Yerevan, 19.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Խնդի­րը պետք է մե­ծա­պես ան­հանգս­տաց­նի նաև Հա­յաս­տա­նին

ANALYSIS

Մերձավոր Արևելքում շարունակում են տեղի ունենալ ակտիվ աշխարհաքաղաքական տեղաշարժեր։ Այս տարածաշրջանում են բախվում բազմաթիվ երկրների, այդ թվում՝ գերտերությունների շահերը, որոնք կոնֆլիկտների ի հայտ գալու և շատ հաճախ նաև ռազմական բախումների պատճառ են դառնում։

Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակը կարող ենք ներկայացնել որպես նշվածի վառ օրինակ։ Սիրիայի հարցում հակասությունները նորանոր դրսևորումներ են ստանում այնպիսի երկրների միջև, ինչպիսիք են Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, ԱՄՆ-ը և ԵՄ-ն։ Իսկ վերջին լարվածությունը Ռուսաստանի և Թուրքիայի միջև առավել սրվեց Իդլիբում ընթացող իրադարձությունների շուրջ։

Թուրքիան սատարում է Սիրիայի ընդդիմադիր ուժերին, որոնք կռվում են կառավարական ուժերի դեմ, իսկ Ռուսաստանը աջակցում է նախագահ Ասադին՝ ընդդեմ ընդդիմադիր զինված խմբավորումների։ Ճիշտ է՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը վեց ժամ բանակցելուց հետո համաձայնության եկան Սիրիայի Իդլիբ շրջանում հրադադարի ռեժիմ սահմանելու հարցում, սակայն իրավիճակը շատ փխրուն է, և ամեն պահի նոր սրացում կարող է սկսվել:

Այս իրադարձություններին զուգահեռ՝ Թուրքիան ԵՄ-ին սպառնում է նոր միգրացիոն ճգնաժամով։ Խնդիրն այն է, որ Թուրքիան բացել է Եվրոպայի հետ (թուրք-հունական ու թուրք-բուլղարական) սահմանը՝ թույլ տալով, որ իր տարածքում ապաստան գտած սիրիացի փախստականները կարողանան անցնել Եվրոպա: Այս հանգամանքը լրացուցիչ լարվածություն է հաղորդել ԵՄ-Թուրքիա հարաբերություններին։

Թուրքիայի հաշվարկը պարզ է՝ նախագահ Էրդողանին չի բավարարում ԵՄ-ի հատկացրած ֆինանսական օգնությունը, որպեսզի Թուրքիան իր տարածքում պահի փախստականներին, և վերջինս ցանկանում է Եվրոպայից լրացուցիչ ֆինանսական աջակցություն ստանալ։

Այս համատեքստում պետք է հաշվի առնել, որ Հայաստանը ընդունել է և շարունակելու է ընդունել բազմաթիվ սիրիահայերի։ Ուստի հարկ է, որ մեր երկիրը ևս տարբեր միջազգային հարթակներում բարձրացնի այս խնդրով պայմանավորված ֆինանսական աջակցություն ստանալու հարցը։

Ուշագրավ է, որ բարդ իրավիճակ է ստեղծվել նաև Սիրիայի հարևան Լիբանանում։ Դեռևս անցած տարվա վերջին Լիբանանում տնտեսական իրավիճակի բարդացմանը զուգահեռ զանգվածային ցույցեր և հանրահավաքներ տեղի ունեցան, որոնք հանգեցրեցին անգամ կառավարության հրաժարականին, սակայն սրանով առկա խնդիրները չլուծվեցին։

Եվ օրեր առաջ Արևելքի մարգարիտը համարվող Լիբանանը երկրի պատմության մեջ առաջին անգամ հայտարարեց դեֆոլտի մասին։ Վարչապետ Հասան Դիաբը տեսաուղերձում տեղեկացրեց, որ երկիրն ի վիճակի չէ սպասարկել 1,2 միլիարդ դոլարի եվրապարտատոմսերը: Լիբանանի պարտքը հասել է 90 միլիարդ դոլարի կամ ՀՆԱ-ի 170 տոկոսին։ Եվ որոշ փորձագետներ այն կարծիքին են, որ ստեղծված իրավիճակը Լիբանանի տնտեսության չափազանց դոլարայնացման և անարդյունավետ կառավարման արդյունքում է ստեղծվել։

Ըստ էության, նման իրադրությունը Լիբանանում հանգեցրել է սոցիալ-տնտեսական ծանր վիճակի։ Իսկ այս խնդիրը պետք է մեծապես հուզի նաև Հայաստանին, քանի որ Լիբանանում հայերը կազմում են բավական մեծաթիվ և ազդեցիկ համայնք։ Եվ ստեղծված ճգնաժամային պայմաններում բազմաթիվ հայեր հնարավոր է ցանկություն հայտնեն վերադառնալ հայրենիք, իսկ Հայաստանը պետք է միջոցներ ձեռնարկի նրանց համապատասխան աջակցություն տրամադրելու հարցում։

Սակայն Հայաստանի տրամադրած աջակցությունը Լիբանանի և Սիրիայի համայնքներին չպետք է սահմանափակվի միայն ներգաղթյալներին տրամադրված օգնությամբ, կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի, որպեսզի այդ երկրների հայ համայնքը շարունակի մնալ ամուր հիմքերի վրա և չկազմալուծվի, քանի որ տարածաշրջանի երկրներում հայերի առկայությունը մեզ համար կենսական նշանակություն ունի։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli