Yerevan, 19.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ուժեղ կնոջ 10 որակ, որոնց դեմ տղամարդիկ անզոր են

LIFE

 

Ուժեղ կին. յուրաքանչյուր աղջկա ցանկությունն է մեծանալ ու դառնալ այդպիսին, իսկ յուրաքանչյուր տղամարդու ցանկությունն է հանդիպել այդպիսի կնոջ, սակայն նրանց դժվար է մոտենալ։

 

Ի՞նչն է կանանց դարձնում ուժեղ։ Տեսնենք՝ որ 10 որակներն են, որ կնոջը դարձնում են հզոր ու ստիպում հիանալ նրանով։

 

 1.Նա անկախ է

 

Այս կինն անկախ է ու հպարտ այն փաստով, որ կարող է հոգ տանել ինքն իր մասին։ Նրան պետք չէ տղամարդ, ում վրա կարելի է հույս դնել։ Նա հույսը դնում է ինքն իր վրա ու իր կյանքի պատասխանատվությունը կրում է իր ձեռքերում։ Երբ այս կինը հանդիպում է որևէ տղամարդու հետ, նա ակնկալում է, որ հարաբերություններում ամեն բան լինելու է 50/50։ Այլ կերպ ասած՝ եթե նրան սեր ցույց տաք, նույնն էլ կստանաք նրանից։ Հակառակ դեպքում՝ նրանից էլ շատ բան մի ակնկալեք։

 

2.Նա գիտի՝ ինչ է ուզում

 

Նա փորձում է ճանաչել ինքն իրեն ու հստակ գիտի՝ ինչ է ուզում կյանքից։ Ոչ մի կասկած, ոչ մի անինքնավստահություն. եթե նա ուզում է որևէ բան, նա հասնում է դրան։ Բացի այդ, նա չի հենվում այլ մարդկանց վրա՝ իր ուզածին հասնելու համար։

 

3.Նա գնահատում է անկեղծությունն ու զգացմունքայնությունը

 

 Հնարավոր է՝ մտածել եք, թե ուժեղ կինը էմոցիոնալապես սառն է, սակայն սա կիլոմետրերով հեռու է ճշմարտությունից։

 

Նա բաց է բոլոր էմոցիաների համար, նույնիսկ բացասական։ Նա անկեղծ է այլ մարդկանց հետ ու նույնն էլ սպասում է նրանցից։ Այնուամենայնիվ, նա նաև գիտակցում է, որ աշխարհում կատարյալ ոչինչ չկա, ու համբերատար է վատ տրամադրությամբ, նյարդային ու անհանգիստ մարդկանց հետ։

 

4.Նա չի ամաչում մտերմությունից

 

Ուժեղ կինը չի վախենում որևէ մեկի հետ մտերմանալուց։ Նա իսկապես ուզում է զգալ բոլոր դրական էմոցիաները։ Միևնույն ժամանակ նա կախվածություն ձեռք չի բերում որևէ տղամարդուց, մինչև չի համոզվում, որ նա իսկապես ճիշտ մարդն է։

 

5.Նա կարող է լինել ստի դետեկտոր

 

Ստեք նրան ու կհայտնվեք վտանգի մեջ։ Անկեղծությունը նրա կողմից ամենագնահատված արժեքներից մեկն է։ Նա տարբերում է կեղծ խոստումները, ձևական պահվածքն ու արդարացումները։ Եթե չեք կարող լիովին անկեղծ լինել նրա հետ, նա պարզապես ձեզ կհեռացնի իր կյանքից։

 

6.Նրան պետք է ազնվություն, տևականություն ու հարգանք

 

Այս կինը գիտի իր արժեքը ու բարեհամբույր չէ նրանց հանդեպ, ովքեր հաստատուն չեն իրենց խոսքերում ու արարքներում։ Եթե տղամարդն իրեն երբևէ հեռու պահի նրանից, նա պարզապես հաջողություն կմաղթի ու կհեռանա։ Սակայն եթե հարգեք նրան ու լավ վերաբերվեք, պատրաստ եղեք զգալու ամենակրքոտ սերը, որ կարող եք պատկերացնել։

 

7.Նա կարող է բուռն կերպով արտահայտվել

 

Նա շատ բաների միջով է անցել կյանքում ու կարողացել է անցնել այդ ամենի միջով՝ ընդունելով բոլոր վայրէջքներն ու վերելքները։ Նա չի վախենում եռանդուն կերպով արտահայտելու իր տեսակետը, ինչը որոշ մարդկանց համար կարող է այդքան էլ հաճելի չլինել։ Նրա հայացքներն ու էմոցիաները մի բան են, որ նա ուզում է հպարտորեն ցուցադրել։

 

8.Նա գիտի իր արժեքը և ձերը՝ նույնպես

 

Եթե դուք հարգեք նրան ու ճիշտ վերաբերմունք դրսևորեք, նա անգամ դժոխքի միջով կանցնի ձեզ համար։ Նա հիանում է ազնիվ մարդկանցով։ Սակայն եթե սխալ վերաբերվեք նրան, նա չի վախենա ձեզնից ազատվելուց։

 

9.Նա սիրում է առանց նախապայամանների

 

Այս կինը չափազանց հավատարիմ է ու ունի սիրով լի էություն, որը ցույց է տալիս միայն մարդկանց, ում սիրում է։ Այս տեսակ սեր դժվար է գտնել։ Նրա կողքին դուք ձեզ հարգված ու գնահատված եք զգում։

 

10.Նա ձեզ ցույց կտա՝ ով եք դուք և ինչ կարող եք դառնալ

 

Այս տեսակ կինը սիրում է ճանաչել այլ մարդկանց։ Նա կվերլուծի ձեզ ու կճանաչի ձեր իրական էությունը։ Երբ նա բացահայտի ձեզ, կսկսի խոսել ձեր հիանալի պոտենցիալի մասին։ Նա կոգեշնչի ձեզ՝ գնալու մեծ քայլերի ու հասնելու նրան, ինչին արժանի եք։

 

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli