հանձնելուց հետո այժմյան երթևեկության մեջ անսխալ վարեն: Ընթացակարգը դեռ  մանրամասն կքննարկվի, բայց, ամեն դեպքում, առաջարկել ենք, որ գործնական երկու քննություն լինի, մեկը՝ ավտոդրոմում, մյուսը՝ բաց երթևեկության մեջ»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է գումարով վարորդական վկայական ձեռք բերելու սովորությանը, ձևավորված մենթալիտետին, Ս. Ղահրամանյանը նշեց. «Կոպիտ է հնչում, բայց այստեղ, կարծում եմ, պահանջարկն է ծնել առաջարկ: Այն, որ նախկինում վարորդական իրավունքի տրամադրման որոշ կոռուպցիոն մեխանիզմներ էին գործում, մեր այդ մտահոգությունը նախկինում մշտապես ապացուցվել է: Բայց կարող եմ ասել, որ այսօր այլևս կոռուպցիոն մեխանիզմներ, շղթաներ չկան: Արդեն 4 տարի հետևելով ու վերլուծելով իրավիճակը՝ կարող եմ ասել, որ ՃՈ տեսուչները դիտավորյալ ոչինչ չեն անում: Այսինքն, արհեստական խոչընդոտներ չեն ստեղծում, որ քննությունից կտրվեն: Մարդիկ էլ են նշել այդ մասին: Այս տարիների ընթացքում մենք երբեք նման բողոքներ չենք ստացել, բայց շշուկներ միշտ եղել են: Ըստ իս՝ այդ շշուկները եղել են հենց այն մարդկանց կողմից, որոնք նախկինում միջնորդի դեր են կատարել վարորդական իրավունք ձեռք բերել ցանկացողների ու տեսուչների միջև, ինչը նաև իրենց «աշխատանքն» է եղել: Բացի այդ, այո, այստեղ կա նաև մենթալիտետի խնդիր. մարդիկ չեն ուզում 28 հազար դրամ տալ և քննություն հանձնել, այլ ուզում են, օրինակ, 280 հազար դրամ տալ ու վարորդական իրավունք ստանալ»:

Այդ առումով Ս. Ղահրամանյանը շեշտեց՝ երթևեկության մեջ նախ գիտելիքներ են պետք. «Մարդը պետք է գիտակցի, որ ցանկացած խախտում հենց իր սեփական կյանքն է վտանգում»:

Նա նշեց, որ 2018թ. ապրիլ-մայիս ամիսներից հետո կոռուպցիոն շղթաներն ու մեխանիզմներն ինչ-որ առումով վերացել են. «Արդյունքն այն է, որ տեսուչները չեն մտնում կոռուպցիոն գործարքների մեջ: Ի դեպ, մեր ժողովրդի մեջ պարծենալը շատ մեծ չափաբաժին ունի: Կարող են պարծենալ ու ասել՝ գիտեք, վարորդական գնեցի, իսկ Հայաստանն այնքան փոքր է, որ նման դեպքերից հետո տեսուչը օրերից մի օր կբռնվի»:

Անդրադառնալով ներկա իրավիճակին՝ նա հավելեց. «Անկաշառ ձևով վարորդական իրավունք ձեռք բերելու արդյունքները մենք կտեսնենք 5-7 տարի հետո, երբ կունենանք ավելի գիտակից վարորդներ»:

Վարորդական վկայական ստանալու գործընթացի վերաբերյալ Ս. Ղահրամանյանը նաև ուսումնասիրություն է կատարել: Նա մեզ տվյալներ փոխանցեց 2016, 2017, 2018 թթ. վերաբերյալ: Դրանք բավականին խոսուն են, և դրանց մենք մանրամասն կանդրադառնանք թերթի հաջորդ համարում:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli