Yerevan, 19.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Նման փոփոխության կյանքի կոչումն ինքնին կարող է խաթարել ՀՀ իրավական անվտանգությունը. Փաստաբանների պալատի խորհուրդ

POLITICS

Past.am

ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը (ՓՊԽ),  «ՀՀ Սահմանադրության փոփոխության» նախագիծը, ԱԺ արտահերթ նիստի օրակարգ մտած մյուս օրինագծերն ուսումնասիրելուց հետո հայտնում է, որ իրավական պետության կայացման գործում իր առանցքային նշանակությունն ունի իրավունքի գերակայության ու իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքը, որոնք իրենց ամրագրումն են ստացել Սահմանադրության 1-ին և 4-րդ հոդվածներում: «Իշխանության ճյուղերի հավասարակշռումը բացառապես իրականացվում է Սահմանադրությամբ ուղղակիորեն նախատեսված դեպքերում, ընթացակարգերով և կառուցակարգերով, և որևէ այլ եղանակով այլ ճյուղի գործունեությանը միջամտելը հակասահմանադրական է և ապօրինի»:

 

Ըստ ՓՊԽ հայտարարության՝ ԱԺ մի շարք պատգամավորների կողմից Սահմանադրության փոփոխությունների նախա¬ձեռնումը, որով նախատեսվում է օրենսդիր իշխանության կողմից դատական (սահմանադրա¬կան արդարադատություն իրականացնող) իշխանության ներկայացուցիչների լիազորություն¬ների դադարեցումը ոչ այլ ինչ է, քան Սահմանադրության 4-րդ հոդվածի խախտման փորձ:

 

«Բացի այդ, ՍԴ-ի դատավորների լիազորությունների այսկերպ դադարեցումը կարող է կաթվածահար անել սահմանադրական արդարադատության իրականացմանը:

 

Ավելին, Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունների դադարեցումն ուղղակիորեն հակասում է նաև Սահմանադրության 164-րդ հոդվածի 8-րդ և 9-րդ մասերին, որոնք սպառիչ թվարկում են դատավորների լիազորությունների դադարման և դադարեցման հիմքերը, որոնց շարքում չի նախատեսվում ԱԺ-ի կողմից օրենք ընդունելով լիազորությունների դադարեցման հնարավորությունը»:

 

ՓՊԽ-ն ընդգծել է, որ նման փոփոխության կյանքի կոչումն ինքնին կարող է խաթարել Հայաստանի Հանրապետության իրավական անվտանգությունը և կարող է ոչ միայն հանգեցնել իրավական փակուղու, այլ նաև խրթին իրավական վեճ առաջացնել սահմանադրական մարմինների միջև, մի պարզ պատճառով, որ Սահմանադրության 213-րդ հոդվածը փոփոխելով, միևնույն է ՍԴ-ի դատավորների (նախկին անդամների) լիազորությունը չի դադարում նախ, քանի որ 213-րդ հոդվածն արդեն իրեն սպառել է կատարմամբ (անդամները շարունակում են պաշտոնավարել իրենց նախկին պաշտոնավարման ողջ ժամկետում), ինչպես նաև քանի որ ՍԴ-ի դատավորների լիազորությունների՝ ԱԺ կողմից դադարեցման լիազորություն Սահմանադրությամբ նախատեսված չէ, և չի էլ կարող նախատեսվել, քանի որ այն ուղղակիորեն կհակասի Սահմանադրության 4-րդ հոդվածով նախատեսված իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքին:

 

«Նման իրավական վեճի միակ լուծողը համաձայն Սահմանադրության, հանդիսանում է Սահմանադրական դատարանը, և կրկին առաջանալու է վեճ, թե արդյո՞ք որ կազմով պետք է ՍԴ-ն որոշում ընդունի նշված հարցի առնչությամբ:

 

Այս նախաձեռնության հաջողումը (նախագծերի ընդունումը) կասկածի տակ կարող է դնել ՀՀ-ում դատական իշխանության անկախությունը, քանի որ Սահմանադրության մեկ այլ անցումային դրույթ նախատեսող 215-րդ հոդվածով նախատես¬ված է մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված ընդհանուր իրավա¬սության դատարանների բոլոր դատավորների պաշտոնավարման շարունակականությունը, որը ոչ մի կերպ ապահովագրված չէ ԱԺ կողմից հետագայում փոփոխության ենթարկելուց:

 

Սահմանադրության այս փոփոխությունն ինքնին խնդրահարույց է նաև այն պատճառով, որ փոփոխություն է նախատեսված Սահմանադրության անցումային դրույթ հանդիսացող հոդվածում, որն իր առաքելությունն արդեն իսկ կատարել է և իրեն ամբողջությամբ սպառել է, և դրա փոփոխությունն ինքնին որևէ հետևանք չի կարող առաջացնել: Ի հավելումն նշվածի, զուտ տեխնիկական առումով Սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխությունը բովանդակային առումով Սահմանադրության 7-րդ գլխի փոփոխություն է հանդիսանում, ինչը Սահմանադրության 202-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, կարող է կատարվել միայն հանրաքվեի միջոցով:

 

Ինչ վերաբերվում է նախագծերի փաթեթին, որով նախատեսվում է սահմանադրական փոփոխություններ իրականացնել՝ շրջանցելով Սահմանադրական դատարանին, ապա նախագծերի այս փաթեթը հակասում է Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետին և 169-րդ հոդվածի 2-րդ մասին: Այս նորմերով նախատեսվում է, որ Սահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով՝ մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաև հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը որոշում է դրանց համապատաս¬խանությունը Սահմանադրությանը: Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետով սահման¬ված դեպքերում Սահմանադրական դատարան դիմում է Ազգային ժողովը` Սահմանադրության փոփոխությանը, վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցությանը կամ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերով:

 

Նշված դրույթների իրավական վերլուծությունը ցույց է տալիս, որ ԱԺ-ն ոչ մի կերպ չի կարող ունենալ հայեցողական լիազորություն Սահմանադրական դատարան դիմելու հարցում, իսկ Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքով չի կարող վերացվել Սահմանադրությամբ ՍԴ-ին տրված լիազորությունը:

 

Սահմանադրության 123-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը:

 

Վերոգրյալը հաշվի առնելով, ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը կոչ է անում՝

 

1.            1.   Ազգային ժողովի պատգամավորներին՝ հետ կանգնել այն նախաձեռնությունից, որը կարող է ոտնահարել դատական իշխանության անկախությունը, իշխա¬նությունների բաժանման և հավասարակշռման, իրավունքի գերակայության սկզբունք¬ները:

 

2.            2.  Հանրապետության նախագահին՝ իրականացնել Սահմանադրության 123-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված Սահմանադրության պահպանմանը հետևելու պարտականությունը:

 

Միևնույն ժամանակ ՓՊ-ի խորհուրդը կոչ է անում Ազգային ժողովի պատգամավորներին, կառավարությանը և քաղաքական ուժերին, կենտրոնանալ դատաիրավական բարեփոխումների հետագա ընթացքն ապահովելու վրա, ներառյալ՝ վերացնել փաստաբանների մասնագիտական գործունեության խոչընդոտները, ապահովել ողջամիտ ժամկետում դատական քննության իրավունքը, դատարանների նկատմամբ վստահության հետագա բարձրացումը, դատավորների և դատական գործընթացների մասնակիցների մասնագիտական շարունակական զարգացումը, իրավապահ համակարգի խորքային բարեփոխումները, բավականին երկար ժամանակ արդեն իսկ քննարկվող նախագծերի վերջնականացումը և ընդունումը, կիրարկել Սահմանադրական դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Վճռաբեկ դատարանի որոշումների կատարման մոնիտորինգի արդյունավետ համակարգը և այլն:

 

Փաստաբանների պալատն իր պատրաստակամությունն է հայտնում նշված իրական բարեփոխումների իրականացման հարցում սերտ համագործակցել պետական մարմինների հետ տարբեր ձևաչափերով, դուրս հանել առօրյա գործունեության շրջանակներում առաջ եկող խնդիրները և ձգտել դրանց լուծմանը՝ դրանով իսկ ապահովելով ՀՀ բարձրագույն արժեք հանդիսացող Մարդու՝ իրավունքների և ազատությունների լիարժեք իրականացումը», ասված է ՀՀ Փաստաբանների պալատի խորհրդի հայտարարությունում:

 

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli