Yerevan, 18.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՀՈՒԼԻՍԻ). Առաջին անգամ մասնակցել են նաև կանայք

SOCIETY

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐ

Ղազախստան՝ Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցների օր, ԱՄՆ-ի Թեննեսի նահանգ՝ Նաթան Ֆորրեսթի օր, Չեռնոգորիա՝ Պետականության օր, Ճապոնիա՝ Բոնի (հանգուցյալներին հիշելու) օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1933– վախճանվել է հայ նշանավոր գրող, արձակագիր, նովելագիր Նար-Դոսը:

1936– ծնվել է արգենտինահայ բանաստեղծուհի Ալիսիա Կիրակոսյանը:

2002- վախճանվել է կանադահայ հայտնի լուսանկարիչ Յուսուֆ Քարշը:

2005-Վենեսուելայի խորհրդարանը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը:

2008-մեկնարկել է «Ոսկե ծիրան» հինգերորդ կինոփառատոնը:

2012- Երևան քաղաքում սկսվել են խոշոր ծավալի ասֆալտապատման աշխատանքներ` մոտ 8 միլիարդ դրամ ընդհանուր արժողությամբ:

2013-Պոդոլսկի մերձակայքում Հրաչյա Հարությունյանի վարած բեռնատար «Կամազը» չի արգելակել և բախվել է «Լիազ» մակնիշի ուղևորատար ավտոբուսին. տեղի ունեցած սարսափելի այս վթարի պատճառով 18 մարդ զոհվել է:

2014-Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը տեղեկացրել է, որ Քարվաճառում ավարտվել է ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ իրականացվող գործողությունը:

ԱՇԽԱՐՀ

1249-թագադրվել է Շոտլանդիայի թագավոր Ալեքսանդր 3-րդը:

1665 –ծնվել է ռուս պետական գործիչ, Պետրոս 1-ինի համախոհ կոմս Դմիտրի Գոլիցինը:

1728 –ռուս ծովագնաց Վիտուս Բերինգը Կամչատկայից ուղևորվել է ծովագնացության դեպի հյուսիս, որի արդյունքում հայտնաբերվել է Ամերիկայի և Ասիայի միջև գտնվող Բերինգի նեղուցը:

1772-անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկը շուրջերկրյա ճանապարհորդությունների պատմության մեջ առաջին անգամ սկսել է իր ճանապարհորդությունը արևմուտքից արևելք:

1790 – «Ճանապարհորդություն Պետերբուրգից Մոսկվա» գրքի պատճառով ձերբակալվել և Պետրոպավլովյան բանտ է ուղարկվել Ալեքսանդր Ռադիշչևը:

1793 –սպանվել է ֆրանսիական հեղափոխության առաջնորդներից մեկը՝ Մարատը:

1841– Լոնդոնում Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ավստրիայի և Պրուսիայի միջև ստորագրվել է համաձայնագիր, ըստ որի, Օսմանյան կայսրությանը պատկանող Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով խաղաղ պայմաններում արգելվում է ռազմական նավերի շարժը:

1896-վախճանվել է գերմանացի օրգանական քիմիկոս, վալենտականության տեսության հիմնադիր Ֆրիդրիխ Ավգուստ Կեկուլեն:

1897- Գուլելմո Մակրոնին արտոնագրել է ռադիոն:

1908-Լոնդոնում բացված 4-րդ օլիմպիական խաղերին առաջին անգամ մասնակցել են նաև կանայք:

1930– Ուրուգվայում մեկնարկել է ֆուտբոլի աշխարհի առաջին առաջնությունը: 1941- Չեռնոգորիայում ապստամբություն է սկսվել ֆաշիստական կարգերի դեմ:

1942- ծնվել է ամերիկացի ճանաչված դերասան Հարիսոն Ֆորդը:

1944- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ 3-րդ բելառուսական ճակատը գերմանա-ֆաշիստական զորքերից ազատագրել է Վիլնյուսը:

1944-ծնվել է հունգարացի գյուտարար և քանդակագործ, հանրահայտ ռուբիկ-կուբիկի ստեղծող Էրնյո Ռուբիկը:

1947- Փարիզում եվրոպական երկրների արտգործնախարարների կողմից ընդունվել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջորջ Մարշալի՝ Եվրոպայի վերականգնման պլանը:

1956 –իսրայելական Խայֆա քաղաքում դրվել է «Կարմելիտա» մետրոպոլիտենի հիմնաքարը, որն առաջին մետրոպոլիտենն է Մերձավոր արևելքում:

1962 – Կիրովի գործարանը թողարկել է իր առաջին անիվային К-700 «Կիրովեց» տրակտորը

1990 –Պամիրում գտնվող՝ Լենինի պիկի տարածքում երկրաշարժի հետևանքով առաջացած ձնահոսքը ծածկել է միջազգային ալպինիստների խմբի ճամբարը, որի հետևանքով 43 մարդ թաղվել է ձնահոսքի տակ:

1993 –Տաջիկստանի սահմանին տեղակայված մոսկովյան սահմանապահ ջոկատի 12-րդ հենակետի 25 սահմանապահ զոհվել է մոջահեդների դեմ վարած մարտի ընթացքում:

2018 –Ժնևում նորզելանդացի գիտնականները ներկայացրել են ռենտգեն սարք, որը ունակ է կատարել եռաչափ գունավոր լուսանկարներ:

Կամո Խաչիկյան

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli