Yerevan, 19.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ամե­րի­կյան այ­ցը՝ ան­ձե­ռա­կերտ «թան­գա­րան»՝ նվիր­ված հե­ղա­փո­խու­թյա­նը

ANALYSIS

Ավարտվեց վարչապետ Փաշինյանի՝ հնգօրյա այցը ԱՄՆ, որի համար պետբյուջեից ծախսվել է առնվազն 165 մլն դրամ (որոշ հաշվարկներով՝ ավելի քան 330 մլն), և զարմանալի չէ, որ հանրությունը ցանկանում է իմանալ, թե այցն ինչ դրական արդյունքներ ունեցավ մեր պետության համար, բացի Թրամփի ու յուր կնոջ մոմե արձանների հետ նկարվելը։ Այս հարցին պատասխանելու համար պետք է դիտարկենք այցի բուն նպատակներն ու ընթացքը։

Ի սկզբանե պարզ էր, որ վարչապետը պետք է մեկնի ԱՄՆ, քանի որ նախատեսվում էր վերջինիս մասնակցությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին, որտեղ պետք է ելույթով հանդես գար, ուստի Փաշինյանը որոշեց այս առիթն օգտագործել, մի քանի օր շուտ մեկնել ԱՄՆ և հանդիպել սփյուռքահայերի հետ։

Սակայն ուշագրավ է, որ հարցականի տակ էր վարչապետի և ամերիկյան պաշտոնական շրջանակների միջև հանդիպումների հարցը, իսկ այդ դեպքում կառավարության ղեկավարի այցը քննադատություններին չէր կարող դիմանալ, դրա համար էլ նախատեսվեց, որ պետք է հավաք անցկացնել Լոս Անջելեսի Գրանդ պարկում, քանի որ վարչապետը միտինգներ անցկացնելու մասնագետ է, և նման միջոցառումների ժամանակ վերջինիս հաջողվում է ոգևորություն առաջացնել մարդկանց շրջանում։

Ակնկալվում էր, որ հավաքին կմասնակցի մոտ 30-35 հազար մարդ։ Այնուամենայնիվ, հավաքի անցկացումը ցույց տվեց, որ այն ակնկալվածից ավելի սակավամարդ էր։

Ըստ ամերիկյան լրատվամիջոցների տվյալների, հավաքին մասնակցել է շուրջ 10 հազար մարդ, կան նաև այլ տվյալներ, որ մասնակիցների թիվը հազիվ կազմել է 6-7 հազար։ Լոս Անջելեսում ապրող մեծաթիվ հայկական համայնքից նման քիչ թվով հայերի մասնակցությունը բոլորովին էլ հաջողություն չի կարելի համարել։

Ուշագրավ է, որ վարչապետի՝ ԱՄՆ կատարած այցի ժամանակ հայ-ամերիկյան հարաբերությունների մակարդակի բարձրացման հարցն այդպես էլ չշոշափվեց, ու մեծապես զարմանալի է, որ Փաշինյանի՝ Լոս Անջելեսյան ուսուլիսի ժամանակ ոչ ոք հարց չուղղեց վարչապետին այդ մասին, իսկ հարցուպատասխանն ընթացավ բացառապես Հայաստանի ներքաղաքական օրակարգի շուրջ։ 

Այցի շրջանակներում ունեցած մյուս հանդիպումների ընթացքում վարչապետի ելույթների գլխավոր շեշտադրումները ևս վերաբերում էին թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի արձանագրած «ձեռքբերումներին», կոռուպցիայի դեմ պայքարին և այլն, մի խոսքով՝ բանավոր, անձեռակերտ «թանգարան»՝ նվիրված իշխանափոխությանը (կամ՝ հեղափոխությանը, ոնց կուզեք)։

Այցի օրակարգը լցնելու և սփյուռքահայերին շահագրգռելու համար Փաշինյանը փորձեց անգամ այնպիսի հայտարարություններ անել, որոնք հիմքեր կստեղծեն սփյուռքում իր վարկանիշի բարձրացման համար։ 

Օրինակ՝ վարչապետը նշեց, թե խնդիր է տեսնում օրենսդրական այն կարգավորման մեջ, որ կառավարության անդամները պետք է պաշտոնի նշանակվելուց առաջ վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի եղած լինեն և Հայաստանում ապրած լինեն։

Ըստ նրա՝ սա արհեստական խոչընդոտներ է ստեղծում սփյուռքահայերի ներուժը ներգրավելու տեսանկյունից։

Վարչապետի այցի՝ արտաքին հարաբերություններին վերաբերող բաղադրիչը այդպես էլ չհաջողվեց ապահովել, իսկ, օրինակ՝ Հայաստանի և Կալիֆորնիա նահանգի միջև համագործակցության պայմանագրի կնքումը, որը փորձ է կատարվում ներկայացնել իբր մեծ ձեռքբերում, գրեթե ոչինչ չի տալու հայ-ամերիկյան հարաբերությունները խորացնելու տեսանկյունից, քանի որ բազմաթիվ այդպիսի պայմանագրեր ունենք։

Հաշվի չէր առնվել նաև ամերիկյան քաղաքականության որոշ նրբություններ, օրինակ՝ Գրանդ պարկում հավաքին մասնակցելու համար հրավիրված է եղել 53 կոնգրեսական և սենատոր, սակայն միջոցառմանը մասնակցել է միայն մեկ կոնգրեսական՝ Ադամ Շիֆը, ով լինելով դեմոկրատական կուսակցության կարկառուն ներկայացուցիչ, նախագահ Թրամփի քաղաքական հակառակորդներից է։

Չնայած ամեն դեպքում ավելի նախընտրելի է, որ գոնե մի կոնգրեսական մասնակցեց հավաքին, քան ընդհանրապես չմասնակցությունը։

Փաստորեն, վարչապետի՝ օրեր տևած ամերիկյան այցը չունեցավ այն ռեզոնանսը, որ ակնկալվում էր, քանի որ հայ-ամերիկյան օրակարգը մղվեց երկրորդ պլան, իսկ կայացած հանդիպումները ավելի շատ սփյուռքահայերի տրամադրությունները շոշափելու և սփյուռքում վարչապետի վարկանիշը բարձրացնելու նպատակ էին հետապնդում։ Մի քիչ էլ՝ ներհայաստանյան իմիջը պահելու խնդիր:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli