Yerevan, 19.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Սերուցքային կարագի հազարամյակների պատմությունը

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սերուցքային կարագը կաթնամթերքային արտադրատեսակ է, որն ստացվում է սերուցքի կամ խնոցիացված կաթի խմորումից։ 

Կարագ պատրաստելու համար չափազանց կարևոր է անջատել կաթի առավել սննդարար, յուրահատուկ և որակով օժտված բաղադրամասը՝ կաթնայուղը։ 

Աշխարհում արտադրվում է բազում տեսակների կարագ՝ տարբեր բաղադրություններով՝ 52-82,5 % յուղայնությամբ, 16-35% ջրի, 1-3,0 % չոր յուղազուրկ մնացորդային նյութի պարունակություններով։ 

Կարագում առկա են ճարպալույծ՝ A, E, PP, B1, C վիտամիններ, կարոտին և կենսաբանական այլ ակտիվ նյութեր։ Կարագի պատմությունը շատ հին է: 

Միջագետքի ներկայիս տարածքում հայտնաբերված են մ.թ.ա. 2500 թվականով թվագրված քարե պատկերներ, որոնցում առկա են կարագի արտադրության փուլերը հիշեցնող պատկերներ: 

Կարագի արտադրության ամենավաղ ապացույցներ առկա են արաբների և սիրիացիների մոտ: Նրանց՝ կարագի արտադրման տեխնոլոգիան հետևյալն էր:

 Այծի ամբողջական կաշվից կարում են պարկ՝ վերջույթներից մեկով անցք թողնելով, և այն լցնում են հումքով: 

Դրանից հետո պարկը կախում են սյունից և սկսում պտտել մինչև կարագ առաջանալը: Հնդկաստանում ևս հայտնաբերվել են կարագի արտադրության ապացույցներ, որոնք թվագրվում են Միջագետքից 500 տարի ավելի ուշ ժամանակաշրջանով: 

Նրանց մոտ կարագի արտադրության տեխնոլոգիան եղել է ավելի կատարելագործված: 

Բացի դա, հնդիկները ճարպային սուբստանցիայից պատրաստել են ֆիլտրված յուղ, որպեսզի այն ավելի երկար պահպանվի: 

Կարագի արտադրություն եղել է նաև Հին Հունաստանում և Հռոմում: Յուղի ամաններ են գտնվել անգամ եգիպտական գերեզմաններում, որոնք թվագրվում են մ.թ.ա. 2000-ական թվականներով: 

Դրանց մասին հիշատակություններ կան 1-ին դարի լատինացի գրող Պլինիոսի մոտ: 

Կարագ արտադրելու գործում բավականին զարգացած են եղել հյուսիսգերմանական ցեղերը, իսկ ավելի ուշ՝ 5-րդ դարում, կարագ սովորել են ստանալ նաև իռլանդացիները: 

Ինչ վերաբերում է ամենահայտնի սերուցքային կարագին՝ «Նորմանդական» կարագին, ապա այն հայտնի է դարձել վիկինգների շնորհիվ, քանի որ նրանք բազմաթիվ արշավանքներ են իրականացրել դեպի Նորմանդիա և անգամ բնակություն հաստատել այնտեղ:

 Հայտնի է, որ դեռևս 8-րդ դարում վարյագները հեռավոր նավարկությունների գնալիս իրենց հետ վերցրել են տակառներով սերուցքային կարագ:

Կարագի պատրաստման և օգտագործման մասին միջնադարյան տեղեկությունները ավելի հավաստի և ամբողջական են շնորհիվ պահպանված խոհարարական գրքերի: 

Այն ժամանակ «կարագային վիրուսը» արդեն իսկ տարածված էր ամբողջ Եվրոպայով: 

Դա զարմանալի չէ, քանի որ իրականում սերուցքային կարագ պատրաստելը շատ պարզ է, և միևնույն ժամանակ դժվար է գտնել կարագի պես օգտակար հատկություններ ունեցող այլ սննդամթերք: 

Ռուսաստանում կարագը մասսայական է դարձել 9-րդ դարում՝ շնորհիվ նրա, որ որոշ եկեղեցիներ, մասնավորապես Պեչենեգի եկեղեցին, օգտվելով նրանից, որ կարագի վրա մաքսատուրք չկա, սկսել է գյուղացիներից կարագ գնել և այն արտահանել Հոլանդիա՝ Անտվերպեն և Ամստերդամ: 

Ռուսաստանում սերուցքային կարագ պատրաստել են սերուցքը և թթու կաթը խառնելու մեթոդով: 19րդ դարի առաջին կեսերին Ռուսաստանում սկսվել է կարագի արդյունաբերական արտադրություն: 

Մասնավորապես հանրահայտ է եղել գործարար Վերեշագինի արտադրած կարագը: Հայաստանում կարագ ստացել են խնոցու օգնությամբ: 

Խնոցին տնայնագործական եղանակով կարագը թանից զատելու անոթ է։ Լինում է կավից կամ փայտից, տակառաձև կամ երկարավուն, միջնամասում՝ ուռուցիկ, կենտրոնում՝ անցքով (լցնելու և դատարկելու համար)։ 

Հայաստանում գործածվում է խնոցու երկու տեսակ. առաջինը կավե կարասաձև անոթ է (հարում են գետնին նստած), երկրորդը՝ կավե կամ փայտե, երկարավուն, եզրերին ելուստներ՝ առաստաղի գերաններից կախելու համար (հարում են ձեռքերով կամ ոտքերով՝ ետ ու առաջ հրելով)։

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli