Yerevan, 20.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Փուչիկները պայթելու սովորություն ունեն

BLOG

panorana.am-ը գրում է. Մարտի 24-ին աշխարհում մի մե՜ծ փուչիկ պայթեց:  500 խուզարկություններից, 500  հարցաքննված վկաներից, 2880 դատական ծանուցումներից և  22 ամիս ձգված քննությունից հետո պարզվեց, որ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահի միջև  գործարքի ապացույցներ չեն  գտնվել: Հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը հայտարարեց՝  ո՛չ Դոնալդ Թրամփը, ո՛չ նախընտրական շտաբի անդամները 2016-ին Ռուսաստանի հետ դավադրության մեջ չեն մտել։ Այսինքն, մեր տեմինաբանությամբ՝ գործը ջուր էր: Ով գիտե, եթե չլիներ մտացածին այս գործը, գուցեև շատ  կառուցողական ուղղությամբ ընթանային Թրամփ-Պուտին փոխհարաբերությունները, ևաշխարհը դարձյալ չէր կանգնի «սառը պատերազմի» վտանգի առաջ: Այս երկուպետությունների առճակատումը նման է  հզոր տարերքի, որի ավերածության փոշին մեր փոքր երկիր էլ է հասնում՝ թեժացնելով  օրինակ  արևմտամետների  և  ռուսամետների պայքարը:

ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Միլսի ակնհայտ ակտիվացումը 2018թ. ներհայաստանյան իրադարձությունների ժամանակ  վկայում է, որ մենք ևս գտնվում ենք նրանց հետաքրքրությունների դաշտում: Չենք կարող օրինակ մոռանալ, թե ինչպես էր դեսպանը   հայտարարում,  որ    «ԱՄՆ կառավարությունը վաղուց ցանկանում էր տեսնել մարտիմեկյան ողբերգական իրադարձությունների ամբողջական և անկողմնակալ քննությունը» (14.08.  2018թ. Արմենպրեսս): Կարելի է մտածել, թե ամերիկացիք  անմեղ հրեշտակներ են, և   հենց իրենք տարբեր երկրներում ողբերգական իրադարձություններ չեն սարքել ու սադրել... և նրանց արդարամիտ հոգուն  անասելի տանջում է  մեր մարտի 1-ը: Կամ էլ հիանալի գիտեն, որ որևէ երկրում ազգային դիմագծերը աղճատելիս անհրաժեշտ  են հանրության ուշադրությունը շեղող հոգեցունց  ներկայացումներ: Գուցե հենց այս պատճառով էլ այդքան շահագրգռված   էին մարտիմեկյան վերաքննությամբ:

Ինչևէ,  2018-ին  Հայաստանում վերաբացվեց   մարտի 1-ի գործը՝ անհերքելի ապացույցներ ունենալու հավաստիացումներով և այնպիսի վստահությամբ, որ թվում էր,  թե մեկ-երկու  ամսում քննությունը կավարտվի և վերջնականապես կփակենք այդ էջը:  Մայիսին կլրանա մեկ տարին, ինչ այդ մասին առաջին անգամ բարձրաձայնեցին  փոխված իշխանությունները: Իսկ մարտի   26-ին լրացավ  Ռոբերտ Քոչարյանի  դեմ քրեական գործ հարուցելու 8 ամիսը: Հիշեցնենք՝ 2018-ի հուլիսի 26-ին նրան մեղադրանք առաջադրվեց  ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար... Եվ ահա 8 ամիս,  երկրի ապագային ուղղված քայլեր անելու փոխարեն, իշխանությունները ողջ դատաիրավական համակարգին լծել են այս զավեշտալի մեղադրանքին միս ու արյուն տալու գործին...  իսկ հասարկությունը  լուռ հետևում է  փուչիկ  փչելու  այս փուչ գործընթացին:

Փորձեցի հաշվել,  թե այս 8 ամիսների ընթացքում  քանի անգամ են Ռ.  Քոչարյանի հետ կապված նիստեր կայացել առաջին ատյանի, վերաքննիչ, վճռաբեկ դատարաններում և քանի անգամ են պաշտպաններն ու մեղադրողները բողոքարկել վճիռները... դեռևս  հաշվում եմ: Միայն մեկ ատյանի դեպքում է հստակ՝ փաստաբանական խմբի կողմից ՄԻԵԴ ներկայացված 5 գանգատները: Եվրադատարանն էլ հո  հայկական նոր իշխանություններին հաճոյանալու կամ վախենալու խնդիր չունի, որ օրենքներն  անտեսի:   Չմոռանանք  ՄԻԵԴ-ի րոպեական արձագանքները՝ Սամվել Մայրապետյանի և Մանվել Գրիգորյանի առողջական խնդիրներով ներկայացրած գանգատների դեպքում: Չմոռանանք նաև, որ   ԵԽ մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչը ՀՀ իշխանություներին կոչ էր արել  Մարտի 1-ի գործով բացառել վրեժի քաղաքականությունը կամ ընտրովի արդարադատությունը (29.01.2019թ.):

Այս պայմաններում չի բացառվում, որ  ՄԻԵԴ փորձագետներն առնվազն իրենց համար հստակեցրել են, որ  գործը վճռվելու է հօգուտ Քոչարյանի: Սթափ հայաստանցիները  չեն էլ կասկածում, որ այդպես էլ կլինի...  Բայց ներքին անհարմարավետությունով  ու սրտի ցավով, որ այդ վճիռը  Հայաստան պետությունը չի կայացնում. որ Հայաստանում չկա պարտության դատապարտված այս գործը   դադարեցնելու  քաղաքական կամք իշխանությունների կողմից և մասնագիտական կամք դատավորների կողմից:   Անհասկանալի է, թե ինչ հույսեր են փայփայում նրանք, երբ ակնհայտորեն  զրոյացել է հաղթելու հեռանկարը:

Մեղադրողները չեն կարողանում հստակ ձևակերպել  հանցանքի հանգամանքները, ինչը միշտ պահանջում են  պաշտպանները:  Տեղական  և  օտար  մամուլը,  փորձագետներն ու քաղաքական  գործիչները համարում են Ռ.Քոչարյանին քաղբանտարկյալ: Ավելացվող քննչական  և արտադատարանական մեղադրանքները եղած ջուրն ավելի են ջրիկացնում... Սիլվայի  կաշառքը, Շիրխանյանի  «դուխով» բացահայտումները:  Ձեռքերը փրփուրներին գցելու  այս փաստերն  ավելի են ապացուցում, որ մեղադրելու բան իրականում չկա: Ենթադրենք ՀՔԾ-ն  մի անհեռանկար  գործ էլ հոկտեմբերի 27-ով կպցրեց, ինչն ուրվագծվում է հհշական հին բորենիների  վերակենդանացման  համատեքստում.... կկարողանա՞ն դրա տակից դուրս գալ այն դեպքում,  երբ դեռ մարտի 1-ը չեն մարսել ու  ամենայն հավանականությամբ չեն էլ մարսի:  Ի վերջո, խաղահրապարակ  հո  չի այս երկիրը:   Եթե անցյալը մաքրելու խնդիր կա՝ սկսենք 1991-92թվականներից ներգրավելով բոլոր  մեղավորներին: Բայց եթե քավության մեկ նոխազ է պետք անկախ Հայաստանի բոլոր մեղքերի համար, ապա հաստատ այդ  թիրախը Ռոբերտ Քոչարյանը չէ՝  ոչ միայն իր ամուր բնույթով, այլև նրա   նվիրումն ու ավանդը չմոռացած- չուրացածների  մեծ բանակի աջակցության պատճառով:

 Ռոբերտ Քոչարյանի  դեմ 8 ամիս սանձազերզված այս գործն  ակնհայտորեն  հարվածում է Հայաստանի հեղինակությանը:   Բայց շատ ավելի խորքային են ներքին   վնասները. ինչպե՞ս պիտի ընկալի 20 տարեկանը  հայրենասիրության ու  բարոյականության բարձր  կոչերը, երբ իրականության մեջ  տեսնում է, որ  արդեն 100-ից ավելի օր ապօրինի կալանքի տակ է այն գործիչը, ով հաղթեց պատերազմում, գահավիժման անդունդից հանեց Հայաստանը,  1998-2008թթ. զարգացում և տնտեսական  աճ ապահովեց, սահմաններում  խաղաղություն հաստատեց, բարձրացրեց երկրի վարկանիշը միջազգային հարթակներում: Դաժան երկընտրանքի առաջ կհայտնվի 20 տարեկանը...  Հերոսներին բանտարկելն  այնքան իրենց համար չի վտանգավոր, որքան իդեալներ կորցնող պատանիների համար: Կիսապատերազմական վիճակով գտնվող երկրում սրանից   մեծ վատություն հնարավոր չէր  անել:

Ամերիկյան մեծ փուչիկը պայթեց, երբ հետաքննությունը երկու տարում պարզեց, որ իրականության հետ կապ չունեն մեղադրանքները : Բայց այդ ընթացքում  բարձրացրած մեծ աղմուկը  բավականին վնասեց ողջ աշխարհին: Ռոբերտ Քոչարյանի դեմ սահմանադրական կարգի տապալման մեղադրանքն էլ Հայաստանի ներկա կառավարության փուչիկն է, բայց ի տարբերություն ամերիկյանի՝ տարիներ պետք չեն սրա  սնամեջությունն  ապացուցելու համար: Ի սկզբանե, առանց հետաքննության էլ պարզ էր, որ գործը փուչիկ է... իսկ փուչիկները պայթելու սովորություն ունեն:    

Լիա Իվանյան

Սկզբնաղբյուր՝ panorama.am

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli