Yerevan, 19.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Արթուր Վանեցյանի հրաժարականը վկայում է իշխանության ներսում տիրող խառնաշփոթի մասին. Դավիթ Շահնազարյան

POLITICS

Past.am

Արթուր Վանեցյանի հրաժարականը եղել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկման արդյունքում, եւ այդ հանգամանքը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ իշխանության ներսում տիրում է խառնաշփոթ։ Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀՇ համահիմնադիր, ԱԱԾ (ԱԱՊՎ)նախկին ղեկավար, քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը։

«Երեկ մենք տեսանք դրա մեկ դրսեւորումը։ Իշխանության ներսում անկառավարելի վիճակ է։ Այս իշխանության հետհաշվարկի ժամացույցն արդեն միացած է, եւ Վանեցյանի հրաժարականը դրա հերթական ապացույցն է։ Իշխանությունը հսկայական խնդիր ունի, որը ինքն է իր համար ստեղծել թե ներքին, թե արտաքին քաղաքականությունում։ Ըստ էության երկիրը չի կառավարվում, կառավարման լրջագույն ճգնաժամ է։  Հիմա արդեն նոր խնդիրներ ավելացան։ Մինչեւ ԱՄՆ մեկնելը Փաշինյանը պարտավոր է ԱԱԾ նոր տնօրեն նշանակել։ Ոչ մի խելամիտ մարդ, ով չի ցանկանում կամուրջներ այրել իր ապագայի հետ, այս կառավարության հետ կաշխատի գործ չունենալ։ Ընտրությունը նրա շատ մեծ չէ, հավանաբար մի կարկառուն հեղափոխականի կնշանակի, կամ էլ համակարգի ներսում կգտնվեն նման կամիկաձեներ»,– ասաց Շահնազարյանը։

Միաժամանակ, Շահնազարանը զերծ մնաց Վանեցյանի հրաժարականի տեքստի բովանդակությանը գնահատականներ տալուց։ «Հիմա  բուռն կրքեր են այդ հարցի շուրջ, ես ժամանակավորապես զերծ կմնամ գնահատականներ տալուց. մի մասը համարում է իրեն դավաճան, մի մասը՝ հերոս։ Եկեք պահի օրվա շահերից չելնենք։ Խոստանում եմ անդրադառնալ այդ թեմային, երբ կրքերը կհանդարտվեն։ Միայն մեկ բան ասեմ, Արթուր Վանեցյանն ամբողջապես կրում է այս կառավարության  գործունեության համար պատարսխանատվություն անցած տարվա մայիսից 10-ից մինչեւ երեկվա օրը»։

Նրա կարծիքով՝ հրաժարականների գործընթացը շարունակվելու է եւ վարչապետը կազատվի նաեւ ուժային կառույցների ղեկավարներից. «Տրամաբանությունը հուշում է, որ նաեւ այլ ուժայիններից նա պետք է ազատվի։ Ինչու չէ Վալերի Օսիպյանից կազատվի, ով ընդհանրապես չի տիրապետում իրավիճակին, չի կարողանում պաշտպանել ոստիկանական համազգեստի արժանապատվությունը, ՀՔԾ–ի պետը ընդհանրապես թյուրիմացություն է։ Դավիթ Տոնոյանի գործունեությունից, մեղմ ասած, հրճված չեմ։ Իրեն ես համարել եմ արդյունավետ գործող փոխնախարար, բայց նախարարի աթոռում՝  նա ընկավ պոպուլիզմի գիրկը։ Մի քանի ագրեսիվ հայտարարություններ արեց Ադրբեջանի հետ կապված, դրանով մեծ վնաս հասցրեց, թե Հայաստանի իմիջին, թե բանակցային գործընթացին։  Փաշինյանը շատ փաստարկներ է տվել Ադրբեջանին, եւ ղարաբաղի հարցի կարգավորումն արդեն վաղուց ադրբեջանական սցենարով է գնում։  Ադրբեջանն արդեն լուրջ փաստարկներ ունի միջազգային հանրության առաջ հիմնավորելու իր հարձակվողական գործողությունները։  Տեսեք՝ ինչ է անում Փաշինյանը, երեկ անիմաստ հարձակումներ սկսեց Սերժ Սարգսյանի ընտանիքի դեմ, Միքայել Մինասյանի դեմ։ Նման անհեթեթ հայտարարություններով հանդես է գալիս, հետ պահանջներ դնում մարդկանց, ովքեր ընդհանրապես այդ համակարգում պատահական մարդիկ են, եւ, ցանկության դեպքում, չեն կարող իրականացնել Փաշինյանի պահանջները։ Ընդհանուր տենդենցն այն, որ իշխանության ներսում քաոսային վիճակ է, երկիրը չի կառավարվում։ Այդ, եւ շատ ուրիշ կադրային փոփոխությունների դեռ կսպասնեք։ Եւ, ոչ թե առնետներն են լքում նավը, այլ առնետներին են նավից դուրս շպրտում, բայց դրանից ոչինչ չի փոխվում»։

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli