Yerevan, 19.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Բյու­ջեի հա­վե­լյալ բե՞ռ, թե՞ քա­ղա­քա­ցու բա­րե­կե­ցու­թյուն. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» թերթը գրում է․ 

Դեռևս 2015 թվականին ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց, որը վերաբերում էր հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով վարձու աշխատողների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման կարգին։ 

Այն այժմ էլ գործում է և տարածվում երկրի տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքերում անմիջապես կառուցապատողից, ինչպես նաև պետության և (կամ) համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում պետությունից կամ համայնքից 2014 թվականի նոյեմբերի 1-ից հետո բնակարան ձեռք բերող կամ ՀՀ տարածքում անհատական բնակելի տուն կառուցող վարձու աշխատողների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների վրա: 

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնը, «Փաստի» հետ համագործակցության շրջանակներում, անդրադարձել է 2015-2019 թվականների ընթացքում հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների փոխհատուցման նպատակով վերադարձված եկամտային հարկի դինամիկային, որն, ըստ կենտրոնի վերլուծության, դիտարկվող ժամանակահատվածում անընդհատ աճ է արձանագրել: 

Վերադարձմանը ենթակա գումարները 2019 թվականին կազմել են 7,9 մլրդ ՀՀ դրամ՝ գերազանցելով 2018 թվականի ցուցանիշը 68,9 %-ով: 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ գործընթացում ներգրավված է եղել 7152 անձ (ներառյալ համավարկառուները), որոնց թվաքանակը 2018 թվականի տարեվերջի համեմատ աճել է 77,9 %-ով: 

Նշվում է՝ հատկապես հետաքրքրական է այն, որ 2019 թվականին 2018 թվականի համեմատ գործընթացում ներգրավված վարկառուների և համավարկառուների թվաքանակի աճի տեմպը գերազանցել է հետ վերադարձվող գումարների աճի տեմպին, ինչը նշանակում է, որ համավարկառուների թվաքանակի աճն է պայմանավորել գործընթացում ներգրավված անձանց թվաքանակի աճը: 

Այնուհետև կենտրոնը ներկայացնում է 2015-2019 թվականների վերադարձված եկամտային հարկի դինամիկայից բխող իր եզրահանգումները. 

• Սկզբնական տարիներին այս գործընթացում հիմնականում ներգրավված են եղել եկամուտների ավելի բարձր մակարդակ ունեցող անձինք, որոնք էլ ձեռք են բերել համեմատաբար ավելի թանկ բնակարաններ: 

• 2018 թվականին կառավարության հիփոթեքային վարկավորումն ավելի մատչելի դարձնելուն ուղղված միջոցառումները դրական ազդեցություն են ունեցել: 

• 2019 թվականին համավարկառուների թվաքանակի աճը նշանակում է, որ 2019 թվականին վարկառու և համավարկառու դարձած անձանց եկամուտների մակարդակը որոշակիորեն զիջել է սկզբնական տարիներին գործընթացում ներգրավված անձանց եկամուտների մակարդակին: 

• Հնարավոր է, որ 2019 թվականին հիփոթեքային վարկի միջոցով նորակառույցներում ձեռք բերված բնակարանների թվի աճը, որոնք չեն գտնվում Երևանի Կենտրոն համայնքում, պայմանավորված է այլ համայնքներում ձեռք բերվող բնակարանների քանակի աճով, ինչը նշանակում է, որ ձեռք են բերվել համեմատաբար ավելի ցածր արժեքի բնակարաններ: 

Այսպիսով՝ դիտարկվող ժամանակահատվածում հիփոթեքային վարկի սպասարկման նպատակով վճարված տոկոսների գումարների չափով վարձու աշխատողներին վերադարձված եկամտային հարկի գումարների աճը պայմանավորված է եղել գործընթացում ներգրավված անձանց՝ վարկառուների և հատկապես համավարկառուների թվաքանակի աճով: 

Կենտրոնի փորձագետները նշում են՝ կարող են փաստել, որ 2019 թվականին հիփոթեքային վարկով ու եկամտահարկի վերադարձի պայմանով բնակարաններ ձեռք բերելու գործընթացում ներգրավվել են համեմատաբար ավելի ցածր եկամուտների մակարդակ ունեցող անձինք, որոնք ձեռք են բերել ավելի էժան բնակարաններ, իսկ հիմա, երբ միջին եկամուտ ունեցողները սկսել են օգտվել այդ ծրագրից, խոսվում է ծրագրի կասեցման հնարավորության մասին:

Մանրամասները՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

 

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli