Yerevan, 20.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Քաղաքագետ. «Հայաստանում կարող է շատ կտրուկ շրջադարձ լինել»

POLITICS

Երբ հեղափոխականը գալիս է իշխանության և պետական համակարգ, ինքն արդեն պետք է պետական գործիչ դառնա, որ կարողանա լուծել խնդիրները: 

Իսկ երբ հեղափոխականը մնում է հեղափոխական ու չի կարողանում պետական գործիչ դառնալ, գնում է ձախողումների. կա՛մ պետական համակարգն է փլուզվում, կա՛մ նույն համակարգը դիմադրում է իրեն: 

Այս կարծիքին է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը, ով նաև շեշտում է, որ նկարագրված դեպքում ղեկավարը ձախողումների պատճառներն իր մեջ չի փնտրում:

«Փորձում է գտնել քավության նոխազներ. մեկը կարող է լինել այս գործիչը, այն գործիչը, հետո մամուլի ներկայացուցիչը, հետո ՍԴ-ն և այլն:

Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանի մոտ այդ իրավիճակն է. նա եկել է իշխանության, բայց չի կարողանում դառնալ պետական գործիչ, ու քանի որ չի կարողանում, բնականաբար, խնդիրները ևս չեն լուծվի: 

Այդ ամենի հետևանքով նույն պետական համակարգը սկսում է դիմադրել իրեն, և ինքն այդ դիմադրության մեջ քողարկված դավադրություն է տեսնում:

 

Այդ դավադրությունը տեսնում է տարբեր ուժերի կողմից՝ նախկիններից, իր շրջապատից, ուժայիններից, մամուլից, հոգևորականներից ու այսպես շարունակ:

Իսկ երբ պետության ղեկավարը թշնամանք ու ատելություն է արտահայտում, ինքն այդ երևույթները որպես կնիք դնում է նաև ամբողջ հասարակության վրա: Սա օբյեկտիվ է, քանի որ ցանկացած պետության ղեկավար իր տեսակով է փորձում տարածել իր պատկերացումները»,-«Փաստի» հետ զրույցում նկատում է քաղաքագետը՝ հավելելով, որ եթե երկրի ղեկավարը հանդուրժող է ու գիտակից, այլ պատկեր ունի նաև հասարակությունը: 

«Իսկ թշնամանքը շերտերով է տարածվում. աղքատները հարուստներին են ատում, դատավորները սկսում են ատել փաստաբաններին, փաստաբանները՝ դատավորներին, հետո միասին սկսում են ատել դատախազական համակարգի աշխատակիցներին ու այսպես շարունակ: 

Այս ամենի վերջնարդյունքը հասարակության խորը պառակտմանն է հանգեցնում: 

Այս պարագայում բացի վնասից ուրիշ բան, առավել ևս՝ օգուտ հնարավոր չէ ունենալ, և ամբողջ խնդիրը հենց դա է»,-ասաց Ե. Բոզոյանը՝ ընդգծելով, որ թշնամանքի ու ատելության մթնոլորտի հետևանքների օրինակները առկա են թե՛ հարևան, թե՛ այլ պետություններում:

Հաշվի առնելով վերջին իրադարձությունները՝ կապված նաև իշխանության ներսում առկա իրավիճակի հետ, քաղաքագետը նշեց. «Աշխարհի բոլոր հեղափոխությունների ժամանակ հեղափոխությունը կամաց-կամաց խժռում է իր զավակներին, իսկ վերջում խժռում է իր ղեկավարին: 1937թ.- ին ժողովրդի թշնամի հայտարարվեց 1917թ. հեղափոխականների վերնախավի առնվազն 90 տոկոսը:

Շատ հեռու չգնանք: Մենք տեսանք, թե 90-ականներին ինչ բաժանումներ եղան մեզ մոտ. Վազգեն Մանուկյան, Աշոտ Մանուչարյան, Ալբերտ Բաղդասարյան և այլն: Փուլերով այդ գործընթացը շարունակվեց, բայց ամեն մի գործընթացից հետո հռետորաբանությունը նույն մակարդակի ու որակի էր: Այսօր տարբերվում է.

տեսեք, անկախ ամեն ինչից, այնուամենայնիվ, Արթուր Վանեցյանը մաքուր հեղափոխական չի եղել: Եղել է պետական համակարգի ներկայացուցիչ, փորձել է կոմպրոմիսի գնալ պետական համակարգի տրամաբանության և հեղափոխական պահանջների հետ: 

Հեղափոխականներն իր առաջ դրել են խնդիրներ, և նա դրանք փորձել է իրականացնել կոմպրոմիսներով՝ հասկանալով, որ եթե շատ մեծ կոմպրոմիսների է գնում, վերջում դառնում է ոչ թե պետական ծառայող, այլ կամակատար, ընդ որում՝ կեղտոտ գործերի կամակատար:

 

Առհասարակ յուրաքանչյուր մարդ չի ցանկանա այդ աստիճանի իջնել: Յուրաքանչյուրն ունի իր կարմիր գիծը: Ի դեպ՝ դա բնորոշ երևույթ է մեր բոլոր իշխանությունների ժամանակներին»:

Քաղաքագետը շեշտեց, որ ավելի լայն համատեքստում այլ խորքային պատճառներ է տեսնում:

«Դրանք կապված են աշխարհաքաղաքական խնդիրների հետ: Այդ գործչի առաջ, միգուցե, կոնկրետ խնդիրներ էին դրվում, բայց այդ ամենից զատ՝ միջազգային հիմնադրամների կողմից սնվող շրջանակների կողմից ճնշում կար:

Այդ մարդիկ, ներկայացնելով այլ շահեր, պահանջում էին երկրի ԱԱԾ տնօրենի հրաժարականը: Կա մի աննորմալ վիճակ, երբ հասարակությունը դիտորդի կարգավիճակում է նայում, թե ինչպես են դրսից ֆինանսավորվող մարդիկ պահանջում այդ հրաժարականը ու վերջում, ի դեպ, հաջողության են հասնում: Հասկանալի է, չէ՞, այս պահի դրությամբ ինչ աստիճանի սպառնալիք կա Հայաստանի անվտանգության համար:

Օրինակ՝ ի՞նչ կլիներ, եթե Չինաստանի, Իրանի, Ռուսաստանի կողմից ֆինանսավորվող հիմնադրամների աշխատակիցները պահանջեին, օրինակ՝ Պենտագոնի ղեկավարի հրաժարականը, ԱՄՆ-ի ժողովուրդը կհանդուրժե՞ր դա:

Կամ, պատկերացնենք, ԱՄՆ-ի կոնգրեսի 30 տոկոսը լինեին մարդիկ, որոնք ֆինանսավորվում են Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի հիմնադրամների կողմից: Ինչևէ:

Հիմա մեզ մոտ մոտավորապես այն փուլն է, որ Հայաստանում կարող է շատ կտրուկ շրջադարձ լինել բոլոր առումներով՝ ոչ միայն ներքին, այլև արտաքին քաղաքականության իմաստով»,-շեշտեց նա՝ առանձնացնելով մի քանի բաղադրիչ:

«Գյումրիում «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության ժամանակ, որին ներկա էր նաև վարչապետը, թույլ են տալիս ելույթ ունենա մեկն ու հայտարարի, թե «Բակո Սահակյանը Հայաստանի մարզի ղեկավարն է»: 

Բացի այդ, գիտենք, թե նույն եզրույթն օգտագործողները՝ «Սասնա ծռերի» ղեկավարները, որոնք սեպտեմբերի 21-ին Գյումրիում մեծ պատվի արժանացան, ում շահերն են ներկայացնում, ինչ են պահանջում այս նոր Հայաստանում: 

Կարծում եմ՝ այս ամենից հետո արդեն շատերն են հասկանում, որ արտաքին քաղաքականության շատ կտրուկ փոփոխության խնդիր է դրվում, իսկ թե ո՞ւր է տանելու դա, ի՞նչ աստիճանի է վնասելու Հայաստանին ու ազգային պետականության շահերին, պատասխանը չունեմ»,-հավելեց նա:

Քաղաքագետը շեշտեց՝ սկզբնական փուլում ժողովրդին անկեղծ թվացել էր, որ ինքն էր հաջողության հասել՝ փոխելով իշխանությանը. «Այդ փուլում զգում էր, թե ինքն է դարձել երկրի տերը, թե կարողանում է իր որոշումներով խնդիր լուծել: Բայց հետո կամաց-կամաց հասկացան, որ մանիպուլ յացիայի առարկա են դարձել. 

մարդիկ, որոնք եկել են իշխանության, անընդհատ խոսում են ժողովրդի անունից, բայց ժողովրդի անունից փորձում են իրենց անձնական խնդիրները լուծել: Սկզբում ասում էին ներդրումների համար արտահերթ ընտրություններ պետք է լինեն, ապա՝ թե ներդրումներ ունենալու համար դատական համակարգը պետք է փոխվի: Հետո կասեն՝ պիտի ԺԷԿ-ի պետերը փոխվեն, որ ներդրում գա և այսպես շարունակ:

Մեծ հաշվով, որոշ ժամանակ անց մարդկանց մեծ մասը զգալու է, որ պարզապես խաբված է, բայց արդյո՞ք ունենք այդ ժամանակը: Միգուցե մենք չունե՞նք այդ ժամանակը, և այս վիճակի մեջ մենք կարող ենք պետություն կորցնե՞լ»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli