Yerevan, 19.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է երկրի ղեկավարի վրա». ահազանգում է կայքի գլխավոր խմբագիրը

BLOG

Այսօր հայտարարությամբ է հանդես եկել Yerevan.Today կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը: Հայտարարության մեջ մասնավորաբար ասված է.

«ԱԱԾ-ՀՔԾ-վարչապետ գաղտնալսումների գործը չի բացահայտվում։ Տապալվել է։ Սա հասկանալու համար պարտադիր չէ գործին մանրակրկիտ տեղյակ լինել։ Եթե այսօրվա իրավապահ համակարգը թեկուզ փոքրիկ կասկած է ունենում որևէ հանցագործության շուրջ, դա որպես իրողություն-ապացույց հայտարարում է։ Իսկ գաղտնալսումների մասով լռում են, մեկ անգամ ԱԱԾ տնօրենն ասաց, թե հեսա-հեսա բացահայտվում է, անգամ՝ թե բացահայտվել է հիմնական մասը, բայց հետո կարծես հասկացավ, որ, մեղմ ասած՝ շտապել է։ Ի սկզբանե մեզ հասկանալի էր, որ այսօրվա իրավապահը համակարգն անընդունակ է դա բացահայտել, այնպես, ինչպես անընդունակ է ընկալելու, որ խոսակցության մեջ բացահայտ հանցագործության մասին բովանդակություն կա։ Բոլորը դա լսեցին, ընկալեցին, հասկացան, իրավապահները՝ ո՛չ։ Բայց մեզ իրականում այնքան էլ չի հետաքրքրում, թե այդ ինչպես գաղտնալսվեցին։ Եթե գաղտնալսում են համաշխարհային առաջնորդների, ապա Նիկոլ Փաշինյանը, Վանեցյանն ու Խաչատրյանը, աշխարհի հզորների համեմատ, չափազանց փոքր տրամաչափ ունեն չգաղտնալսվելու համար։

Մեզ հետաքրքրում է, թե ինչ մեղք էր գործել այս ամենում Yerevan.Today կայքը և իր տեխնիկան։

Սեպտեմբեր ամսվանից ի վեր մեր աշխատանքը կիսախափանված վիճակում է։

Նախ մեր տեխնիկան տարան 7․5 ժամանոց խուզարկությունից հետո, 100 օր հետո նոր միայն ասացին, որ փորձաքննությունն ավարտել են և վերադարձրին։ Մենք հայտարարեցինք, որ չենք օգտագործելու, քանի դեռ հայտարարությամբ հանդես չի եկել քննչական կոմիտեն, թե ինչ է հայտնաբերել մեր համակարգիչներում, բնականաբար՝ գործին առնչվող։

Դեկտեմբերի 27-ին վերադարձրել են մեր համակարգիչը և կոշտ սկավառակները, սակայն փաստում ենք, որ մոքտ 100 օր անց դեռ Քննչական կոմիտեն չի կարողանում մեզ ներկայացնել, թե ինչ է գտել դրանցում կամ չի գտել։

Երեք ամիս շարունակ նրանք դրժում են իրենց խոստումը՝ հայտարարությամբ հանդես գալու մասին, իսկ մենք պահպանում ենք մեր խոսքը, և չենք բացում մեզ հանձնված բազմաչարչար տեխնիկան։

Քննչական կոմիտեն, ըստ ամենայնի, համարձակություն չունի հայտարարություն տարածելու, որում ստիպված է նշել, որ ոչինչ չի գտել։ Այդ դեպքում հարց է առաջանալու, թե ուրեմն ի՞նչ օպերատիվ աղբյուրների հիման վրա եք մտել լրատվամիջոցի տարածք։ Փաստում ենք, որ ֆեյքնյուզի, ֆեյք հայտարարությունների, ֆեյքերով առաջնորդվող և պաշտպանվող վարչապետի հետ մեկտեղ ունենք նաև ֆեյքային օպերատիվ աղբյուրներ։

Պնդում ենք, մեր գրասենյակ ներխուժելու պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է երկրի ղեկավարի վրա, և կարծում ենք, որ հենց նրան էլ պատկանում է Yerevan.Today-ում խուզարկություն անելու պատվերը։

Դիմում ենք ՀՀ լրատվամիջոցների խնդիրներով և խոսքի ազատությամբ զբաղվող ու մտահոգ կառույցներին՝ կոչ անելով հարցադրումներ ուղարկել քննչական կոմիտեին և պահանջել գրավոր տեղեկանք, թե գաղտնալսումներին առնչվող ինչ է հայտնաբերել մեզանից առգրավված և հետազոտված համակարգչային տեխնիկայում։ Բարոյականության ցենզը հուշում է, որ առնվազն ներողության հաղորդագրություն պետք է տարածի այդ կառույցը։

Քննչական կոմիտեի գործողություններին պետք է տրվի թե՛ լրագրողական, թե՛ մասնագիտական, թե՛ քաղաքական, թե՛ իրավական գնահատական։

Այլապես, կատարվող ապօրինությունների նկատմամբ մեր հնազանդ-հարմարվողական կեցվածքը թույլ է տալիս, որ իրավապահ մարմիններն անխոչնդոտ մտնեն որ լրատվական կառույց ուզում են, առգրավեն ինչ ուզում են, ԱԱԾ հրավիրեն ում խելքները փչի ու որևէ պատասխան չտան՝ հղում անելով ֆեյքային օպերատիվ աղբյուրներին։ Մերժելի երևույթ է սա, որի առաջխաղացումը պետք է կասեցնել։ Այլապես այն տարածվում է և մի օր կդառնա մերժելի օրինաչափություն։

Ես՝ Yerevan.Today կայքի գլխավոր խմբագիրս, մեզ մոտ ապօրինի խուզարկության օրը նշել եմ, որից հետո, ցավոք, առիթ ունեցել եմ կրկնելու միտքը, որ մեզ մոտ կատարվածը պատշաճ գնահատական չստանալու դեպքում կունենա տարածական էֆֆեկտ, սկսել են մեզանից և կանցնեն մյուսներին՝ նպատակ ունենալով ճնշել ազատ խոսքը։ Եվ պատահական չէ իրավապահների այցը news.am, aysor.am խմբագրություններ, պատահական չէ «Բլոգնյուզ»-ի ղեկավարին ԱԱԾ հրավիրելը, պատահական չէ տարածքներ ազատելու պահանջով «Հրապարակ», «Հայելի» և այլ լրատվամիջոցներին դիմելը։

Եթե մենք չենք կարողանում ինքնակազմակերպվել, դա անում են իշխանական ֆեյքերն ու օպերատիվ աղբյուրները, սակայն՝ մեր դեմ և պարզ է՝ ում պատվերով։

Արդյունքում այս գործընթացը կհանգեցնի դաշտում միայն իշխանական ու հատկապես՝ նիկոլական, արևմտյան և մեր երկրի շահերին վնասող ու սպառնացող լրատվամիջոցների առկայությանը, բայց՝ ո՛չ անկախ հայկական։

Սա ահազանգ է։

Սևակ Հակոբյան»:

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli