Yerevan, 19.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Իմ ղեկավարած քաղաքում լկտիությունը ջախջախվելու է, սանձարձակության հետ կոմպրոմիս չի լինելու. Դավիթ Խուդաթյան (լուսանկարներ)

BLOG

Past.am

Վերջին երկու օրերի ընթացքում հետևում էի Արմավիր քաղաքի թիվ 8 մանկապարտեզի նախկին տնօրեն Թամարա Ավետիսյանի պահվածքին, ֆեյսբուքյան գրառումներին:

Օրեր առաջ շրջանցելով աշխատակից ընդունելու քաղաքապետարանի սահմանած կարգը, այն է` նախապես քաղաքապետարանում գրանցված թեկնածուների հետ հարցազրույցի անցկացում ՀՈԱԿ տնօրենի և քաղաքապետարանի Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բաժնի աշխատակցի մասնակցությամբ, տիկին Ավետիսյանը թիվ 8 մանկապարտեզում ֆիզարձակուրդ գնացած բուժքրոջ փոխարեն՝ ով ի դեպ նախկին քաղաքապետի վարորդի կինն է, սեփական հայեցողությամբ ընդունել է բուժքրոջ քրոջը: Նշված դեպքի առիթով պարզաբանումներ տալու համար տիկին Ավետիսյանը հրավիրվել է Արմավիրի քաղաքապետարան, զրույցի հենց սկզբից մանկավարժին ոչ հարիր տոնով, բղավելով խոսել է բաժնի պետ Արաքսյա Դոլինյանի և փոխքաղաքապետ Վարշամ Սարգսյանի հետ:

Պարոն Սարգսյանը հորդորել է տիկին Ավետիսյանին դուրս գալ սենյակից, հանգստանալ, այնուհետև հետ գալ շարունակելու զրույցը, ինչին ի պատասխան տիկին տնօրենը լքել է քաղաքապետարանի շենքը: Րոպեներ անց տիկին Ավետիսյանը զանգահարել է ինձ՝ Արմավիրի քաղաքապետին, կրկին մանկավարժին ոչ հարիր բառապաշարով, բղավելով պատմել տեղի ունեցածի մասին, Արմավիրի փոխքաղաքապետ Վարշամ Սարգսյանին անվանել է խոզապահ, վիրավորել է իր անմիջական ղեկավար հանդիսացող բաժնի պետին: Հաջորդ օրը առավոտյան տիկին Ավետիսյանը հրավիրվել է քաղաքապետարան բացատրագիր ներկայացնելու, բացատրագրեր են ներկայացրել նաև միջադեպին ներկա Վարշամ Սարգսյանը և Արաքսյա Դոլինյանը:

Հիմք ընդունելով վերոգրյալը, պահպանելով ՀՀ Աշխատանքային օրենսգրքի պահանջները և ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանները, որոշել եմ Թամարա Ավետիսյանին ազատել զբաղեցրած պաշտոնից: Հիշեցնեմ, որ նախորդ տարի համանման արարքի համար (շրջանցելով քաղաքապետարանի երեխաների ընդունման հերթացուցակը, իր հայեցողությամ մանկապարտեզ է ընդունել երեխաների) տիկին արդեն նախկին տնօրենը ստացել է գրավոր նախազգուշացում։ Դրանից հետո առանձին-առանձին հանդիպել եմ Թամարա Ավետիսյանի, իր եղբոր, մանկապարտեզի մի քանի ծնողների, մանկապարտեզի կոլեկտիվի ներկայացուցիչների հետ, ներկայացրել եմ որոշման հիմքերը, լսել հանդիպման մասնակից մյուս կողմին: Դրանից հետո իմ հրամանով ստեղծվել է պաշտոնի հանձնման-ընդունման հանձնաժողով, սկսվել է օրենքով սահմանված գործընթացը: Մանկապարտեզում հանձնաժողովի աշխատանքի ընթացքում տեղում հավաքվածները Թամարա Ավետիսյանի գլխավորությամբ սկսել են վիրավորել հանձնաժողովի անդամներին, խոչընդոտնել նրանց աշխատանքը: Մանկապարտեզի նախկին տնօրենը հրաժարվել է հանձնաժողովին հանձնել շենքի բանալիները, կնիքը, մանկապարտեզի գույքը, ինչի մասին հանձնաժողովը տեղում կազմել է արձանագրություն:

Նշված փաստի մասին նյութեր եմ ուղարկել ՀՀ Ոստիկանություն՝ գործին օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար: Երեկ տիկին Ավետիսյանի եղբոր՝ Նոր Արմավիր համայնքի ղեկավար Արթուր Ավետիսյանի նախաձեռնությամբ հանդիպել եմ վերջինիս, քննարկել ստեղծված իրավիճակը, կոչ եմ արել չխոչընդոտել ուսումնական հաստատության բնականոն աշխատանքը, ցանկության դեպքում իմ որոշումը բողոքարկել դատարանում: Նրան ուղիղ հարց եմ տվել, թե որպես համայնքի ղեկավար ինչ կաներ, եթե լիներ նույն իրավիճակում: Ստացել եմ պատասխան, որ կաներ նույնը, ինչ ես:

Հիմա անդրադառնամ մանկապարտեզում այս պահին իրականացվող նորոգման աշխատանքներին և ընդհանրապես վերջին տարիների վերանորոգումներին: Տիկին Ավետիսյանը և իր եղբայրները ինձ ներկայացրել են, որ այս պահին մանկապարտեզը նորոգվում է իրենց սեփական միջոցներով, որ իրենք պատրաստվում են դադարեցնել աշխատանքները և հանել գույքը: Այնինչ դրանից հետո ինձ ԱՄՆ-ից զանգահարում է բարեգործական հիմնադրամի տնօրեն պարոն Լևոն Թորոսը, ով վստահեցնում է, որ մանկապարտեզում նորոգումը իրականացվում է բացառապես հիմնադրամի միջոցներով, որ իրենք պատրաստակամ են շարունակել նորոգման աշխատանքները, որ մանկապարտեզը նորոգվում է երեխաների, այլ ոչ թե նախկին տնօրենի համար: Դրանից հետո ինձ զանգահարում է հիմնադրամի Հայաստանյան ներկայացուցչության ղեկավարը, ում հետ պայմանավորվում ենք երկուշաբթի օրվանից շարունակել նորոգման աշխատանքները:

Հիմա այն մասին, թե ինչ միջոցներով է նորոգվել մանկապարտեզը այս տարիների ընթացքում. Տիկին Ավետիսյանը բոլորին ներկայացնում է, որ մանկապարտեզը տարիներ շարունակ նորոգվել է իր ընտանիքի միջոցների հաշվին, այնինչ վերջին 5-6 տարիների ընթացքում Արմավիրի քաղաքապետարանը այս մանկապարտեզին հատկացրել է ավելի շատ գումար, քան մյուս 11 մանկապարտեզներին միասին վերցրած: Թե ինչու է հենց թիվ 8 մանկապարտեզը արժանացել նախկին իշխանությունների այսպիսի ուշադրությանը, թողնում եմ արմավիրցիների ենթադրությանը: Անդրադառնամ նաև համացանցի այն գրառումներին, թե ես ցանկացել եմ «ընկերոջս կնոջը» նշանակել բուժքույր և հիմա էլ ցանկանում եմ «ընկերոջս կնոջը» նշանակել տնօրեն: Եթե այդպիսի բան անող լինեի, կնշանակեի արդեն մի քանի ամիս թափուր թիվ 11 մանկապարտեզի տնօրենի պաշտոնին: Հիշեցնեմ, նախկինում ինձ արդեն մի քանի անգամ մեղադրել են այդ նույն «ընկերոջս կնոջը» տարբեր պաշտոններում նշանակելու համար: Եւս մեկ անգամ, որպես Արմավիրի ընտրված քաղաքապետ կոչ եմ անում բոլորին դրսևորել զսպվածություն, չխոչընդոտել ուսումնական պրոցեսի բնականոն ընթացքը։ Իմ ղեկավարած քաղաքում լկտիությունը ջախջախվելու է, սանձարձակության հետ կոմպրոմիս չի լինելու:
Պինդ կացեք !!!

Հ.Գ. Նկարում թիվ 8 մանկապարտեզի նախկին տնօրեն Թամարա Ավետիսյանն է: Ըստ օդում կախված լուրերի, նա վաճառել է քաղաքային բյուջեով իրականացված հերթական նորոգումից հետո մնացած շինանյութը: Խնդրում եմ ՀՀ Ոստիկանությանը ստուգել օդում կախված լուրերի հավաստիությունը և հայտնում եմ իմ պատրաստակամությունը, նշված դեպքի մասին ոստիկանությանը տալ լրացուցիչ ինֆորմացիա:

 
Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli