Yerevan, 19.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Հեղափոխությունը Հայաստանում դեռ անխուսափելի է».Միքայել Մինասյան

BLOG

Past.am

Հերոսների մասին իմ վերջին գրառումից հետո ընկերներս ինձ մեղադրեցին, թե ինչու չեմ խոսում գլխավորից` «հեղափոխությունից», որ տեղի ունեցավ 2018-ի ապրիլին-մայիսին, ինչո՞ւ եղավ և ինչպե՞ս դրան վերաբերվել, ի՞նչ գնահատական տալ։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

Նա գրել է. «Կարճ պատասխանս է. հեղափոխությունն օբյեկտիվորեն հասունացել էր, հեղափոխության փոխարեն տեղի ունեցավ իշխանափոխություն, և այժմ կարող է սկսվել ամենավտանգավորը` հանրային խորը հիասթափությունը շատ տխուր հետևանքներով: Սրանից կարելի է խուսափել միայն իրական հեղափոխություն իրականացնելով: Այսքանը` եթե շատ կարճ:

Իսկ եթե ավելի հանգամանորեն, ապա հեղափոխությունը Հայաստանում անխուսափելի էր. դրա համար առկա էին և հասունացել էին բոլոր պատճառները։ Հեղափոխությունը հանրային այն հիվանդության ուղիղ հետևանքն էր, որով մենք վարակված էինք դեռ 90-ականներից։ Որովհետև միայն անառողջ հասարակական հարաբերությունների պայմաններում է հնարավոր ունենալ հասարակության այն աստիճան բևեռացում, որ փոխադարձ անհանդուրժողականությունն ու թշնամանքը վերածվեն քրոնիկ հիվանդության: Միայն նման անառողջ հարաբերությունների պայմաններում է հնարավոր պարծենալ հայաստանցու տաղանդով, բայց այդպես էլ չգտնել սոցիալական համերաշխության և կապիտալի ու եկամուտների բաշխման այն մոդելը, որը կապահովեր հանրային համերաշխություն և կբացառեր սոցիալական արդարության հողի վրա նախանձի ու ատելության ցանկացած դրսևորում: Միայն խորապես անառողջ հասարակական հարաբերությունների պայմաններում է հնարավոր հաղթել պատերազմում, բայց այդ հաղթանակը ընկալել որպես բեռ, հպարտանալ ազգային արժեքներով, բայց հայկականությունը միշտ պահել թիրախում:

Այս ամենը մեկ մարդու և մեկ իշխանության գործունեության հետևանք չէ։ Սա շատ ավելի խորը, համընդհանուր, տևական ու համակարգային ախտանիշ է։ Ու հենց այդ պատճառով, այդ բեռի, կարծրատիպերի, որակների և հանրային շերտերի նհաշտության պարագայում հեղափոխությունը դիտվում էր որպես միակ և վերջին փրկօղակ, ճակատագրի վերջին շանս։ Ու Հայաստանում եղավ «հեղափոխություն»: Ու փոփոխությունն ինքնին այնքան կարևոր էր, որ ոչ ոք չհիշեց փոփոխության բովանդակության մասին:

Ապրիլի 23-ից հետո նոր իշխանությունն ուներ իրական հնարավորություն միավորելու, կերտելու, ստեղծագործելու, իր ստացած աննախադեպ աջակցությունն օգտագործելու ի նպաստ պետականության և ժողովրդի, ի նպաստ վերելքի։ Ուներ բացառիկ ճանապարհ չլինելու անցյալի գերին, զերծ` չգրված պարտավորություններից, բաց` ամեն լավագույնը ներգրավելու, «երազանքի թիմ» ձևավորելու ու աներևակայելի արդյունքների հասնելու համար: Ապրիլի 23-ից հետո թռիչքուղին բաց էր Հայաստանի համար, եղանակը` բարենպաստ:

Ցավոք, ընտրվեց այլ ճանապարհ, այլ ձեռագիր, որն անխուսափելիորեն տարավ արդեն լրիվ այլ` քաղաքական հաշվեհարդարների և վրեժխնդրության դաշտ։ Ու հետո արդեն սկսվեց փակ ցիկլը: Ակնհայտ է, որ որևէ լուրջ պրոֆեսիոնալ չի միանա ու չի կապի իր կյանքը վրեժխնդիր իշխանության հետ` հասկանալով, որ վրեժը վրեժ է ծնում: Իսկ պրոֆեսիոնալների պակասից խեղդվող որևէ իշխանության այլ բան չի մնում, քան գնալ նոր ռեպրեսիաների` իշխանությունը պահելու համար: Ու մենք բաց աչքերով մտանք հենց այս արատավոր շրջանը: Ու այդքան ցանկալի հեղափոխության փոխարեն ստացանք ընդամենը իմաստազուրկ իշխանափոխություն:

Արդյունքում, թե՛ ներքին, թե՛ արտաքին հատվածում 1.5 տարվա ընթացքում չկա հաջողության գեթ մեկ ներկայանալի պատմություն։ Ու չէր էլ կարող լինել. մինչև ծնկներն անցյալի ճահճի մեջ խրվածները երբեք թռչել չեն կարողանա: Իսկ ռեպրեսիաները չեն կարող անվերջ շարունակվել, ավելին, եթե շարունակվեն էլ, մեծամասնությունը դրանց վերաբերվելու է խորը անտարբերությամբ, որովհետև գալիս է պահը, երբ պետք է խոսես շոշափելի՝ առարկայական արդյունքից, ոչ թե հպարտանաս կալանավորված նախկին նախագահների կամ այլ պաշտոնյաների քանակով։

Այս իշխանությունն իրական փոփոխություն անելու փոխարեն ընտրեց չդադարող ներկայությունը սոցիալական ցանցերում, Նոր Հայաստանի փոխարեն` ֆեյսբուքի Հայաստանը, ծրագրային ելույթների փոխարեն՝ ագրեսիվ՝ էմոցիոնալ գոռոցը, հասարակությունը միավորելու փոխարեն՝ բոլորին իրար հետ թշնամացնելը։ Սա չափազանց վտանգավոր է երկրի՝ պետականության համար։ Հնարավոր չէ հասարակությանը տևականորեն պահել բացասական էներգիայի, նյարդային պրոցեսների և ջղային սպասումների մեջ։ Հնարավոր չէ յուրաքանչյուր քիչ թե շատ կշիռ ունեցող գործչի վրա մեկ կիսաբաց քրեական գործ սարքել ու զարգացման դիսկուրս պահանջել հանրությունից։ Հեղինակություն ունեցող մարդկանց «ոչնչացնելը», անարգելը, նրանց հաշվին կայանալն ուժեղի վարքագիծ չէ։ Սրանք դասագրքային ճշմարտություններ են։ Դեռ հեղափոխությունների պատմության մեծագույն տեսաբանն էր ասում. «Մարդիկ, ովքեր հպարտանում էին, որ հեղափոխություն են արել, միշտ հաջորդ օրը համոզվել են, որ իրականում չգիտեին, թե ինչի են մասնակցել և որ արված հեղափոխությունն ամենևին նման չէ նրան, ինչ ցանկացել են իրականացնել»։

Հաշված ամիսներ անց հասարակությունն արձանագրելու է, որ «հեղափոխությունը» չդարձավ փրկօղակ խնդիրների լուծման համար, իրապես լավ ապրելու համար: Արդեն չի դարձել: Իսկ հասարակության վերջնական հիասթափությունը կարող է դառնալ ավելի մեծ թակարդ՝ հայտնվելու համընդհանուր անտարբերության մեջ և մեկընդմիշտ դադարել երազել։ Նոր հնարավորություն կարող է այլևս չլինել։ Դա է ամենավտանգավորը։

Անցյալի որոգայթից դուրս գալու, բովանդակային՝ հեղափոխական նպատակադրումներ ունենալու, կամք ու վճռականություն դրսևորելու հնարավորություն դեռ ունենք։ Մարդիկ պետք է հավատան, որ չեն սխալվել փոփոխությունների իրենց պահանջում և որ իրենք մեղավոր չեն, որ չդարձան «հեղափոխության» շահառուները ու չեն էլ դառնալու, քանի դեռ բովանդակությամբ ու ապագայի պատկերացումով չի ամբողջացել հեղափոխության նպատակը։ Մարդիկ պիտի հավատան, որ իրավունք ունեն շարունակել երազել: Անպայման պիտի հավատան:

Հեղափոխությունը Հայաստանում դեռ անխուսափելի է:

Հ.Գ. Այսօր իմ ավագ ընկեր Վահան Հովհաննիսյանը կդառնար 63 տարեկան: Մի առիթով ասված նրա այս խոսքը` «Վրեժխնդրությամբ, առհասարակ, պետություն չես կառուցի», այսօր առավել քան երբևէ արդիական է։ Խոնարհումս լույս հիշատակին»:

 

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli