Yerevan, 19.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ովքե՞ր են ՀՖՖ նախագահի թեկնածուները, ի՞նչ ճանապարհ են անցել և ո՞վ է ամենահավանական թեկնածուն

SPORT

Դեկտեմբերի 2-ին` Երևանի ժամանակով ժամը 18:00-ին, ավարտվեց Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահի թեկնածուների գրանցման ժամկետը: Այս ընթացքում ՀՖՖ-ն պետք է ստուգի նախագահի և ՀՖՖ Գործադիր Կոմիտեի թեկնածուների ներկայացրած փաթեթները: Դեկտեմբերի 6-ին ուղիղ եթերով պաշտոնապես կհրապարակվեն բոլորի անունները: Ըստ նախնական տեղեկությունների՝ ՀՖՖ նախագահի թեկնածուները չորսն են: Նրանից 3-ը բացահայտ հայտարարել են իրենց առաջադրման մասին: Նրանք են ԽՍՀՄ տարիների մեր ճանաչված
ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը, Լոռի ՖԱ սեփականատեր Թովմաս Գրիգորյանը և ՀՖՖ Գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը: Նրանք տարբեր հարթակներում արդեն հայտարարել են իրենց ցանկությունների մասին:

Ինչպես տեսնում ենք, այս անգամ այսօրվա իշխանությունները քաղաքական թեկնածու չցանկացան տեսնել ՀՖՖ նախագահի պաշտոնում և այդ պատճառով էլ դաշտը մնաց ֆուտբոլային կենսագրություն ունեցող մարդկանց՝ որոշ վերապահումներով: Մյուս թեկնածուն էլ Արսեն Աղաջանյանն է. ֆուտբոլային աշխարհը դժվար թե ճանաչի նման
անուն ազգանունով մարդու:

Դեկտեմբերի 6-ին մեր հանրությունը կիմանա ՀՖՖ նախագահի թեկնածուների պաշտոնապես հաստատված անունները: Հանրությունը սպասում է նրանց ծրագրերին, կառավարման ռազմավարության տեսլականներին, ով ինչ կադրային քաղաքականություն կվարի:

Փորձենք շատ կարճ էքսկուրս անցկացնել թեկնածուների ֆուտբոլային փորձի, ձեռքբերումների և որոշ տեսլականների վերաբերյալ:

Խորեն Հովհաննիսյան – Անկասկած ֆուտբոլային անձնավորություն է: Խորհրդային տարիներին նրա խաղով հիացել են մեր ֆուտբոլասերները: Խորիկը խաղացել է ԽՍՀՄ հավաքականում: Կարիերայի ավարտից հետո Հովհաննիսյանը
հնարավորություն է ունեցել գլխավորելու ՀՀ ազգային հավաքականը, բայց կառավարման փորձ, այնուամենայնիվ, չունի:

Թովմաս Գրիգորյան – ՀՖՖ Գործադիր Կոմիտեի երկարամյա անդամ է, հաջողակ բիզնեսմեն: 2017 թվականից իր հիմնադրած «Լոռի» ակումբը հանդես է գալիս ՀՀ առաջնություններում: 2018 թվին այն դարձել է ՀՀ առաջին լիգալի չեմպիոն, 2019 թվականին դուրս է եկել ՀՀ գավաթի եզրափակիչ, բացի այդ, այս պահի դրությամբ ՀՀ
առաջնության Ձմեռային չեմպիոնն է: Դատելով ֆուտբոլային կենսագրական տվյալններից՝ ֆուտբոլային մենեջմենթից լավատեղյակ է և ունի կառավարչական լուրջ ջիղ, ինչը շատ կարևոր է ՀՖՖ-ն կառավարելու համար:
Այստեղ կա խնդիր, Գրիգորյանը ակումբի սեփականատեր է, բայց խոստացել է վաճառել ակումբը ՀՖՖ նախագահ ընտրվելուց հետո: Կպահի նա իր խոստումը՝ ցույց կտա ժամանակը:

Արմեն Մելիքբեկյան – Մելիքբեկյանը լրագրող է եղել, աշխատել է որպես ֆուտբոլային մեկնաբան: Վարել է նաև ֆուտբոլային վերլուծական հաղորդումներ: Բնականաբար, ֆուտբոլ խաղից լավ հասկանում է: Կարելի է ասել, որ ուղղամիտ է՝ ինչ մտածում անմիջապես ասում է, նրան է պատկանում «ֆինները ներքևից խաղալ չգիտեն»
հանրահայտ միտքը: 1,5 տարի է, ինչ հանդիսանում է ՀՖՖ Գլխավոր քարտուղար: Այս պաշտոնում, շատերի կարծիքով, նա ձախողել է և շատերի կողմից չի ընդունվում:

Արսեն Աղաջանյան – Առայժմ անհասկանալի է, թե ով է նա ֆուտբոլային աշխարհում: Խոսակցություններ կան, որ վերջինս վայելում է ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի հովանավորչությունը: Արդյոք ՀՖՖ-ն կհաստատի նրա թեկնածությունը՝ դժվար է ասել, քանի որ ՀՖՖ գործող կանոնադրությամբ՝ թեկնածուն պետք է առնվազն 2
տարի ֆուտբոլային պաշտոնյա հանդիսանա:

Այս վերլուծությունների արդյունքում կարելի է եզրակացնել, որ Թովմաս Գրիգորյանը ՀՖՖ նախագահի գլխավոր հավակնորդն է:

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli