Yerevan, 19.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


2020 թվա­կա­նին ար­տա­խորհր­դա­րա­նա­կան ընդ­դի­մու­թյու­նը կանց­նի իր կազ­մա­վոր­ման ինս­տի­տու­ցի­ո­նա­լաց­ման էտա­պին

INTERNATIONAL NEWS

eurasia.expert-ը ««Պայքար հնի դեմ». ինչի՞ կբերի Փաշինյանի «հեղափոխության երկրորդ էտապը»» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ամփոփելով 2019 թվականի արդյունքները, հայտարարել է «տնտեսական հեղափոխության առաջին էտապի» ավարտը: Այժմ, վարչապետի մատնանշմամբ, սկսվել է «հեղափոխության նոր էտապ»: Իսկ ինչո՞վ դա կավարտվի: 

2019 թվականը հագեցած էր քաղաքական իրադարձություններով: Այդ տարին պետք է դառնար «հեղափոխական փոփոխությունների» մեկնարկային տարի, բայց Փաշինյանի կառավարությունը բախվել է սոցիալական և քաղաքական բնույթի մեծաքանակ խնդիրների: Հայկական քաղաքական էլիտան, չգնալով սոցիալական և տնտեսական ոլորտներում կտրուկ փոփոխությունների ուղիով, ընտրել է քաղաքականության մեջ «սենսացիոն» գործընթացներ իրականացնելը: 

«Թավշյա հեղափոխության» ներուժը Փաշինյանի կառավարության կողմից առայժմ օգտագործվում է այն նպատակով, որ քաղաքական և տնտեսական փոփոխությունները շտամպավորվեն որպես հեղափոխության հերթական էտապ: 

Ըստ դրա, 2020 թվականը ներկայացվում է որպես «տնտեսական հեղափոխության» նոր էտապ և նպատակների իրականացում, ինչպես նաև չավարտված «երկրորդ էտապ», որն ուղղված է դատական իշխանությունների նկատմամբ վստահության վերականգնմանը: 

Այդ համատեքստում 2020 թվականին հասարակական սպասումները կարող են չհամընկնել իշխանության պլանների հետ, քանի որ հեղափոխական հռետորաբանությունը արձագանք չի գտնի մասսաների մոտ: 

Այնուամենայնիվ, շնորհիվ իր բարձր վարկանիշի, Փաշինյանը հույս ունի հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման դինամիկան փոխելու նպատակով անցկացնել որոշ ոչ ժողովրդահաճո որոշումներ: 

Հետաքրքիր է, որ Հայաստանի կառավարությունը երկու մոտեցում ունի. մի կողմից՝ սոցիալապես խոցելի խմբերին ուղղված ծախսերի ավելացում, իսկ մյուս կողմից՝ սոցիալտնտեսական զարգացման պատասխանատվությունը հասարակության վրա դնելը: 2019 թվականը երկրի քաղաքական ոլորտում չի եղել միանշանակ, քանի որ քաղաքական կայունացմանը ուղեկցել է աճող անհանդուրժողականությունը հասարակության մեջ: 

Ընդդիմության սպասումներին հակառակ՝ «թավշյա հեղափոխականները» կարողացել են առարկայական դարձնել պետության կառավարման իրենց մոտեցումները: 

Բացի դա, նախկին իշխանավորների դեմ հարուցված քրեական գործերը ցույց են տալիս, որ ներկա իշխանությունը չի հաշտվել իր քաղաքական նախորդների հետ, որով իսկ նպաստել է արտախորհրդարանական ընդդիմության արմատականացմանը: 

Ներկայումս այդ ընդդիմության միակ գործիքը ԶԼՄներն են, որոնք նախանշում են Փաշինյանի իշխանության կարճ կյանքը: Սակայն այդ ԶԼՄ-ների ակտիվությունը բերել է նրան, որ իշխանությունը սկսել է օգտագործել ադմինիստրատիվ ռեսուրսը: 2020 թվականին արտախորհրդարանական ընդդիմությունն ամենայն հավանականությամբ կանցնի իր կազմավորման ինստիտուցիոնալացման էտապին: 

2019 թվականին նախկին նախագահ Սերժ Սարգսյանի դեմ հարուցված հակակոռուպցիոն գործը ցույց է տալիս, որ «քաղաքական անցյալի դեմ պայքարը» շարունակելու է մնալ արդիական: Դա իշխանության լեգիտիմության աջակցման արդյունավետ գործիք է, և 2020 թվականը ևս այդ տեսակետից կլինի ակտիվ: Նույն քաղաքական նպատակահարմարության բանաձևն է աշխատում նաև Հայաստանի Սահմանադրական դատարանի շուրջ ծագած վիճակում: 

Ճգնաժամի ողջ իմաստն այն է, որ նոր իշխանությունը չի ցանկանում որպես Սահմանադրական դատարանի ղեկավար տեսնել Հրայր Թովմասյանին: Գործադիր և դատական իշխանությունների միջև ծագած այս հակամարտությունը, կարծես, հայկական քաղաքական դաշտի ախտորոշումը լինի: Փաշինյանին մեղադրում են դատարանների նկատմամբ վերահսկողություն սահմանելու ցանկության մեջ: 

Սակայն իրականում երկու կողմերն էլ ինչ-որ տեղ ստում են. հեղափոխականները՝ որ դա ժողովրդավարության զարգացում է, իսկ Թովմասյանը՝ որ դա դատարանի սկզբունքայնության հարց է: 

Հիմնականում խոսքը իշխանության երեք թևերի՝ մեկ կենտրոնին ենթարկվելու մասին է, որը տիպիկ է ինչպես բռնապետություններին, այնպես էլ ժողովրդավարական երկրներին: Ելնելով այս ամենից՝ կարելի է ասել, որ 2020 թվականին ճնշումը Թովմասյանի վրա մի քանի անգամ կավելանա: 2020 թվականի կարևոր իրադարձություններից են լինելու նախագահական և խորհրդարանական ընտրությունները Արցախում: 

Դրանցից հետո այդ երկիրը կդառնա նախագահական հանրապետություն: Այստեղ կարևոր է այն, որ ի վերջո կավարտվի Արցախի և Հայաստանի էլիտաների միջև առաջացած «նյարդային» ժամանակաշրջանը: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում նոր կառավարության հայացքների էվոլուցիան կշարունակվի, և 2020 թվականին կկոնկրետացվի դիրքորոշումը: 

Հակամարտող կողմերի դիրքորոշումները ավելի կկոշտանան, բայց հակամարտության վերսկսումը ձեռնտու չէ ինչպես տարածաշրջանի երկրներին, այնպես էլ արտաքին խաղացողներին: Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ զգացվում է հարևան երկրներում ներքաղաքական փոփոխությունների հետքը: Փաշինյանի կողմից հայտարարված՝ Իրանի և Վրաստանի հետ հարաբերությունների «ստրատեգիական» բնույթը բախվում է խնդիրների՝ կապված ԱՄՆ-Իրան ճգնաժամի և վրացական քաղաքականության վայրիվերումների հետ: 

Պետք է նշել, որ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին այդ համատեքստում որոշակիորեն ուղղորդում է երկրի հարաբերությունները հարևանների հետ: 

Մյուս կողմից՝ Ադրբեջանում ընթացող ներքաղաքական փոփոխությունները ղարաբաղյան հակամարտության սրացման տեսակետից որոշակի տագնապ են հարուցում: Ելնելով այս ամենից՝ կարելի է ենթադրել, որ 2020 թվականին Հայաստանի արտաքին քաղաքականությունը կունենա «ցնցումներ», և որոշակի բարդություններ կծագեն Փաշինյանի կառավարության համար: 

Հայկական քաղաքական իրականությունը ենթարկվում է բազմաթիվ արտաքին և ներքին գործոնների, և կառավարության ձախողումը կամ հաջողությունը կապված է երևույթներին համարժեք պատասխանելու հետ: Հնարավոր է ամեն ինչ: 

Կարող է աճել սոցիալական բևեռացումը իր բոլոր բացասական հետևանքներով, և այդ դեպքում իշխանությունը կսկսի տենդագին փնտրել մեղավորներ հայկական հասարակության մեջ: 

Հաջողության դեպքում, մասնավորապես տնտեսական ոլորտում, կաճի իշխանության լեգիտիմությունը, բայց ցանկացած դեպքում դա չի բերի պետության և հասարակության երկարաժամկետ զարգացման, քանի դեռ իշխանությունը չի կատարել անհրաժեշտ եզրակացություններ:

Կամո Խաչիկյան

 

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli