Yerevan, 20.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Որ­քա­նո՞վ է ներ­կա­յիս Հա­յաս­տա­նի տնտե­սու­թյու­նը սթրե­սա­դի­մաց­կուն և ունակ դի­մա­կա­յել մար­տահ­րա­վեր­նե­րին

INTERNATIONAL NEWS

eurasia.expert-ն «Հեղափոխությունից մինչև ինտեգրացիա. ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության մեկ տարին» վերնագրով հոդվածում գրում է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում (ԵԱՏՀ) Հայաստանի նախագահությունը ավարտվում է 2020 թվականի հունվարին, իսկ փետրվարի 1-ին այդ պաշտոնը Տիգրան Սարգսյանը կփոխանցի Բելառուսի ներկայացուցիչ Միխայիլ Մյասնիկովիչին: 

2019 թվականի՝ Հայաստանի նախագահության արդյունքները կարելի է բնութագրել երկու հիմնական ուղղություններով՝ ԵԱՏՄ պետությունների համագործակցության ընդլայնում և կազմի ինտեգրացիայի խորացում: 

Եվ դա՝ չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի նախագահությունը համընկել է հանրապետությունում տեղի ունեցած ներքաղաքական փոփոխությունների հետ: Նիկոլ Փաշինյանի կառավարությանը հաջողվել է առաջ մղել մի շարք առաջնահերթ հարցեր, որոնց շարքում կարելի է առանձնացնել այն համաձայնագրի գործարկումը, որը հանգեցրել է Իրանի հետ ազատ առևտրի գոտու ձևավորմանը և Սինգապուրի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրմանը: 

«Թավշյա հեղափոխությունից» հետո ԵԱՏՄ-ից Հայաստանին «դուրս մղելու» մասին թերահավատ կանխատեսումներն ինքնին չեն արդարացել, իսկ Երևանում տեղի ունեցած ԵԱՏՀ նիստը լավ փիառ-ակցիա էր կազմակերպության համար: 

Տիգրան Սարգսյանի քառամյա նախագահությունը ԵԱՏՀ-ում դրական ազդեցություն է ունեցել ԵԱՏՄ չորս ազատությունների զարգացման գործում: Այդ համատեքստում հարկ է նշել, որ տնտեսական ինտեգրման խորացման շրջանակներում Սարգսյանը խթանել է գործունեության տարբեր ոլորտների թվայնացման գաղափարը: 

Ավելին, այս գաղափարը հնարավորություն է տվել ԵԱՏՄ գործարար համայնքների շփումը պարզեցնելու և ԵԱՏՄ կառույցների և շարքային քաղաքացիների միջև հետադարձ կապ ապահովելու հետ կապված քննարկել որոշակի խնդիրներ: 

ԵԱՏՄ թվային օրակարգի իրագործման էֆեկտը կարող է հանգեցնել երկրների համախառն ՀՆԱ-ի աճին մինչև 2025 թվականը, քանի որ թվայնացումը կնվազեցնի ծախսերի ազդեցությունը մաքսային հսկողության և ապրանքների և ծառայությունների տեղաշարժի ոլորտներում: 

Վերոնշյալ տարրերը օգնում են ստեղծել ԵԱՏՄ զարգացման ընդհանուր պատկեր: Սահմանվել են մի շարք առաջնահերթություններ, և ներկայումս ձևավորվում են որոշակի պայմաններ (կենսաթոշակային ապահովում, ընդհանուր ֆինանսական շուկա, բանկային համակարգ, ապահովագրություն): 

Հայաստանում «թավշյա հեղափոխությունից» առաջ եվրասիական ինտեգրումը քննարկվել է զուտ քաղաքական համատեքստում: Հատկանշական է, որ քաղաքական փոփոխություններից հետո Հայաստանի հասարակության կողմից ԵԱՏՄ-ի ընկալման շրջանակներում որակական փոփոխություններ տեղի չեն ունեցել, չնայած քաղաքական ֆոնը որոշակիորեն փոխվել է (Հայաստանի մասնակցությունը ԵԱՏՄ-ին ասոցացվել է Սերժ Սարգսյանի հետ): 

Իր հերթին, Փաշինյանը 2019 թվականին, չնայած իր որպես ընդդիմադիր գործիչ կատարած հայտարարություններին, կարողացել է ակտիվորեն նպաստել ԵԱՏՄ օրակարգին ոչ միայն հանրային մակարդակում, այլ նաև արտերկրում՝ դառնալով ԵԱՏՄ «դեսպան» Սինգապուրում և Վիետնամում: Նման մոտեցումը, որն, ըստ էության, որոշակիորեն պոպուլիստական է, միևնույն ժամանակ ավելի դյուրին է դարձնում եվրասիական ինտեգրման նախագիծը և կարող է դառնալ խիստ կարևոր ընդհանուր շուկայի գաղափարի առաջխաղացման համար: 

Փաշինյանի վարկանիշը Հայաստանում բավականին բարձր է և կարող է ներքին և արտաքին քաղաքականության տարբեր մակարդակներում շահերի բախման համատեքստում օգտագործվել ԵԱՏՄ-ի նկատմամբ դրական վերաբերմունք ապահովելու համար: 

Չի կարելի ասել, որ 2020-ին ԵԱՏՄ-ն ներկայացվել է որպես լիարժեք միություն: Այն ունի մի շարք այնպիսի խնդիրներ, որոնք հետագայում ևս չեն կորցնի արդիականությունը: Ամենակարևոր խնդիրներից մեկը մնում է էլեկտրաէներգիայի միասնական շուկայի ստեղծումը: Այդ ուղղությամբ աշխատանքները սկսելու 2019 թվականին կազմված պլանը հույս է ներշնչում ԵԱՏՄ առանձին երկրների համար էլեկտրաէներգիայի գների համահարթեցման առումով:

 Հայաստանի պարագայում ամենակարևորը հայ սպառողների համար գազի գնի և էլեկտրաէներգիայի արտահանման հարցի լուծումն է, չնայած մասնագետները կանխատեսում են ճգնաժամային փոփոխություններ հանրապետության համար այդ ոլորտում: 

2020 թվականին Հայաստանը նախատեսում է երկու անգամ ավելի շատ գումար ծախսել ճանապարհների բարեկարգման և Հյուսիս-հարավ մայրուղու շինարարությունն ավարտելու համար: Սրան զուգահեռ, Մեղրիում կիրականացվի հայ-իրանական սահմանային մաքսային կետի արդիականացում: 

Դա Մեղրիի ազատ տնտեսական գոտու մեկնարկի հետ մեկտեղ կարող է հանդիսանալ Իրանի հետ առևտրային հարաբերությունների զարգացման կարևոր ցուցիչ: 

Այդ առումով հստակ ակնհայտ են տարանցիկ ներուժը գիտակցելու և տրանսպորտային և լոգիստիկ համակարգը բարելավելու ուղղությամբ Հայաստանի հեռանկարները: 

Նոր նախարարների նշանակումը ԵԱՏՄ կոլեգիայում կարող է նոր դինամիկա հաղորդել ԵԱՏՄ ագրոարդյունաբերական համալիրի զարգացմանը, ինչպես նաև դրական աճ արձանագրել թվայնացման դրական միտումում: 

Հաջորդ տարին նոր երկրների ներգրավման առումով (բանակցություններ են ընթանում Իսրայելի, Եգիպտոսի և Հնդկաստանի հետ) չի զիջի նախորդին:

 Բացի դա, ակնկալվում է էներգետիկայի, ֆինանսների և թվային տեխնոլոգիաների ոլորտներում ինտեգրացիայի նոր փուլի խորացում: Հայաստանի տեղը այդ գործընթացներում թելադրվելու է ԵՄ-ի և այլ առևտրային գործընկերների հետ առևտրատնտեսական համագործակցության ներուժը օգտագործելու հնարավորությամբ: 

Հայաստանը ունակ է նպաստել ԵԱՏՄ պետությունների կողմից ապրանքների համատեղ արտադրության և արտահանման զարգացմանը: 

Մյուս կողմից, ԵԱՏՄ կազմում ինտեգրման «արագության» աստիճանը կախված է 2020 թվականից գործող ԵԱՏՄ-ի ընդհանուր կարգավորվող համակարգում Հայաստանի ընդգրկման դրական տնտեսական ազդեցությունից: 

Նախկինում Հայաստանին հինգ տարվա «բացառիկություն» է տրվել ներքին շուկային ինտեգրելու համար, սակայն հիմա հարցն այն է, թե որքանով է ներկայիս Հայաստանի տնտեսությունը սթրեսադիմացկուն և ունակ դիմակայել մարտահրավերներին:

Կամո Խաչիկյան

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli